ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ՎԱՀԱՆ ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ

 

Հարգելի պարոն Նարիբեկյան

                                                                                
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Հայաuտանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» և «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (Կ-119-14.12.2021-ՏՀ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագծերը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծերում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքները՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:                                   

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ՝         

1. Նախագծի 1-ին հոդվածում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս առաջարկում ենք պահպանել  «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված հերթականությունը, այն է՝ «Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն: (…)»:    

2. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով լրացվող 4.2-րդ մասի կետերը առաջարկում ենք շարադրել արաբական թվանշաններով և տեքստից բաժանել փակագծերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասը:

3. Նախագծի 5-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը, այն է՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի: (…) »:


«Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ՝

1. «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի` «ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» վերնագրից առաջարկում ենք հանել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը:  

2. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով լրացվող ա) և բ) կետերը առաջարկում ենք շարադրել արաբական թվանշաններով և տեքստից բաժանել փակագծերով՝ հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասը:  

3. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի 9-րդ կետում «Մաքսային» բառից առաջ անհրաժեշտ է ամրագրել չակերտ կետադրական նշանը:

4. Նախագծի 2-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը, այն է՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի: (…) »:     

5. Հանձնաժողովի որոշումների վերաբերյալ որպես հարկ վճարող չհաշվառված ֆիզիկական անձանց ծանուցման կապակցությամբ առաջարկում ենք «Հայաuտանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին  հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով նախատեսել, որ հանձնաժողովը որոշման ընդունման մասին որպես հարկ վճարող չհաշվառված ֆիզիկական անձանց իրազեկում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով:     

«Հայաuտանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ մասով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենսգրքի 443-րդ հոդվածի 3-րդ մասով և «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի 1-ին հոդվածի 9-րդ մասով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 37-րդ հոդվածի 16-րդ մասով սահմանվում է, որ հանձնաժողովը որոշման ընդունման մասին դիմումատուին իրազեկում է որոշման ընդունումից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջում որոշումը տեղադրելու եղանակով:      

Հաշվի առնելով, որ նշված եղանակով դիմումատուին իրազեկելը հնարավոր է համապատասխան էլեկտրոնային համակարգի ներդրմամբ, իսկ նշված ծրագրային աշխատանքների ավարտը նախատեսվում է 2022 թվականի հոկտեմբերի 1-ին, ուստի առաջարկում ենք նախագծերով նախատեսել ՀՀ հարկային օրենսգրքի 443-րդ հոդվածի 3-րդ և «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 16-րդ մասերը 2022 թվականի հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնելու ժամկետ:     

Ելնելով վերոգրյալից` առաջարկում ենք՝       

1. խմբագրել «Հայաuտանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 5-րդ և «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածների 1-ին և 2-րդ մասերը,     

2. «Հայաuտանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 5-րդ հոդվածում լրացնել նոր 3-րդ և 4-րդ մասեր` հետևյալ խմբագրությամբ.       

«3. Սույն օրենքի 4-րդ հոդվածի  1-ին մասի 2-րդ կետով նախատեսված` հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու եղանակով  որոշումների իրազեկման մասով դրույթները ուժի մեջ են մտնում 2022 թվականի հոկտեմբերի 1-ից:  

4. Մինչև սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված ժամկետը հանձնաժողովը որոշման ընդունման մասին դիմումատուին իրազեկում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով:»,     

3. «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածում լրացնել նոր 3-րդ և 4-րդ մասեր` հետևյալ խմբագրությամբ.

«3. Սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով նախատեսված` հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու եղանակով  որոշումների իրազեկման մասով դրույթները ուժի մեջ են մտնում 2022 թվականի հոկտեմբերի 1-ից:  

4. Մինչև սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված ժամկետը հանձնաժողովը որոշման ընդունման մասին դիմումատուին իրազեկում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով:»:     
         

 

        Հարգանքով՝     ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ