«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱ­ՐԵ­ԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱ­ԳԾԻ (Պ-936-16.04.2021-ԳԿ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆ­­ՐԱ­ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 
                  
                  
         «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նա-խագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է.   
         1. Նախագծի վերնագրից հանել «ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բառերը:     
         2. Նախագծի 1-ին հոդվածում՝           
         1) «հոդվածը» բառը փոխարինել «հոդվածի 1-ին մասը» բառերով.      
         2) լրացվող 1.11-րդ կետով առաջարկվող՝ «ուսուցման ազգային ռեեստր - ուսումնական ծրագրերի ու ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսուցման արդյունքների գնա-հատման և ճանաչման գործընթաց իրականացնողների և մասնակիցների տվյալների ազգային շտեմարան, որը ձևավորվում է մասնագիտացված ու գնահատված  ուսուցումներ իրականացնելու, ոլորտի շահառուների համագործակցության հնարավորությունները ընդլայնելու, արդյունավետությունը բարձրացնելու, ինչպես նաև ծառայությունների մասին տեղեկատվությունը թափանցիկ և մատչելի դարձնելու նպատակով» հասկացության ձևակերպումը խնդրահարույց է, քանի որ ինֆորմալ ուսուցումը կենսափորձի արդյունքում ձեռք բերված գիտելիքը, հմտությունն ու կարողությունն է, և ինֆորմալ ուսուցման գործընթացն իրակա-նացնողների և մասնակիցների տվյալների ազգային շտեմարան անհնար է ստեղծել: Միաժամանակ նպատակահարմար չենք համարում հասկացության սահմանման մեջ նպատակի ներառումը, ուստի հասկացությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝  
         «1.11) ուսուցման ազգային ռեեստր - լրացուցիչ կրթության ծրագրեր իրակա-նացնողների և մասնակիցների ազգային շտեմարան:».      
         3) 1.12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Ուսումնառության արդյունքների գնահատում և ճանաչում՝ կրթության բնագավառի կառավարման պետական լիազոր մարմնի ներկայացմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ուսումնառության արդյունքների գնահատման և ճանաչման կարգին համապատասխանության փաստի հաստատում՝ անկախ դրանք ձեռք բերելու եղանակից»:   
         3. Նախագծի 2-րդ հոդվածը հանել և դրանով նախատեսված դրույթները կարգավորել ենթաօրենսդրական ակտերով, իսկ որոշ կարգավորումներ արդեն իսկ նախատեսված են նախագծի 5-րդ հոդվածում:  
         4. Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագ-րությամբ՝   
         «1) 6.1-ին կետը «կարգը» բառից հետո լրացնել «ներառյալ պետական նմուշի վկայականի և դրա ներդիրի ձևը․» բառերով․
         2) 6.2-րդ կետը «կարգը» բառից հետո լրացնել «ներառյալ պետական նմուշի հավաստագրի և դրա ներդիրի ձևը․» բառերով։»։       
         Միաժանակ պետք է հոդվածների համարակալումը վերանայել:
         5. Նախագծի 5-րդ հոդվածում «հոդվածը» բառը փոխարինել «հոդվածի  1-ին մասը» բառերով, «մասերով» բառը՝ «կետերով» բառով և «9.7-րդ» բառից հետո լրացնել «9.8-րդ» բառը:   
         6. Նախագծում անհրաժեշտ է նախատեսել եզրափակիչ և անցումային դրույթներ՝ դրանցում ամրագրելով օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը, ինչպես նաև նախագծով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունման ժամկետները և օրենքի այն դրույթները, որոնք գործելու են  տվյալ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ մտնելու պահից՝ նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթները, որոնց համաձայն՝ եթե օրենսդրական ակտով (բացառությամբ՝ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաև`
         1) օրենսդրական ակտի այն մասերը, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից.
         2) ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը: