ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ

ՊԱՐՈՆ ԱՌՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ

 

Հարգելի պարոն Ավետիսյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի   (Կ-897-12.03.2021,27.04.2021-ՖՎ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը, նախագծի լրամշակված տարբերակը, ամփոփաթերթիկը, ինչպես նաև նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:                

1. Առաջարկում ենք օրենքի նախագծի 1-ին հոդվածի՝       

ա) 3-րդ կետի «բ» ենթակետում «իրավաբանական անձի» բառերից առաջ ավելացնել «տվյալ» բառը և «բ» կետից հանել «այն դեպքում, եթե առկա է հիմնավոր ենթադրություն, որ սույն կետի «ա» ենթակետի պահանջներին համապատասխանող ֆիզիկական անձը չի հանդիսանում իրական շահառու կամ եթե առկա չէ սույն կետի «ա» ենթակետի պահանջներին համապատասխանող ֆիզիկական անձ» բառերը, «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «բ. տվյալ իրավաբանական անձի նկատմամբ իրականացնում է իրական (փաստացի) վերահսկողություն այլ միջոցներով,»:      

բ) 6-րդ կետում «իրական շահառուները» բառերից հետո լրացնել «կյանքի ապահովագրության վկայագրի շահառուները» բառերը,     

6-րդ կետից հետո հոդվածը լրացնել նոր 7-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ. «7) 1-ին մասի 22-րդ կետի «բ» ենթակետում «հաճախորդի» բառից հետո լրացնել «,ինչպես նաև քաղաքական ազդեցություն ունեցող անձ հանդիսացող իրական շահառուի» բառերով,»:   

գ) 7-րդ կետը լրացնել նոր «ը» ենթակետով հետևյալ բովանդակությամբ.  «ը) տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարները»:       

2. Օրենքի նախագծի 4-րդ հոդվածի 4-րդ կետում «և ներկայացուցիչներին» բառերը փոխարինել «(ղեկավարներին)» բառերով,    

3. Օրենքի նախագծի 6-րդ հոդվածը համարակալել և լրացնել նոր ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ. «բ) 1-ին մասի 18-րդ կետում «այլ դրույթներ» բառերը փոխարինել «պարտականությունների կատարմանը ներկայացվող նվազագույն պահանջները» բառերով:»:    

4. Օրենքի նախագծի 9-րդ հոդված՝    

ա) 3-րդ կետը համարակալել և լրացնել նոր ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ. «ա) «վայրը,» բառից հետո լրացնել «գործունեության իրականացման վայրը (եթե տարբերվում է իրավաբանական անձի գտնվելու վայրից), կանոնադրությունը կամ համանման այլ փաստաթուղթը,» բառերով,»: 

բ)  7-րդ կետը « հանել» բառից հետո լրացնել ««հաճախորդի իրական շահառուին պարզելու նպատակով» և» բառերով:        

գ) 8-րդ կետը «նույնականացնելու և» բառերից հետո լրացնել «ողջամիտ քայլերի ձեռնարկմամբ» բառերով:         

դ) 8-րդ կետից հետո լրացնել նոր 9-րդ կետ հետևյալ բովանդակությամբ. «9) 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Հաշվետվություն տրամադրող անձը պետք է հասկանա հաճախորդի գործարար բնութագիրը, գործարքի կամ գործարար հարաբերության նպատակը և նախատեսվող բնույթը, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, ձեռք բերի տեղեկություններ գործարքի կամ գործարար հարաբերության նպատակի և նախատեսվող բնույթի մասին:»:

5. Օրենքի նախագծի 10-րդ հոդվածը համարակալել և լրացնել նոր ենթակետով հետևյալ բովանդակությամբ՝ «2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-րդ մաս.       

«4.1. Հաշվետվություն տրամադրող անձը պարտավոր է նույնականացնել կյանքի ապահովագրության կամ ներդրումային բնույթի այլ ապահովագրական վկայագրի պայմանագրի շահառուին վերջինիս ինքնությունը կամ բնորոշ հատկանիշները պարզելուց անմիջապես հետո, իսկ ինքնության ստուգումն իրականացնել ապահովագրական հատուցումը վճարելու պահին: Ընդ որում.         

ա) ֆիզիկական կամ իրավաբանական անձ շահառուների համար՝ առնվազն ձեռք բերելով տվյալ անձի անունը, ազգանունը կամ անվանումը, 

բ) որոշակի հատկանիշների կամ որոշակի խմբին դասվելու կամ որևէ այլ հիմքով շահառուների համար՝ առնվազն ձեռք բերելով ապահովագրական հատուցումը վճարելու պահին շահառուներին նույնականացնելու համար բավարար  տեղեկություններ:»:     

6. Օրենքի նախագիծը առաջարկում ենք լրացնել նոր 11-րդ հոդվածով հետևյալ բովանդակությամբ. «Հոդված 11. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասում  

1) 4-րդ կետում «փաստաթղթավորի» բառից առաջ լրացնել «հասկանա, ինչպես նաև» բառերով.    

2) 5-րդ կետում «տարանցիկ հաշիվների դեպքում» բառերը հանել, իսկ «ա» ենթակետում «իրականացրել է» բառից առաջ լրացնել «տարանցիկ հաշիվների դեպքում» բառերով:»:   

7. Առաջարկում ենք Նախագիծը լրացնել նոր 12-րդ հոդվածով հետևյալ բովանդակու թյամբ.          

«Հոդված 12. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ նախադասությունը «պետք է» բառից հետո լրացնել «ձեռնարկի համարժեք միջոցառումներ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերը զսպելու ուղղությամբ, ինչպես նաև» բառերով»:    

8. Հոդված 13-րդը (նախկին 12-րդ) առաջարկում ենք համարակալել և լրացնել  նոր 1-ին մասով հետևյալ բովանդակությամբ. «1) 11-րդ կետը «հաճախորդը» բառից հետո լրացնել «կամ իրական շահառուն» բառերով,»:   

9. Առաջարկում ենք Նախագիծը լրացնել նոր 14-րդ հոդվածով հետևյալ բովանդակությամբ՝         

1) 2-րդ մասում «5 օրով կասեցնելու» բառերը փոխարինել «15 օրով կասեցնել» բառերով,   

2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Այն դեպքում, երբ լիազոր մարմինը սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով կասեցված գործարքի կամ գործարար հարաբերության առնչությամբ ծանուցում է տրամադրում քրեական հետապնդում իրականացնող մարմնին, կասեցման ժամկետը համարվում է երկարացված ծանուցման տրամադրման պահից 15 օրով, որի մասին լիազոր մարմինը տեղեկացնում է ֆինանսական հաստատությանը: Կասեցման ժամկետը երկարացնելու անհրաժեշտության դեպքում քրեական հետապնդում իրականացնող մարմինը 15 օրվա ընթացքում տեղեկացնում է լիազոր մարմնին: Կասեցման ժամկետը երկարացնելու անհրաժեշտության մասին լիազոր մարմնին չտեղեկացնելու դեպքում կասեցումը վերանում է»,  

3) լրացնել նոր՝ 3.1. մասով՝ հետևյալ բովանդակությամբ՝  

«Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կասեցման ժամկետը երկարացնելու անհրաժեշտության դեպքում լիազոր մարմինը որոշում է կայացնում կասեցման ժամկետը 30 օրով երկարացնելու մասին: Սույն մասում նշված ժամկետում լիազոր մարմնի որոշումը ֆինանսական հաստատությանը չտրամադրելու դեպքում կասեցման մասին որոշումը համարվում է ուժը կորցրած:», 

 4) 4-րդ մասում «պարզվի, որ փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման կասկածը հիմնավոր չէ» բառերը փոխարինել «բացակայում է գործարքի կամ գործարար հարաբերության կասեցման հետագա անհրաժեշտությունը» բառերով»:        

Նախագծում կատարված լրացումների արդյունքում հոդվածների համարակալումնեը վերանայվել են: 

ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆ