ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ՎԱՀԱՆ ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ
 

Հարգելի պարոն Նարիբեկյան

           
          Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Կ-125-27.12.2021,25.02.2022-ՏՀ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագիծը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ՝

          1. Տեխնիկական վրիպակի շտկման նպատակով՝ առաջարկում ենք նախագծի 12-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող 416-րդ հոդվածի 2-րդ մասում «5.1-ին» բառը փոխարինել «4-րդ» բառով։                  
          2. Հսկիչ գնման ուսումնասիրության դեպքում կազմվում է 2 տեսակի արձանագրություն, 1-ինը` ՀՀ հարկային օրենսգրքի 345-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված՝ հսկիչ գնման ընթացքում կատարված խախտումների վերաբերյալ արձանագրությունը, 2-րդը` 343-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված՝ ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը:        
          Հետևաբար, տարընկալումներից խուսափելու նպատակով՝ առաջարկում ենք նախագծի 12-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող 416-րդ հոդվածի 3-րդ մասում հստակեցնել կոնկրետ արձանագրության տեսակը։      
          Միաժամանակ, նույն մասում առաջարկում ենք հստակեցնել, որ «նախորդ եռամսյակ» հասկացությունը վերաբերում է արձանագրության կազմման ամսաթիվը ներառող եռամսյակին նախորդող եռամսյակին:        
          Ըստ այդմ՝ նախագծի 12-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող 416-րդ հոդվածի 3-րդ մասը առաջարկում ենք շարադրել նոր խմբագրությամբ՝          
          «3.  Սույն հոդվածի 2-րդ և 4-րդ մասերով սահմանված նախորդ եռամսյակը որոշվում է որպես Օրենսգրքի 345-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված արձանագրության կազմման ամսաթիվը ներառող եռամսյակին նախորդող եռամսյակ:»։  
          3. Առաջարկում ենք նախագծի 15-րդ հոդվածի 4-րդ մասում հստակեցնել, որ նախագծի 11-րդ և 12-րդ  հոդվածների դրույթները տարածվում են օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կատարված խախտումների վրա, իսկ մինչև օրենքն ուժի մեջ մտնելը կատարված խախտումների վրա տարածվում են մինչև օրենքն ուժի մեջ մտնելը գործող դրույթները։       
          Մասնավորապես՝ նախագծի 15-րդ հոդվածի 4-րդ մասում «հայտնաբերված խախտումների վրա» բառերը առաջարկում ենք փոխարինել «կատարված խախտումների վրա, իսկ մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը կատարված խախտումների վրա տարածվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող դրույթները» բառերով: 
          4. Առաջարկում ենք նախագծի 15-րդ հոդվածում հստակեցնել, որ օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ առկա՝ օրենսգրքի 416-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված՝ հարկ վճարողի գործունեության կասեցման փոխարեն հաշվարկված տուգանքի հարկային պարտավորությունները մարվում են մինչև օրենքն ուժի մեջ մտնելը գործող՝ օրենսգրքի 325-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով։      
          Մասնավորապես՝ նախագծի 15-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մաս՝               
          «5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ առկա՝ Օրենսգրքի 416-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված՝ հարկ վճարողի գործունեության կասեցման փոխարեն հաշվարկված տուգանքի հարկային պարտավորությունները մարվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող՝ Օրենսգրքի 325-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով։»։         
                           
                                                                     
Հարգանքով՝                    ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ