ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ՎԱՀԱՆ ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Նարիբեկյան

 Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Կ-006-17.08.2021-ՏՀ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, նախագծի լրամշակված տարբերակը, ամփոփաթերթիկը, ինչպես նաև նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:  

Առաջարկվում է՝ 

1. Նախագծի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 6-րդ և 9-րդ հոդվածներում անհատ ձեռնարկատեր և (կամ) նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց մասով «և (կամ)» շաղկապը փոխարինել «կամ» շաղկապով: 

2. Նախագծում անհատ ձեռնարկատեր կամ նոտար համարվող ֆիզիկական անձանց գտնվելու վայրի մասով ձևակերպումը համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 26-րդ հոդվածով կիրառվող ձևակերպմանը՝  նախագծի 3-րդ հոդվածի 3-րդ կետում (օրենսգրքի 39-րդ հոդվածում լրացվող 2.1-ին մասի 1-ին կետում) անհատ ձեռնարկատեր կամ նոտար համարվող ֆիզիկական անձանց մասով «գտնվելու վայրը» բառերը փոխարինել «բնակության վայրը» բառերով:          
 

Հարգանքով՝   ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ