1.Նախագծի 1-ին հոդվածի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«5) հանրակրթության պետական չափորոշիչ` նորմատիվ փաստաթուղթ, որը սահմանում է սովորողների ուսումնական բեռնվածության նվազագույն և առավելագույն ծավալները՝ ըստ կրթական աստիճանների, սովորողների գնահատման համակարգի սկզբունքները/ի, տարրական, հիմնական և միջնակարգ հանրակրթական ծրագրերի շրջանավարտների ուսումնառության ակնկալվող  վերջնարդյունքները, և հանրակրթական միջնակարգ կրթության ծրագրի շրջանավարտին ներկայացվող գիտելիքների, հմտությունների և  կարողունակությունների (կոմպետենցիաներ) պահանջները։

 

  1. Նախագծի 1-ին հոդվածի 6-րդ և 6.3-րդ կետերում   «պետական չափորոշչի հայեցակարգ»  հասկացության վրա հղում կա, սակայն օրենքով այն սահմանված չէ։

 

  1. Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ կետի բ. կետում սահմանված  «փորձարարական կրթական ծրագրի՝․․․» սահմանումը կառուցված է սոսկ   «տվյալ կրթական աստիճանի տևողության» վրա և չի արտացոլում փորձարարական կրթական ծրագրի էությունը։ Վերախմբագրման կարիք ունի։

 

  1. Նախագծի 1-ին հոդվածի «10.2 կետում՝ /ԿԱՊԿ/ ունեցող սովորողների համատեքստում շրջանառության մեջ է դրվում «խելամիտ հարմարեցում» եզրույթը։ Վերջինս սահմանված չէ։ Անհրաժեշտ է` հստակեցնել, թե ինչ է ենթադրում խելամիտ հարմարեցումը, օրենքում ամրագրել, թե ինչ հիմքով է իրականացվում ֆինանսավորումը և վերահսկվում այն։          

 

  1. Նախագծի 4-րդհոդվածի 2-րդ և 3-րդ մասերում ներմուծվում է «հատուկ դպրոց-    ռեսուրս կենտրոն» ուսումնական հաստատության տեսակ, որի սահմանումը տրված չի։

 

  1. Նախագծի 4-րդ հոդվածի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրմամբ․ «Հիմնադրի որոշմամբ, այլընտրանքային հանրակրթական ծրագրերին համապատասխան, կարող են ստեղծվել այլ տեսակի ուսումնական հաստատություններ»։

 

  1. Հոդված 10. Պետական ուսումնական հաստատության կառավարումը

Ըստ էության առաջարկվում է ուսումնական հաստատության կառավարման բոլորովին նոր մոդել, որը գործող՝ առավել ժողովրդավարական և մասնակցային  մոդելի համեմատ, ավտորիտար է, ոչ բավարար կանոնակարգված, իրավունքների և լիազորությունների անհստակությամբ, իրավական անորոշություններով, կրկնվող և կոնֆլիկտային գործառույթներով։

Մասնավորապես՝   

 

  1. Հոդված 

-Սահմանված չէ խորհուրդների ձևավորման կարգը։

-Հստակ չէ, թե ինչ կարգով և ինչ չափանիշներով է ձևավորվում  լիազոր մարմնի մասնագիտական հանձնաժողովը։

-Տնօրենը օրենքով «իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ներկայացնում է դպրոցը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններում և այլ կազմակերպություններում,  տալիս է լիազորագրեր» (կետ 22),  իսկ վարչատնտեսական մասի համակարգողը /առհասարա՞կ/ «ներկայացնում է դպրոցը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններում և այլ կազմակերպություններում» (կետ 12)։ Վտ համակարգողի ներկայացման շրջանակը հստակեցված չէ՝ ի տարբերություն տնօրենի։

- Ո՞վ է տնօրինելու կնիքը։ 

- Մասնագիտական որակավորման խիստ անհամաչափ պահանջներ են ներկայացված տնօրենին և վարչատնտեսական համակարգողին։

 - Տնօրենը հավաստագրման գործընթաց է անցնում, կրթական կոնկրետ պահանջներ բավարարում, իսկ վարչատնտեսական մասի համակարգողը տնօրինում է դպրոցի գույքը,  ֆինանսական միջոցները, ապահովում է հաշվապահական հաշվառման վարումը և  ներկայացնում հաշվապահական հաշվետվություններ՝ չունենալով օրենքով սահմանված համապատասխան մասնագիտական որակավորման   պահանջ։

Զարգացման ծրագրի իրականացման ողջ պատասխանատվությունը կրում  է տնօրենը, այն դեպքում, երբ համակարգողն է տնօրինում  ֆինանսական և տնտեսական բոլոր միջոցները, հաստատման է ներկայացնում հաստիքացուցակն ու տարիֆիկացիան։ Լիազորությունների և պատասխանավություների անհամաչափ տարանջատումը կոնֆլիկտային է և անարդյունավետ։