ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ՎԱՀԱՆ ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ

  

Հարգելի պարոն Նարիբեկյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի  նախագծի (Կ-141-25.01.2022,21.03.2022-ԳԿ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկություն- ները, լրամշակված նախագիծը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար.

1. Օրենքի նախագծի վերնագրում «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ» բառն առաջարկում ենք փոխարինել «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բառով,

2. 1-ին հոդված՝     

ա) 1-ին մասում՝ «3-րդ» բառը փոխարինել «2-րդ» բառով, իսկ «նախադպրոցական կրթության» բառերից առաջ լրացնել «2)» թիվը՝ նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթները,      

բ)  2-րդ մասում «նախադպրոցական ծառայություններ» բառերից առաջ լրացնել «15)» թիվը՝ նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթները,      

գ) 1-ին և 2-րդ մասերում «բովանդակությամբ» բառը փոխարինել «խմբագրությամբ» բառով,       

3. 2-րդ հոդվածում «կետում» բառը փոխարինել «մասում» բառով՝ հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը,

4. 4-րդ հոդվածի 24-րդ մասում «սահմանում է» բառերը փոխարինել «կարող է սահմանել» բառերով,

5. 5-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ՝        

«Հոդված 5. Սույն օրենքի 4-րդ հոդվածից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ 6-ամսյա ժամկետում:»:  
         

           

            Հարգանքով՝                    ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ