ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ՎԱՀԱՆ ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Նարիբեկյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված, 2022թ. հունվարի 17-ից գումարված  ԱԺ հերթական նիստերի ընթացքում երկրորդ ընթերցմամբ մերժված և հեղինակի առաջարկով՝ ԱԺ որոշմամբ, գրավոր առաջարկների փուլ ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի  նախագծի (Կ-021-14.09.2021-ՏՀ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը, լրամշակված նախագիծը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար.

Հաշվի առնելով 2022 թվականի հունվարի 1-ին ուժի մեջ մտած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի 14-ի N 80 որոշումը, որի 1-ին կետով  հաստատվել են Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) և Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի նոր՝ փոփոխված տարբերակները, առաջարկում ենք շտկել նախագծում ներառված ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերը։     
                  

Հարգանքով՝   ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ