ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ՎԱՀԱՆ ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Նարիբեկյան

                                                                              
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հիմնադրամների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (Կ-117-13.12.2021-ՊԻ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագծերը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծերում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:                  

«Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ՝       

1. «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Կուսակցությունների մասին» օրենքի 35-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 2-րդ մասում առաջարկում ենք բացառել «ՀՀ» հապավման կիրառումը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասը՝ «Արգելվում են նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաև բառերի կամ տերմինների հապավումներ»:

Նույն դիտարկումը առաջարկում ենք կատարել նաև «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին և 2-րդ, «Հիմնադրամների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին, «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին և «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածներում:

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ՝

1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում հղում է կատարվում Օրենսգրքին: Առաջարկում ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին հղում կատարելիս գրել կրճատ անվանումը կամ առաջին իսկ կիրառումից հետո սահմանել կրճատ տարբերակ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասը՝ «Հղումները կատարվում են հստակ և ուղղակի:» և 21-րդ հոդվածի 4-րդ մասը՝ «Նորմատիվ իրավական ակտում հաճախակի կիրառվող երկար արտահայտությունները նույն նորմատիվ իրավական ակտում կարող են սահմանվել կրճատ տարբերակով` իրավական ակտում առաջին իսկ կիրառումից հետո նախատեսելով կամ տվյալ արտահայտության սահմանումը, կամ փակագծերում նշելով կրճատ տարբերակը»:

«Հիմնադրամների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ՝

1. Օրենքի նախագծի վերնագրում «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ» բառը փոխարինել «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բառով:

2. «Հիմնադրամների մասին» օրենքի 34-րդ հոդվածի 3.1-ին մասում սահմանված է հետևյալ իրավակարգավորումը՝ «Օրենքով սահմանված կարգով պարտատերերի պահանջները բավարարելուց հետո, ինչպես նաև այն դեպքում, երբ լուծարման միջանկյալ հաշվեկշիռը հաստատելու պահին անձեռնմխելի կապիտալով հիմնադրամը չունի պարտավորություններ պարտատերերի նկատմամբ՝ հիմնադրամի գույքը փոխանցվում է նվիրատուներին՝ նրանց կողմից հիմնադրամին տրամադրված միջոցների չափին համապատասխան, սակայն ոչ ավելի, քան նվիրաբերած գումարը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ պետական բյուջե»:

 Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորման մեջ նկարագրված խնդրի լուծման նպատակով առաջարկում ենք նույնական փոփոխություն կատարել նաև «Հիմնադրամների մասին» օրենքի 34-րդ հոդվածի 3.1-ին մասում, քանի որ պետական բյուջե կարող են ուղղվել միայն դրամական միջոցներ, մինչդեռ «Հիմնադրամների մասին» օրենքի 34-րդ հոդվածի 3.1-ին մասի գործող կարգավորման համաձայն՝ պետական բյուջե ուղղվում է ոչ թե դրամական միջոց, այլ հիմնադրամի գույք:

«Գործատուների միությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ՝

Նախագծերի փաթեթի ընդունմամբ, առաջանալու է օրենսդրական փոփոխություն կատարելու անհրաժեշտություն «Գործատուների միությունների մասին» օրենքում:

Մասնավորապես՝ Նախագծերի փաթեթով նախատեսվում է մի շարք օրենքներում փոփոխություններ կատարել այն դրությներում, որոնցով սահմանվում է, որ իրավաբանական անձանց լուծարման դեպքում դրա կանոնադրությամբ նախատեսված նպատակներին գույքն ուղղելու անհնարինության դեպքում այն փոխանցվում է պետական բյուջե՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ պետական բյուջե կարող են փոխանցվել միայն դրամական միջոցներ: Այս դեպքում անհրաժեշտ է համապատասխան փոփոխություն կատարել «Գործատուների միությունների մասին» օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասում, որը սահմանում է. «Գործատուների միության լուծարման դեպքում նրա գույքն ուղղվում է միության կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, իսկ դրա անհնարինության դեպքում փոխանցվում է պետական բյուջե»։

 Այդ կապակցությամբ նախագծերի փաթեթը առաջարկում ենք լրացնել «Գործատուների միությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով:

 

 

      Հարգանքով՝                      /ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ