Պետական տուրքի մասին>> 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19-րդ հոդվածի 18-րդ՝ <<Գործունեության այլ բնագավառներ>> բաժնի 20-րդ կետում`

<<երկուհազարապատիկի>> բառը փոխարինել <<երկուհարյուրապատիկի>> բառով։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2021 թվականի ապրիլի 29-ին ՀՀ կառավարությունը հաստատել և ՀՀ Ազգային ժողով է ուղարկել <<Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին>>, <<Լիցենզավորման մասին>>  Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին>>  և <<Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը, որի ընդունումն ընդհանուր առմամբ ուղղված է էլ ավելի խթանել նոր ավտոմեքենաների վաճառքը, սակայն <<Պետական տուրքի մասին>>  օրենքում առաջարկվող լրացումը կասկածի տակ է դնում ամբողջ փաթեթի արդյունավետությունը: Խոսքը գործունեության տեսակի համար սահմանվող բազային տուրքի երկուհազարապատիկի չափով դրույքի մասին է, որը կազմում է 2․000․000 ՀՀ դրամ:

Ուստի հիմք ընդունելով ներկայումս գործող տնտեսական ծանր պայմանները, բավականին բարդ է գնահատել, թե վերոնշյալ փոփոխությունները (բարեփոխումները) ինչ արդյունավետությամբ կազդեն շուկայի վրա, հետևաբար պետական տուրքի սահմնաված չափը կարող է լուրջ ֆինանսական բեռ դառնալ ներկայացուցիչների գերակշռող մասի համար և լրացուցիչ խնդիրներ առաջացնել լիցենզավորման բնագավառում:

Այսպիսով, առաջարկում եմ <<Պետական տուրքի մասին>> օրենքում նախատեսված ավտոարտոդրողի պաշտոնական ներկայացուցչի գործունեության համար տուրքի դրույքաչափը երկուհազարապատիկի (2․000․000 ՀՀ դրամ) փոխարեն սահմանել ավելի ընդունելի չափ՝ երկուհարյուրապատիկ (200․000 ՀՀ դրամ):