«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱ­ՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱ­ԽԱ­ԳԾԻ (Խ-949-27.04.2021-ԱՍ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱ­ՊԵ­ՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփո­խու­թյուն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ՝ նախագիծ) առաջարկվում է հաշմանդամություն ունեցող երեխային խնամող ծնողին (խնամակալին կամ հոգաբարձուին) տալ հնարավորություն՝ աշխատելու ոչ լրիվ աշխատաժամանակի ռեժիմով:

Նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարու­թյունը ներկայացնում է հետևյալ դիտարկումները՝

Հաշվի առնելով, որ երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտ­պանությունը հանդիսանում է ինչպես ծնողների, այնպես էլ այլ օրինական ներ­կայացուցիչների հիմնական պարտականությունը, և այն, որ այլ օրինական ներ­կայացուցիչներն են որդեգրողները, խնամակալները, հոգաբարձուները, առա­ջարկում ենք նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետում «(խնամակալի կամ հոգա­բարձուի)» բառերը փոխարինել «կամ այլ օրինական ներկայացուցչի» բառերով:

Միաժամանակ, հաշվի առնելով Հայաստանի Հանրա­պետության աշխա­տան­քային օրենսգրքի 141-րդ հոդվածի 2-րդ մասի երրորդ նախադասությամբ նախա­տեսված կարգավորումը՝  առաջարկում ենք օրենսգրքի 141-րդ հոդվածի 2-րդ մասում  1-4-րդ կետերով բառերը փոխարինել 1-4-րդ, 6-րդ կետերով բառերով։