ԱՄՓՈՓԱԹԵՐԹ

 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԱԾ «ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ և ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ((Կ-897-12.03.2021,27.04.2021-ՖՎ-011/1) ) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ

 

Առաջարկության (փոփոխության, լրացման) հեղինակը

 

Հոդվածը, կետը, որին վերաբերում է առաջարկությունը

Առաջարկություն

(փոփոխություն, լրացում)

Առաջարկության վերաբերյալ հեղինակի (հիմնական զեկուցողի) եզրակացությունը

Առաջարկություններն ընդունելու կամ մերժելու վերաբերյալ հանձնաժողովի որոշումը

 

 1.

 2.

 3.

 4.

 5.

1.

ՀՀ կառավարություն

««Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ, հոդված 1

3-րդ մասի «բ» կետում «իրավաբանական անձի» բառերից առաջ լրացնել «տվյալ» բառը և «բ» կետից հանել «այն դեպքում, եթե առկա է հիմնավոր ենթադրություն, որ սույն կետի «ա» ենթակետի պահանջներին համապատասխանող ֆիզիկական անձը չի հանդիսանում իրական շահառու կամ եթե առկա չէ սույն կետի «ա» ենթակետի պահանջներին համապատասխանող ֆիզիկական անձ» բառերը:

Փոփոխությունը պայմանավորված է իրական շահառուի հասկացության սահմանման միջազգային փորձի ուսումնասիրությամբ, ինչը ցույց է տալիս, որ մի շարք երկրներում, մասնավորապես՝ Դանիայում, Բելգիայում, Ավստրիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում և Շվեյցարիայում «այլ միջոցներով վերահսկողություն» իրականացնելը նախատեսվում է որպես առանձին հիմք, որը պայմանավորված չէ առաջին հիմքի առկայությամբ կամ բացակայությամբ:

Սույն առաջարկը ներկայացվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից:

Ընդունվել է: Նախագծում կատարվել է համապատասխան փոփոխություն:

Ընդունվել է:

 

2.

ՀՀ կառավարություն

««Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ, հոդված 1

6-րդ մասում «բառերը» բառից հետո լրացնել «, «շահառուները,» բառից հետո լրացնել «կյանքի ապահովագրության վկայագրերի շահառուները,» բառերով» բառերը:

Փոփոխությունը կատարվել է ՖԱԹՖ հանձնարարական 10-ի չափորոշիչ 10.13-ի պահանջների ամբողջական իմպլեմենտացումն ապահովելու նպատակով:

 Ընդունվել է: Նախագծում կատարվել է համապատասխան փոփոխություն:

Ընդունվել է:

3.

ՀՀ կառավարություն

««Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ, հոդված 1

Համարակալումը փոխել և լրացնել նոր 7-րդ մաս հետևյալ բովանդակությամբ.

«7) 1-ին մասի 22-րդ կետի «բ» ենթակետում «հաճախորդի» բառից հետո լրացնել «,ինչպես նաև քաղաքական ազդեցություն ունեցող անձ հանդիսացող իրական շահառուի» բառերով,»

Փոփոխությունը կատարվել է ՖԱԹՖ հանձնարարական 12-ի չափորոշիչ 12.1-ի պահանջների ամբողջական իմպլեմենտացումն ապահովելու նպատակով:

Պետք է նշել, որ չնայած այն հանգամանքին, որ ՀՀ-ում գործող ապահովագրական ընկերությունները նման տիպի ծառայություններ չեն մատուցում, այնուամենային նման դասի ապահովագրության լիցենզիայի առկայության պարագայում ՓԼ/ԱՖ դեմ պայքարի համակարգի գնահատումների շրջանակներում կարևորվում է Հանձնարարական 10-ի ամբողջական իմպլեմենտացումը: Ուստի, համապատասխան փոփոխության կատարումը կնպաստի ՀՀ-ի՝ ՖԱԹՖ հանձնարարականներին տեխնիկական համապատասխանության ապահովման մակարդակի բարձրացմանը:

 Ընդունվել է: Նախագծում կատարվել է համապատասխան փոփոխություն:

Ընդունվել է:

4.

ՀՀ կառավարություն

««Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ, հոդված 1

8-րդ մասում համարակալումը փոփոխել և լրացնել նոր «ը» կետ հետևյալ բովանդակությամբ.

«ը. տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարները» բառերը:

Փոփոխությունը կատարվել է՝ հիմք ընդունելով ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների դիտարկումները:

Ընդունվել է: Նախագծում կատարվել է համապատասխան փոփոխություն:

   Ընդունվել է:

5.

ՀՀ կառավարություն

««Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ, հոդված 4

4-րդ մասում «և ներկայացուցիչներին» բառերը փոխարինել «(ղեկավարներին)» բառերով:

Փոփոխությունը կատարվել է ՖԱԹՖ հանձնարարական 21-ի չափորոշիչ 21.1-ի պահանջների ամբողջական իմպլեմենտացումն ապահովելու նպատակով:

Ընդունվել է: Նախագծում կատարվել է համապատասխան փոփոխություն:

Ընդունվել է:

6.

ՀՀ կառավարություն

««Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ, հոդված 6

Հոդված 6-ը համարակալել և լրացնել նոր կետ հետևյալ բովանդակությամբ.

«բ) 1-ին մասի 18-րդ կետում «այլ դրույթներ» բառերը փոխարինել «պարտականությունների կատարմանը ներկայացվող նվազագույն պահանջները» բառերով:»

ՖԱԹՖ հանձնարարականները տարանջատվում են 3 հիմնական խմբերի՝ օրենքի, նորմատիվ իրավական ակտի և ուղեցույցերի մակարդակով իմպլեմենտացում պահանջող հանձնարարականների: Հոդված 11-ով սահմանվում են այն դեպքերը, երբ ՖԱԹՖ հանձնարարականների իմպլեմենտացումը հնարավոր է իրականացնել նորմատիվ իրավական ակտի մակարդակով: Այդուհանդերձ, Հոդված 11-ով թվարկված դեպքերը ՖԱԹՖ հանձնարարականների տեսանկյունից ամբողջական չեն: Ուստի, կատարվող փոփոխությունը նպատակ ունի ապահովել, որ բոլոր այն դեպքերում, երբ ՖԱԹՖ հանձնարարականների իմպլեմենտացումն հնարավոր է իրականացնել նորմատիվ իրավական ակտով, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքը նման իրավասություն ընձեռի ՀՀ կենտրոնական բանկի խորհրդին:

Ընդունվել է: Նախագծում կատարվել է համապատասխան փոփոխություն:

Ընդունվել է:

7.

ՀՀ կառավարություն

««Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ, հոդված 9

3-րդ մասը համարակալել և լրացնել նոր կետ հետևյալ բովանդակությամբ.

«ա) «վայրը,» բառից հետո լրացնել «գործունեության իրականացման վայրը (եթե տարբերվում է իրավաբանական անձի գտնվելու վայրից), կանոնադրությունը կամ համանման այլ փաստաթուղթը,» բառերով,»

Կատարված փոփոխությունները նպատակ ունեն ապահովել ՖԱԹՖ հանձնարարական 10-ի չափորոշիչ 10.9-ի ամբողջական իմպլեմենտացումը:

Ընդունվել է: Նախագծում կատարվել է համապատասխան փոփոխություն:

Ընդունվել է:

8.

ՀՀ կառավարություն

««Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ, հոդված 9

7-րդ մասում «հանել» բառից հետո լրացնել ««հաճախորդի իրական շահառուին պարզելու նպատակով» և» բառերը:

Կատարված փոփոխությունները նպատակ ունեն ապահովել ՖԱԹՖ հանձնարարական 10-ի չափորոշիչ 10.9-ի ամբողջական իմպլեմենտացումը:

Ընդունվել է: Նախագծում կատարվել է համապատասխան փոփոխություն:

Ընդունվել է:

9.

ՀՀ կառավարություն

««Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ, հոդված 9

8-րդ մասում «նույնականացնելու և» բառերից հետո լրացնել «ողջամիտ քայլերի ձեռնարկմամբ» բառերը:

Փոփոխությունը կատարվել է ՖԱԹՖ հանձնարարական 10-ի չափորոշիչ 10.11-ի պահանջների ամբողջական իմպլեմենտացումն ապահովելու նպատակով:

 

 Ընդունվել է: Նախագծում կատարվել է համապատասխան փոփոխություն:

Ընդունվել է:

10.

ՀՀ կառավարություն

««Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ, հոդված 9

Համարակալումը փոփոխել և լրացնել նոր 9-րդ մաս հետևյալ բովանդակությամբ.

«9) 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հաշվետվություն տրամադրող անձը պետք է հասկանա հաճախորդի գործարար բնութագիրը, գործարքի կամ գործարար հարաբերության նպատակը և նախատեսվող բնույթը, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, ձեռք բերի տեղեկություններ գործարքի կամ գործարար հարաբերության նպատակի և նախատեսվող բնույթի մասին:»:

Կատարված փոփոխությունները նպատակ ունեն ապահովել ՖԱԹՖ հանձնարարական 10-ի չափորոշիչ 10.6-ի պահանջների ամբողջական իմպլեմենտացումը: Հատկանշական է, որ մի շարք երկրներում, մասնավորապես Սլովակիա, Լիտվա, գործարքի կամ գործարար հարաբերության բնույթը չհասկանալու պահանջի ոչ հստակ ամրագրումը քննադատվել է՝ հանգեցնելով ՖԱԹՖ հանձնարարական 10-ի գնահատականի իջեցման:

Ընդունվել է: Նախագծում կատարվել է համապատասխան փոփոխություն:

Ընդունվել է:

11.

ՀՀ կառավարություն

««Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ, հոդված 10

Հոդվածը համարակալել և լրացնել նոր 2-րդ մաս հետևյալ բովանդակությամբ.

«2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-րդ մաս.

«4.1. Հաշվետվություն տրամադրող անձը պարտավոր է նույնականացնել կյանքի ապահովագրության կամ ներդրումային բնույթի այլ ապահովագրական վկայագրի պայմանագրի շահառուին վերջինիս ինքնությունը կամ բնորոշ հատկանիշները պարզելուց անմիջապես հետո, իսկ ինքնության ստուգումն իրականացնել ապահովագրական հատուցումը վճարելու պահին: Ընդ որում.

ա) ֆիզիկական կամ իրավաբանական անձ շահառուների համար՝ առնվազն ձեռք բերելով տվյալ անձի անունը, ազգանունը կամ անվանումը,

բ) որոշակի հատկանիշների կամ որոշակի խմբին դասվելու կամ որևէ այլ հիմքով շահառուների համար՝ առնվազն ձեռք բերելով ապահովագրական հատուցումը վճարելու պահին շահառուներին նույնականացնելու համար բավարար տեղեկություններ:»

 

Կատարված փոփոխությունները նպատակ ունեն ապահովել ՖԱԹՖ հանձնարարական 10-ի չափորոշիչ 10.12-ի ամբողջական իմպլեմենտացումը:

 

Ընդունվել է: Նախագծում կատարվել է համապատասխան փոփոխություն:

Ընդունվել է:

 12.

ՀՀ կառավարություն

««Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

Նախագծի համարակալումը փոփոխել և լրացնել նոր հոդված հետևյալ բովանդակությամբ.

«Հոդված 11. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասում

1) 4-րդ կետում «փաստաթղթավորի» բառից առաջ լրացնել «հասկանա, ինչպես նաև» բառերով.2) 5-րդ կետում «տարանցիկ հաշիվների դեպքում» բառերը հանել, իսկ «ա» ենթակետում «իրականացրել է» բառից առաջ լրացնել «տարանցիկ հաշիվների դեպքում» բառերով:»

Կատարված փոփոխությունները նպատակ ունեն ապահովել ՖԱԹՖ հանձնարարական 13-ի չափորոշիչ 13.1-ի և  13.3-ի ամբողջական իմպլեմենտացումը:

 

 Ընդունվել է: Նախագծում կատարվել է համապատասխան փոփոխություն:

Ընդունվել է:

13.

ՀՀ կառավարություն

««Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

Նախագծի համարակալումը փոփոխել և լրացնել նոր հոդված հետևյալ բովանդակությամբ.

«Հոդված 13. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ նախադասությունը «պետք է» բառից հետո լրացնել «ձեռնարկի համարժեք միջոցառումներ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերը զսպելու ուղղությամբ, ինչպես նաև» բառերով:»

Կատարված փոփոխությունները նպատակ ունեն ապահովել ՖԱԹՖ հանձնարարական 18-ի չափորոշիչ 18.3-ի պահանջների ամբողջական իմպլեմենտացումը:

Ընդունվել է: Նախագծում կատարվել է համապատասխան փոփոխություն:

Ընդունվել է:

14.

ՀՀ կառավարություն

««Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ, հոդված 12

Նախորդ կետերի համաձայն փոփոխված համարակալմամբ 14-րդ հոդվածը համարակալել և լրացնել նոր 1-ին մաս հետևյալ բովանդակությամբ.

«1) 11-րդ կետը «հաճախորդը» բառից հետո լրացնել «կամ իրական շահառուն» բառերով,»

Փոփոխությունը կատարվել է ՖԱԹՖ հանձնարարական 12-ի չափորոշիչ 12.1-ի «ա» կետի պահանջների ամբողջական իմպլեմենտացումն ապահովելու նպատակով:

Ընդունվել է: Նախագծում կատարվել է համապատասխան փոփոխություն:

Ընդունվել է:

15.

ՀՀ ԱԺ պատգամավոր Արկադի Խաչատրյան

««Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 15-րդ հոդված

Նախագծի 15-րդ հոդվածում՝

1.     սահմանել, որ կասեցման երկարացման անհրաժեշտությունը իրավապահ մարմնի կողմից լինի հիմնավորված, այլ ոչ թե մեխանիկական ընթացակարգ, և լիազոր մարմինը ևս կայացնի կասեցումը երկարացնելու վերաբերյալ հիմնավորված որոշում,

2.    դիտարկել ծանուցմամբ քրեական հետապնդման մարմինների տեղեկանալուց հետո լիազոր մարմնի կողմից այլևս կասեցում չկիրառելու հարցը, քանի որ վարույթն իրականացնող մարմինը  ունի բավականաչափ գործիքակազմ գույքի հետագա արտահոսքը կանխարգելելու համար:

 

Ընդունվել է մասնակի: Նախագծում կատարվել է համապատասխան փոփոխություն՝ երկարացման հիմնավորվածությունը ապահովելու նպատակով:

Նախագծի 15-րդ հոդվածի 2-րդ մասում «Կասեցման ժամկետը երկարացնելու անհրաժեշտության դեպքում» բառերը փոխարինել «Կասեցման ժամկետը երկարացնելու հիմնավոր անհրաժեշտության դեպքում» բառերով, 3-րդ մասի առաջին  նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կասեցման ժամկետը լիազոր մարմնի հիմնավոր կարծիքով երկարացնելու անհրաժեշտության դեպքում լիազոր մարմինը որոշում է կայացնում կասեցման ժամկետը մինչև 30 օրով երկարացնելու մասին:»:

Ինչ վերաբերում է կասեցումը լիազոր մարմնի կողմից կիրառելուն այն դեպքում, երբ արդեն իսկ ծանուցում է տրամադրվել քրեական հետապնդում իրականացնող մարմիններին, ապա առաջարկվող  կարգավորումն բխում է ներկայիս պրակտիկայից և միտված է բարելավելու կասեցումների կիրառման արդյունավետըությունը, քանի որ ներկայում վարույթն իրականացնող մարմինը փաստացի չի կարողանում նման կարճ ժամանակահատվածում կիրառել գույքի արտահոսքը կանխարգելող միջոցառումներ:

Ընդունվել է: