ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ՎԱՀԱՆ ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Նարիբեկյան

                                                                                               
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Կ-045-22.09.2021-ՏՀ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագիծը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:                          

1. Նախագծի 1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.         

«Հոդված 1. «Գովազդի մասին» 1996 թվականի ապրիլի 30-ի ՀՕ-55 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածում.

1) 10-րդ մասի 1-ին, 2-րդ, 4-րդ, 5-րդ և 7-րդ պարբերությունները ուժը կորցրած ճանաչել,          

2) 10-րդ մասի 6-րդ  պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.       

«Արտաքին գովազդը չպետք է գերազանցի 5 մետր քառակուսին և պարունակելու է միայն իր ֆիրմային անվանումը (լոգոն), իսկ շենքերի, շինությունների կամ սրահների մուտքերի մոտ արտաքին գովազդը չպետք է գերազանցի 0.5 մետր քառակուսին և պարունակելու է միայն իր ֆիրմային անվանումը (լոգոն):».

3) 10-րդ մասի 10-րդ պարբերությունից հանել «վիճակախաղերի և ինտերնետ շահումով խաղերի» բառերը:

4) 11-րդ մասում «շահումով խաղի» բառերից հետո լրացնել «,ինտերնետ շահումով խաղի» բառերը.     

5) 13-րդ մասը ուժը կորցրած ճանաչել.    

6) 15-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.  

«15. Արգելվում է շահումով խաղի կամ ինտերնետ շահումով խաղի կամ խաղատան կամ խաղասրահի կամ վիճակախաղի (այդ թվում՝ տոտալիզատորի)  կամ դրանց կազմակերպիչների ցանկացած տեսակի գովազդը, բացառությամբ իր պաշտոնական կայքի կամ խաղատների կամ շահումով խաղերի կամ ինտերնետ շահումով խաղերի կամ տոտալիզատորի (խաղասրահ, բուքմեյքերային գրասենյակ) շենքերի, շինությունների կամ սրահների մեջ կամ վրա, Հայաստանի Հանրապետության սահմանային մուտքի կետերում, ինչպես նաև առնվազն չորսաստղանի կարգին համապատասխան որակավորման պահանջներին և չափանիշներին համապատասխան հյուրանոցներում տեղադրվողների կամ սույն հոդվածով սահմանված դեպքի, իսկ խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի գովազդը թույլատրվում է նաև խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի վաճառակետերում:»:   

Գործող օրենսդրության համաձայն լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ համարվում է «Վիճակախաղերի կազմակերպումը», որի շրջանակներում կազմակերպիչները կարող են կազմակերպել խաղարկությունով, ոչ խաղարկությունով կամ համակցված վիճակաղեր, տոտալիզատոր (այդ թվում՝ ինտերնետ տոտալիզատոր): Հաշվի առնելով, որ չկան հստակ չափորոշիչներ Կազմակերպչի գովազդը  տարանջատելու՝ վերաբերում է խաղարկությունով, ոչ խաղարկությունով կամ համակցված վիճակաղերին, թե տոտալիզատորին (այդ թվում՝ ինտերնետ տոտալիզատոր): Նման մոտեցումը խնդրահարույց է  թե ոլորտի կարգավորման պրակտիկ իրացման, թե վերահսկողության տեսանկյուններից: Հետևաբար անհրաժեշտ է սահմանել միանման կարգավորումներ «վիճակախաղերի կազմակերպում» գործունեության համար:       

2. Նախագիծը լրացնել նոր հոդվածով հետևայլ բովանդակությամբ.        

«Հոդված 2. Օրենքի 26-րդ հոդվածի 2.2-րդ մասում  հանել «13-րդ» բառը և «1000-ապատիկի» բառը փոխարինել «2000-ապատիկի» բառով:»       

«Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածի 6-րդ մասով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել «Գովազդի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 13-րդ մասը:     

Նախագծով առաջարկվող հիշյալ փոփոխության համաձայն անհրաժեշտ է համապատասխան փոփոխություն կատարել նաև «Գովազդի մասին» օրենքի 26-րդ հոդվածի 2.2-րդ մասում, որտեղ հղում է կատարվում նույն օրենքի 15-րդ հոդվածի 13-րդ մասին, ինչպես նաև «Գովազդի մասին» օրենքի 26-րդ հոդվածի 2.2-րդ մասում նշված տուգանքի չափը համապատասխանեցվել է «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «բ1» կետով նախատեսված պատասխանատվության միջոցին և չափին:

3. Նախագծի «Հոդված 2.» բառերը փոխարինել «Հոդված  3.» բառերով»:
                                     

Հարգանքով՝                   ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ