ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ՎԱՀԱՆ ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ

 Հարգելի պարոն Նարիբեկյան

                                                           
          Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Կ-216-25.03.2022-ՊԻ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, նախագծի լրամշակված նախագիծը, ամփոփաթերթիկը, ինչպես նաև նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:                             
          Առաջարկում ենք նախագծի՝     
          1.        վերնագրում «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը շարադրել «վերաբերյալ» բառից հետո:
          2.       1-ին հոդվածում «Հայատանի Հանրապետության» բառերը շարադրել «վերաբերյալ» բառից հետո:
          3.       1-ին հոդվածում «հոդվածում» բառը փոխարինել «հոդվածի» բառով:         
          4.       1-ին հոդվածի 1-ին և 2-րդ մասերում «պարբերության» բառը փոխարինել «մասում» բառով:   
          5.       2-րդ հոդվածում «հրապարակմանը» բառը փոխարինել «հրապարակման» բառով և նշված բառից հետո ավելացնել «օրվան» բառը:   
                                                           
 

Հարգանքով՝                    ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ