ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ՎԱՀԱՆ ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ

 

 Հարգելի պարոն Նարիբեկյան

                                                  
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Կ-032-17.09.2021,22.10.2021-ՏՀ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, նախագծի լրամշակված նախագիծը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար: Առաջարկվում է՝   

1. Նախագծի 4-րդ հոդվածով լրացվող 1.1-ին հոդվածի՝    

1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. 

«1) գեոդեզիա՝ երկրագնդի ծանրաչափական դաշտի, Երկրի մակերևույթի և տարածական օբյեկտների կոորդինատների ու բարձունքային նիշերի, ինչպես նաև ժամանակի ընթացքում նշված կոորդինատների և բարձունքային նիշերի փոփոխությունները որոշելու գիտական, տեխնիկական, արդյունաբերական և այլ գործունեությունների ընթացքում ծագող հարաբերությունների ոլորտ:»:   

2) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) գեոդեզիական հիմնակետ՝ ինժեներական կառույց, որը տեղանքում ամրացված է երկրագնդի ֆիզիկական մակերևույթին որոշված կոորդինատներով և բացարձակ բարձրությունով.»:        

3) չհամարակալված պարբերությունը համարակալել:      

2. Նախագծի 5-րդ հոդվածի 4-րդ կետում հստակ նշել, թե Օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի որ կետում է կատարվում վերոնշյալ լրացումը:     

Սույն դիտողությունը վերաբերում է նաև Նախագծի 13-րդ հոդվածի 3-րդ կետին:        

3. Նախագծի 5-րդ հոդվածով փոփոխվող Օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ մասի «է» կետում «տուրիստական բուկլետների» բառերը փոխարինել «տուրիստական ատլասների» բառերով:      

4. Նախագծի 9-րդ`         

1) հոդվածով լրացվող 5-րդ հոդվածում լրացնել նոր 2-րդ կետ՝ հետևյալ բովանդակությամբ, ըստ այդմ փոխելով հոդվածի համարակալումը.    

«2) «Գեոդեզիայի և քարտեզագրության» բառերից առաջ լրացնել «1.» թիվը».         

2) հոդվածի 6-րդ կետը՝ «ի)» ենթակետը հանել.      

3) հոդվածը լրացնել նոր 7-րդ կետով հետևյալ բովանդակությամբ՝      

«7) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 2-րդ մասով.

«2.Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները իրենց վերապահված գործառույթների իրականացման գործընթացում նախատեսվող թվային երկրատարածական տվյալների ստեղծման աշխատանքներ պլանավորելիս համապատասխան նախագծերը, ինչպես նաև տվյալ աշխատանքների արդյունքում ստեղծված երկրատարածական տվյալները՝ մինչև դրանք ընդունելը, ներկայացնում են լիազոր մարմին՝ կարծիքի:»:        

5. Նախագծի 11-րդ հոդվածով խմբագրվող Օրենքի 7-րդ հոդվածի «ե» կետում «կոմիտե» բառը փոխարինել «կոմիտեին» բառով:         

6. Նախագծի 13-րդ հոդվածի 2-րդ կետում «3-րդ մասում» բառերը փոխարինել «3-րդ մասի» բառերով:   

7. Նախագծի 14-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.   
«Հոդված 14. Օրենքի 9-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում՝      

ա. «այդ գործիքների ու սարքերի սերտիֆիկացումը,» բառերը հանել.  

բ. «սերտիֆիկացման և ստանդարտացման պետական կոմիտեի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետությունում ստանդարտացման բնագավառում կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի» բառերով.    

2) 2-րդ մասում «և սերտիֆիկացման» բառերը հանել:      

8. Նախագծի 15-րդ հոդվածն առաջարկում ենք խմբագրել հետևյալ կերպ.         

«Հոդված 15. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերությունում «նյութերն ու» բառերից հետո լրացնել «տարածական» բառը, իսկ նույն մասի երկրորդ պարբերությունում «նյութերի» բառից հետո լրացնել «և տարածական տվյալների» բառերը:»: 

9. Նախագծի 20-րդ հոդվածով լրացվող Օրենքի`   

1) 16.2-րդ հոդվածի վերնագրում «բաշխումը» բառը փոխարինել «տրամադրումը» բառով:

2) 16.2-րդ հոդվածի 4-րդ մասում «բաշխվում են» բառերը փոխարինել «տրամադրվում են» բառերով:  

3) 16.1-ին հոդվածի վերնագիրն է՝ «Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի վարման սկզբունքները»:         

Վերոնշյալ հոդվածի 6-րդ մասում սահմանված է հետևյալ կարգավորումը՝ ազգային տարածական տվյալների ենթկառուցվածքի վարումը ազգային գեոպորտալի միջոցով:   

Այս առումով, գտնում ենք, որ վերոնշյալ հոդվածից անհրաժեշտ է հանել 6-րդ մասը, քանի որ այն իրենից ենթադրում է իրավական կարգավորում, այլ ոչ թե սկզբունք:    

4) 16.4-րդ հոդվածի 3-րդ մասում «հասանեիություն» բառը փոխարինել «հասանելիություն» բառով:       

5) 16.4-րդ հոդվածի 3-րդ մասում հստակեցնել, թե ինչ կարգով են պետական և տեղական ինքնակառավարման մարմինները ապահովում տարածական տվյալների հասանելիությունը, ինչպես նաև պարզաբանել՝ թե ինչ համաձայնեցված ձևաչափի և որակի մասին է խոսքը և ում միջև է այն համաձայնեցվում: 

Նախագծի 20-րդ հոդվածի Օրենքի 16.4-րդ հոդվածի 3-րդ մասում նշվել է, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները ապահովում են իրենց ենթակայության տակ գտնվող տարածական տվյալների հասանելիություն ազգային գեոպորտալի միջոցով Կառավարության սահմանած կարգով։       

Համաձայնեցված ձևաչափը և որակը կսահմանվեն կառավարության սահմանած կարգով:       

6) 16.5-րդ հոդվածի վերնագիրն է՝ «սուբյեկտների և երրորդ անձանց պարտականությունները», մինչդեռ՝ նույն հոդվածի  4-րդ մասում խոսք է գնում միայն սուբյեկտների պարտականությունների մասին:      

Այս առումով, առաջարկում ենք վերոնշյալ կարգավորումները համապատասխանեցնել միմյանց՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի դրույթները, այն է՝  (…) հոդվածների վերնագրերը համապատասխանում են հոդվածների բովանդակությանը:        

10. Նախագծի 22-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերում «առաջին պարբերությունում», «երկրորդ պարբերությունում» բառերը փոխարինել համապատասխանաբար «առաջին մասում», «երկրորդ մասում» բառերով՝ նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթները:        

11. Նախագծի 23-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում «երկու տարվա ժամկետում» բառերը փոխարինել «երկու տարվա ընթացքում» բառերով:      

12. Նախագծի 24-րդ հոդվածի վերնագիրը խմբագրել, մասնավորապես՝ «Օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը» բառերը փոխարինել՝ «Եզրափակիչ մաս» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի դրույթները: 
                   
                                                
          Հարգանքով՝          ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ