«ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»(Կ-011-20.08.2021,22.10.2021-ՏՀ-011/1) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ԱՌԱՋԱՐԿ

  1. «Գնումների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 3-րդ հոդվածի 6-րդ կետով փոփոխվող օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը թողնել անփոփոխ:

 

  1. Նախագծից հանել 24-րդ հոդվածը,

 

  1. Նախագծի 23-րդ հոդվածով խմբագրվող օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի առաջին կետում «շառագրգիռ անձ» բառերը փոխարինել «ոք» բառով,

 

  1. 4. Օրենքի 47-րդ հոդվածում լրանցնել նոր`9-րդ մաս.

 

  1. Գնումների հետ կապված բողոքներ քննող անձի գործունեության նկատմամբ վերահսկողությունը իրականացնում է մրցակցության պաշտպանության հանձնաժողովը:

 

 

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» (Կ-0112-20.08.2021,22.10.2021-ՏՀ-011/1)» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ԱՌԱՋԱՐԿ

  1. Առաջարկվում է հանել նախագծերի փաթեթից «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» (Կ-0112-20.08.2021,22.10.2021-ՏՀ-011/1)» ՀայաստանիՀանրապետության օրենքի նախագիծը

 

 

 

 

 

 

 

 

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» (Կ-0113-20.08.2021,22.10.2021-ՏՀ-011/1) ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԱՌԱՋԱՐԿ

 

  1. Նախագծերի փաթեթից հանել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» (Կ-0113-20.08.2021,22.10.2021-ՏՀ-011/1) ՀՀ օրենքի նախագիծը:

 

 

 

ԱՌԱՋԱՐԿ.

 

Առաջարկվում է նախագծերի փաթեթը լրացնել «ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծով, որով կնախատեսվի լրացում կատարել օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասում. Լրացնել նոր 34-րդ կետ.`

 

34) իրականացնում է վերահսկողություն գնումների հետ կապված բողոքներ քննող անձի գործունեության նկատմամբ