ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԱԺ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ և ՕՐԻՆԱԳԾԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԶԵԿՈՒՑՈՂԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ ԱՌԱՋԻՆ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՕՐԻՆԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Առաջարկում ենք օրինագիծը շարադրել հետևյալ բովանդակությամբ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ

Հոդված 1 . Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի 2-րդ մաս 1-ին կետում «55» թիվը փոխարինել «35» թվով, իսկ նույն մասի 2-րդ կետում՝ «1.5 միլիոն» բառերը փոխարինել «750 հազար» բառերով:

Հոդված 2 . Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4) հիպոտեկային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկը՝

ա. 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ստացված հիպոտեկային վարկերի մասով չի վերադարձվում, եթե սույն հոդվածի 1-ին մասով սահմանված անշարժ գույքը գտնվում է կամ կառուցվում է կամ կառուցվելու է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված՝ շինությունների տարածագնահատման (գտնվելու վայրի)՝ Երեւան քաղաքի վարչական տարածքում ներառված առաջին գոտում,

բ. 2023 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիպոտեկային վարկերի մասով չի վերադարձվում, եթե սույն հոդվածի 1-ին մասով սահմանված անշարժ գույքը գտնվում է կամ կառուցվում է կամ կառուցվելու է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված՝ շինությունների տարածագնահատման (գտնվելու վայրի)՝ Երեւան քաղաքի վարչական տարածքում ներառված երկրորդ գոտում։

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հուլիսի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածի, որն ուժի մեջ է մտնում 2023թ. հունվարի 1-ից:»

 

 

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Այս առաջարկության հիմնավորումն այն է, որ անհրաժեշտ է պահպանել այս ծրագրի սոցիալական ուղղվածությունը, ինչպես նաև կարևւոր դերակատարությունը Հայաստանի տնտեսության կարևորագույն ճյուղ հանդիսացող շինարարության ոլորտում, որն արտահայտվում է վերջինիս մուլտիպլիկատիվ ընդգծված էֆֆեկտով: Սրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ առաջարկվում է բացառությամբ Երևան քաղաքի առաջին և երկրորդ գոտիների, ծրագիրը պահպանել՝ ընդգծելով շոշափելի սոցիալական կոմպոնենտը, որով պայմանավորված էլ առաջարկվում է ձեռքբերվող բնակարանի կամ անհատական բնակելի տան արժեքի առավելագույն շեմ սահմանված 55 միլիոն դրամը նվազեցնել մինչև 35 միլիոն դրամի, ինչպես նաև վարկառուին (առկայության դեպքում նաև համավարկառուներին)  վերադարձման ենթակա եկամտային հարկի ընդհանուր գումարը յուրաքանչյուր եռամսյակի համար գործող օրենքով սահմանված 1.5 միլիոն դրամից նվազեցնել մինչև 750 հազար դրամ: Տրամաբանորեն այս փոփոխությունը առաջարկվում է կապել 2023թ. Հունվարի 1-ից կիրառվող սահմանափակման հետ:

Առաջարկի համաձայն ծրագիրը շարունակվում է պահպանվել, քանի դեռ սոցիալական և տնտեսական