ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ԱՌՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ

 Հարգելի պարոն Ավետիսյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Կ-930-12.04.2021-ՏՀ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, նախագծերի լրամշակված տարբերակը, ամփոփաթերթիկը, նախագծի փոփոխված հիմնավորումը, ինչպես նաև նախագծերում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:                                                        
                  

«Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկում ենք հետևյալը՝             
          1. Փոփոխություն կատարել Օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասում՝ «պետական կառավարման» բառերից հետո լրացնելով «համակարգի» բառը.
          2. Նախագծի 1-ին հոդվածում լրացնել նոր կետ՝ փոփոխելով Օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասը՝ ամբողջ տեքստում «պետական կառավարման» բառերից հետո լրացնելով «համակարգի» բառը.      
          3. Նախագծի 7-րդ հոդվածի 2-րդ կետում կատարել տեխնիկական բնույթի շտկումներ՝ փոփոխությունը շարադրելով տարբեր ենթակետերի տեսքով.     
          4. Նախագծի 8-րդ հոդվածով նախատեսվող Օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ մասում «առաջանալու» բառից հետո լրացնել «օրենքով նախատեսված» բառերը՝ նախատեսվող կարգավորումը հստակեցնելու նպատակով.  
          5. Նախագծի 9-րդ հոդվածում լրացնել նոր կետ՝ Օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության ամբողջ տեքստում «տեսակների» բառերից հետո լրացնելով «իսկ առկայության դեպքում՝ նաև դասի» բառերը՝ կատարվող փոփոխությունների համալիրությունն ապահովելու համար.      
          6. Նախագծի 11-րդ հոդվածում լրացնել նոր կետ՝ Օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասում «կամ խորհուրդը» բառերը փոխարինելով «, խորհուրդը կամ գործադիր մարմինը» բառերով, իսկ «նրան» բառը փոխարինելով «նրանց» բառով, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ Օրենքով գործադիր մարմինը ունի համապատասխան իրավասությունը, սակայն խնդրո առարկա հոդվածում գործադիր մարմնի վերաբերյալ նշում առկա չէ.    
          7. Նախագծի 12-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետից հանել «իսկ» բառը.     
          8. Նախագծի 17-րդ հոդվածով նախատեսվող Օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի առաջին նախադասությունում «և» բառը փոխարինել «կամ» բառով, իսկ 3-րդ մասում «կամ» բառը փոխարինել «և» բառով: Նույն հոդվածի 6-րդ մասում «ծառայությունների մատուցման» բառերից առաջ լրացնել «Ընկերության ղեկավար պաշտոնատար անձանց հետ» բառերը: Միևնույն ժամանակ 11-րդ մասի առաջին նախադասությունում «բաժնետիրացման հետ կապված» բառերից հետո լրացնել «(այդ թվում՝ Ընկերության կանոնադրության մեջ փոփոխությունների և լրացումների մասին)» բառերը: Նշված փոփոխությունները ուղղած են Նախագծի համապատասխան հոդվածով նախատեսված կարգավորումների ավելի հստակ մեկնաբանմանը, ինչը կապահովի Նախագծով հետապնդվող նպատակների պատշաճ իրացումը.         
          9. Նախագծի 18-րդ հոդվածով նախատեսվող Օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերության վերջին նախադասությունում «Ընկերության հիմնադիրները պարտավոր են մեկամսյա ժամկետում որոշում կայացնել Ընկերության լուծարման մասին» բառերը փոխարինել «Ընկերությունը պարտավոր է մեկամսյա ժամկետում ընդունել որոշում լուծարման մասին» բառերով. 
          10. Նախագծի 22-րդ հոդվածում «աշխատակիցների բաժնետիրացման ծրագրով հատկացվող» բառերը փոխարինել «սույն օրենքի 41-րդ հոդվածով սահմանված կարգով աշխատակիցներին տրամադրվող» բառերով, ինչը միտված է նախատեսվող կարգավորումների անխոչընդոտ կիռարման ապահովմանը:      
          11. Նախագծի 23-րդ հոդվածում լրացնել նոր կետ՝ Օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետում «տեսակի» բառից հետո լրացնելով «(առկայության դեպքում՝ նաև դասի)» բառերը: «դ.1» կետում «դասի» բառից հետո լրացնել «(առկայության դեպքում)» բառերը, իսկ «թ» կետում «և» բառը փոխարինել «կամ» բառով.  
          12. Նախագծի 25-րդ հոդվածը շարադրել առանց կետերի.     
          13. Նախագծի 26-րդ հոդվածով նախատեսվող Օրենքի 56.1-ին հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ 56.1-ին և 56.2-րդ հոդվածների ձևով:     
          «Հոդված 56.1. Ընկերության բաժնետոմսերի պարտադիր վաճառքի պահանջը        
          1. Ընկերության քվեարկող բաժնետոմսերի և միաժամանակ դրանցով տրամադրվող ձայների առնվազն 95 տոկոսին ուղղակիորեն միանձնյա տիրապետող բաժնետիրոջ (այսուհետ սույն հոդվածում՝ պահանջ ներկայացնող բաժնետեր) պահանջով (Ընկերության բաժնետոմսերի պարտադիր վաճառքի պահանջ) հրավիրվում է արտահերթ ժողով, որը որոշում է ընդունում Ընկերության մյուս բաժնետերերին պատկանող քվեարկող բաժնետոմսերը (բացառությամբ Հայաստանի Հանրապետությանը կամ համայնքներին պատկանող բաժնետոմսերի) հետգնելու և պահանջ ներկայացնող բաժնետիրոջը տրամադրելու վերաբերյալ:    
          2. Ընկերության բաժնետոմսերի պարտադիր վաճառքի պահանջը պետք է առնվազն պարունակի հետևյալ տեղեկությունները.      
          1) հիմնավորում պահանջ ներկայացնող բաժնետիրոջ՝ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պայմաններին համապատասխանության վերաբերյալ.     
          2) պահանջ ներկայացնող բաժնետիրոջ անունը (անվանումը), հաշվառման (գտնվելու) վայրի հասցեն, ծանուցման հասցեն, եթե այն տարբերվում է հաշվառման (գտնվելու) վայրի հասցեից, պահանջ ներկայացնող ֆիզիկական անձի դեպքում՝ անձը հաստատող փաստաթղթի տվյալները.
          3) բաժնետոմսերը պահանջ ներկայացնող բաժնետիրոջը տրամադրելու դիմաց առաջարկվող  գինը, որը չի կարող պակաս լինել անկախ գնահատողի կողմից սահմանված բաժնետոմսերի շուկայական արժեքից.         
          4) պահանջ ներկայացնող բաժնետիրոջ կողմից ընտրված (նշանակված) անկախ գնահատողի անունը, հաստատության անվանումը, որում վերջինս աշխատում է (առկայության դեպքում).   
          5) բաժնետոմսերը պահանջ ներկայացնող բաժնետիրոջը տրամադրելու դիմաց առաջարկվող գումարը հատուկ բանկային հաշվին դեպոնացնելու մասին տեղեկություններ: Որպես դեպոնացված գումարի հասցեատեր պետք է նշվեն այն բաժնետերերը, ում բաժնետոմսերը ենթակա են հետգնման:       
          3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված տեղեկությունները ժողովի մասին ծանուցմամբ ներկայացվում են բաժնետերերին:      
          4. Բաժնետերերը, ում բաժնետոմսերի կապակցությամբ կայացվել է բաժնետոմսերը հետգնելու և պահանջ ներկայացնող բաժնետիրոջը տրամադրելու վերաբերյալ որոշում, իրավունք ունեն ժողովի որոշումը կայացվելուց հետո երկու ամսվա ընթացքում դիմել դատարան՝ վիճարկելով բաժնետոմսերի տրամադրման դիմաց առաջարկվող գինը:
          5. Սույն հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված գումարը դեպոնացված լինելու դեպքում բաժնետոմսերը հետգնելու և պահանջ ներկայացնող բաժնետիրոջը տրամադրելու վերաբերյալ ժողովի որոշումը հիմք է այդ բաժնետոմսերի վերաբերյալ Ընկերության բաժնետերերի ռեեստրում գրառումներ կատարելու համար՝ անկախ ժողովի որոշումը վիճարկելու հանգամանքից:     
          6. Բաժնետոմսերը հետգնելու և պահանջ ներկայացնող բաժնետիրոջը տրամադրելու վերաբերյալ ժողովի որոշումը կայացվելու պահից բաժնետերերը իրավունք ունեն ստանալու պահանջ ներկայացնող բաժնետիրոջ կողմից դեպոնացված գումարը:                    
          Հոդված 56.2. Ընկերության բաժնետոմսերի պարտադիր գնման պահանջը    
          1. Ընկերության քվեարկող բաժնետոմսերի և միաժամանակ դրանցով տրամադրվող ձայների ոչ ավելի քան 5 տոկոսին տիրապետող բաժնետիրոջ (այսուհետ սույն հոդվածում՝ պահանջ ներկայացնող բաժնետեր) պահանջով (Ընկերության բաժնետոմսերի պարտադիր գնման պահանջ) հրավիրվում է արտահերթ ժողով, որը որոշում է ընդունում պահանջ ներկայացնող բաժնետիրոջ բաժնետոմսերը հետգնելու վերաբերյալ:    
          2. Ընկերության բաժնետոմսերի պարտադիր գնման պահանջը պետք է առնվազն պարունակի հետևյալ տեղեկությունները.      
          1) հիմնավորում պահանջ ներկայացնող բաժնետիրոջ՝ սույն հոդվածի 1-ին մասով  սահմանված պայմաններին համապատասխանության վերաբերյալ.     
          2) պահանջ ներկայացնող բաժնետիրոջ անունը (անվանումը), հաշվառման (գտնվելու) վայրի հասցեն, ծանուցման հասցեն, եթե այն տարբերվում է հաշվառման (գտնվելու) վայրի հասցեից, պահանջ ներկայացնող ֆիզիկական անձի դեպքում՝ անձը հաստատող փաստաթղթի տվյալները. 
          3) բաժնետոմսերը պահանջ ներկայացնող բաժնետիրոջից հետգնելու համար առաջարկվող  գինը, որը չի կարող ավել լինել անկախ գնահատողի կողմից սահմանված բաժնետոմսերի շուկայական արժեքից.         
          4) պահանջ ներկայացնող բաժնետիրոջ կողմից ընտրված (նշանակված) անկախ գնահատողի անունը, հաստատության անվանումը, որում վերջինս աշխատում է (առկայության դեպքում):   
          3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված տեղեկությունները ժողովի մասին ծանուցմամբ ներկայացվում են բաժնետերերին:      
          4. Ընկերության բաժնետոմսերի պարտադիր գնման պահանջը ստացած Ընկերությունը իրավունք ունի պահանջը ստանալուց հետո երկու ամսվա ընթացքում դիմել դատարան՝ վիճարկելով բաժնետոմսերի հետգնման դիմաց առաջարկվող գինը, ընդ որում, գնի վիճարկումը չի կասեցնում Ընկերության բաժնետոմսերի հետգնման գործընթացը:  
          5. Ընկերությունը պարտավոր է հետգնել պահանջ ներկայացնող բաժնետիրոջ բաժնետոմսերը Ընկերության բաժնետոմսերի պարտադիր գնման պահանջը ստանալուց հետո երկու ամսվա ընթացքում:
          6. Սույն հոդվածով սահմանված հիմքերով հետգնված բաժնետոմսերն ուղղվում են Ընկերության տնօրինությանը: Նշված բաժնետոմսերը չեն տալիս ձայնի իրավունք, հաշվի չեն առնվում ձայների հաշվարկման ժամանակ, և դրանցով շահութաբաժիններ չեն հաշվարկվում: Դրանք ենթակա են տեղաբաշխման սույն օրենքի 56.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված բաժնետիրոջը մեկ տարվա ընթացքում: Եթե սույն օրենքի 56.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված բաժնետերը հրաժարվում է կամ սույն հոդվածով սահմանված ժամկետում ձեռք չի բերում հետգնված բաժնետոմսերը, ժողովը պարտավոր է որոշում ընդունել նշված բաժնետոմսերի մարման միջոցով կանոնադրական կապիտալի չափի նվազեցման մասին:»:         
          Առաջարկվող փոփոխությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ նախապես առաջարկված կարգավորման պարագայում, հատկապես, երբ նախատեսվում է տարբեր դասեր թողարկելու հնարավորությունը, կարող է իրավիճակ ստեղծվել, երբ 95 տոկոս քվեարկող ձայներին տիրապետող բաժնետերը կպահանջեր ձեռք բերել այն անձի բաժնետոմսերը, որը, տիրապետում է Ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսից ավելիին, ինչը կհանգեցնի այդ բաժնետիրոջ տնտեսական շահերի ոտնահարմանը: Փոփոխությունները միտված են նաև պահանջ ստացող բաժնետերերի իրավունքների պաշտպանությանը, նախատեսված կարգավորումների հստակ կիրառման ապահովմանը և կիրառման պրակտիկությունը: Նշվածով պայմանավորված անհրաժեշտ է խմբագրել նաև Նախագծի հիմնավորումների համապատասխան բաժինը:     
          14. Նախագծով նախատեսվող օրենքի VIII.1 գլխի վերնագիրը շարադրել մեծատառերով.     
          15. Նախագծի 33-րդ հոդվածով նախատեսվող Օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասի կետերի հերթականությունը վերաշարադրել: Իր հերթին, նույն մասի 4-րդ կետից խորհրդի նախագահի և անդամների աշխատանքի վարձատրության չափը և պայմանները սահմանելու իրավասությունը սահմանել նույն մասի 24-րդ կետում, 9-րդ կետում «կետի» բառը փոխարինել «մասի» բառով, 20-րդ կետի երկրորդ նախադասությունում «ընտրության հարցերը» բառերից հետո լրացնել «ժողովին վերապահված լինելու դեպքում» բառերը, իսկ 25-րդ և 26-րդ կետերը շարադրել մեկ կետի ներքո: Նույն հոդվածի 2-րդ մասում առաջարկում ենք կատարել փոփոխություն 1-ին մասի 24-րդ կետով սահմանված իրավասությունը վերապահելով խորհրդին, բացառությամբ խորհրդի նախագահի կամ անդամի վարձատրության պայմանների որոշման իրավասության, ինչպես նաև համապատասխանեցնել նույն հոդվածի 1-ին մասին արվող հղումները: Նշված փոփոխությունների արդյունքում ակնկալվում է առավել հստակեցնել ժողովի իրավասությունների շրջանակը և դրանց՝ խորհրդին վերապահելու սահմանները.    
          16. Նախագծի 34-րդ հոդվածով նախատեսվող Օրենքի 68-րդ հոդվածում կատարել փոփոխություններ, որոնք պայմանավորված են 67-րդ հոդվածում առաջարկվող փոփոխություններով.      
          17. Փոփոխություն կատարել Օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասում՝ «մասնակցել է Ընկերության քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերի կեսից ավելին» բառերը փոխարինելով «մասնակցել են Ընկերության քվեարկող բաժնետոմսերով տրամադրվող ձայների քանակի կեսից ավելիին տիրապետող բաժնետերերը» բառերով: Փոփոխությունը միտված է ապահովելու հասարակ (սովորական) բաժնետոմսերի դասերի պատշաճ շրջանառությունը.
          18. Նախագծի 36-րդ հոդվածով նախատեսվող Օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսվող փոփոխության մեջ «տիրապետում է (են)» բառերից հետո լրացնել «Ընկերության» բառը, իսկ «բաժնետոմսերով» բառը փոխարինել «բաժնետոմսերի կամ դրանցով տրամադրվող ձայների» բառերով: Միաժամանակ, լրացնել նոր 2-4-րդ մասեր՝ հետևյալ բովանդակությամբ.         
          «2) 2-րդ մասում «բաժնետոմսերի» բառը փոխարինել «բաժնետոմսերով տրամադրվող ձայների» բառերը.
          3) 3-րդ մասի ամբողջ տեքստում «բաժնետոմսերի» բառերը փոխարինել «բաժնետոմսերով տրամադրվող ձայների» բառերը.        
          4) 4-րդ մասի «բ» կետում «տնօրինում Ընկերության» բառերը փոխարինել «տիրապետում Ընկերության՝» բառերով, իսկ «քանակի քվեարկող բաժնետոմսերին» բառից հետո լրացնել «ձայների քանակին» բառերը:»: Արդյունքում, կապահովի հասարակ (սովորական) բաժնետոմսերի դասերի պատշաճ շրջանառությունը.       
          19.     Նախագծի 37-րդ հոդվածում ««Ընկերության՝ առնվազն 10 տոկոս քվեարկող բաժնետոմսերի սեփականատեր»» բառերից առաջ լրացնել «ամբողջ տեքստում» բառերը, ինչպես նաև լրացնել նոր 2-3-րդ կետեր՝ հետևյալ բովանդակությամբ.  
          «2) 3-րդ մասում «նրան (նրանց) պատկանող բաժնետոմսերի» բառը փոխարինել «նրան (նրանց) պատկանող բաժնետոմսերով տրամադրվող ձայների» բառերով.      
          3) 4-րդ մասի երկրորդ պարբերության «բ» կետում «տնօրինում» բառը փոխարինել «տիրապետում» բառով, իսկ «քանակի քվեարկող բաժնետոմսերին» բառերից հետո լրացնել «ձայների քանակին» բառերը:»՝ ապահովելով հասարակ (սովորական) բաժնետոմսերի դասերի պատշաճ շրջանառությունը.      
          20. Փոփոխություն կատարել Օրենքի 75-րդ հոդվածի 2-րդ մասում՝ «(գլխավոր տնօրենը)» բառերից հետո լրացնելով «, գործադիր մարմնի լիազորությունները ժամանակավորապես իրականացնող պաշտոնատար անձը՝ իր լիազորությունների իրականացման ժամանակահատվածում» բառերը, ինչը նպատակ է հետապնդում բացառել շահերի բախման հնարավոր դեպքերը.        
          21. Փոփոխություններ կատարել Օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասի առաջին պարբերությունում և 3-րդ մասում՝ «բաժնետոմսերի» բառը փոխարինելով «բաժնետոմսերով տրամադրվող ձայների» բառերով, ինչը միտված է ապահովելոու հասարակ (սովորական) բաժնետոմսերի դասերի պատշաճ շրջանառությունը.       
          22. Նախագծի 39-րդ հոդվածի 1-ին կետում լրացնել նոր «ա» ենթակետ Օրենքի 83-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերությունից հանելով «բացառիկ» բառը, ինչպես նաև լրացնել նոր մաս՝ Օրենքի 83-րդ հոդվածի 3-րդ մասի «զ» կետում «բաժնետոմսերի» բառից հետո լրացնելով «և դրանցով տրամադրվող ձայների» բառերը, ինչպես նաև Նախագծի 39-րդ հոդվածով Օրենքի 83-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի փոփոխությունում «11-13» բառերը փոխարինել «2-4» բառերով.    
          23. Նախագծի 40-րդ հոդվածով նախատեսվող Օրենքի 84-րդ հոդվածի 1-ին մասի կետերի հերթականությունը վերաշարադրել, ինչպես նաև նույն մասի 22-րդ կետում «գլխում» բառը փոխարինել «գլխով» բառով: Միաժամանակ նույն հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.  
          «Կանոնադրությամբ կամ ժողովի որոշմամբ սույն հոդվածի 1-ին մասի 21-րդ և 23-25-րդ կետերով սահմանված իրավասությունները կարող են վերապահվել Ընկերության գործադիր մարմնին՝ անկախ Ընկերությունում խորհուրդ ստեղծված լինելու հանգամանքից, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 1-6-րդ, 9-րդ և 15-20-րդ կետերով սահմանված իրավասությունները կարող են վերապահվել Ընկերության գործադիր մարմնին, եթե Ընկերությունում խորհուրդ չի ստեղծվել:»: Նշված փոփոխությունների արդյունքում ակնկալվում է առավել հստակեցնել խորհրդի իրավասությունների շրջանակը և նախատեսել ինչպես այն դեպքերը, երբ որոշ իրավասություններ վերապահվում են գործադիր մարմնին՝ ընկերությունում խորհուրդ ստեղծված չլինելու դեպքում, այնպես էլ՝ անկախ խորհուրդ ստեղծված լինելու հանգամանքից.   
          24. Նախագծի 41-րդ հոդվածում լրացնել նոր կետ՝ Օրենքի 85-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերությունում «բաժնետոմսերի» բառից հետո լրացնելով «կամ դրանցով տրամադրվող ձայների» բառերը, ինչպես նաև 5-րդ մասի չորորդ պարբերությունում «ընկերության 10-ից ավելի տոկոս քվեարկող բաժնետոմսերի սեփականատեր հանդիսացող» բառերը փոխարինելով «Ընկերության քվեարկող բաժնետոմսերի կամ դրանցով տրամադրվող ձայների քանակի 10-ից ավելի տոկոսին տիրապետող» բառերով: Արդյունքում ակնկալվում է ապահովել հասարակ (սովորական) բաժնետոմսերի դասերի պատշաճ շրջանառությունը, ինչպես նաև ապահովել կանոնադրական կապիտալում համապատասխան չափով մասնակցություն ունեցող բաժնետիրոջ կողմից նույն հոդվածով նախատեսված իրավասությունների իրականացումը՝ ապահովելով վերջինիս շահերը:  
          25. Նախագծի 43-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետում «5-րդ» բառը փոխարինել «հինգերորդ» բառով, իսկ «բովանդակությամբ» բառից հետո լրացնել «երրորդ» բառը.       
          26. Նախագծի 44-րդ հոդվածով առաջարկվող փոփոխությունում «բաժնետոմսերով» բառը փոխարինել «բաժնետոմսերի կամ դրանցով» բառերով՝ ապահովելով հասարակ (սովորական) բաժնետոմսերի դասերի պատշաճ շրջանառությունը, ինչպես նաև ապահովելով կանոնադրական կապիտալում համապատասխան չափով մասնակցություն ունեցող բաժնետիրոջ կողմից նույն հոդվածով նախատեսված իրավասությունների իրականացումը՝ ապահովելով վերջինիս շահերը: Միաժամանակ, առաջարկում ենք նոր խմբագրությամբ շարադրել նաև 91-րդ հոդվածի 1-ին մասը.    
          «1. Ընկերության ֆինանսատնտեսական գործունեության վերահսկումն իրականացնելու համար բաց Ընկերությունում ընտրվում է, իսկ փակ Ընկերությունում կարող է ընտրվել Ընկերության վերստուգող հանձնաժողով (վերստուգող):»:
          Արդյունքում, ակնկալվում է վերացնել գործնականում առկա, վերստուգողի նշանակման հետ կապված խնդիրները, երբ որոշ դեպքերում համապատասխան հանձնաժողովը կամ անձը ընդհուպ չի ընտրվում կամ ընտրվում է միայն ձևական:     
          27. Նախագծի 45-րդ հոդվածով առաջարկվող փոփոխությունում «բաժնետոմսերով» բառը փոխարինել «բաժնետոմսերի կամ դրանցով» բառերով՝ ապահովելով հասարակ (սովորական) բաժնետոմսերի դասերի պատշաճ շրջանառությունը, ինչպես նաև ապահովելով կանոնադրական կապիտալում համապատասխան չափով մասնակցություն ունեցող բաժնետիրոջ կողմից նույն հոդվածով նախատեսված իրավասությունների իրականացումը՝ ապահովելով վերջինիս շահերը.
          28. Փոփոխություն կատարել 93-րդ հոդվածի 2-րդ մասում՝ երկրորդ նախադասությունում «պարտադիր է» բառերից հետո լրացնելով «Ընկերությունում վերստուգող հանձնաժողով (վերստուգող) ընտրված լինելու դեպքում»: 
          29. Փոփոխություն կատարել Օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունում՝ «պետական կառավարման» բառերից հետո լրացնելով «համակարգի» բառը.         
          30. Փոփոխություն կատարել Օրենքի 95-րդ հոդվածի 1-ին մասի «ը» կետում՝ «պետական կառավարման» բառերից հետո լրացնելով «համակարգի» բառը. 
          31. Նախագծի եզրափակիչ և անցումային դրույթներում լրացնել նոր 3-7-րդ կետեր.         
          «3. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-2-րդ կետերով, 3-րդ հոդվածով և 19-րդ հոդվածի 1-2-րդ կետերով նախատեսվող կարգավորումները կիրառվում են սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ստեղծվող ընկերությունների նկատմամբ:     
          4. Սույն օրենքով նախատեսված՝ աշխատակիցների բաժնետիրացման վերաբերյալ կարգավորումները չեն տարածվում մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը նախաձեռնված աշխատակիցների բաժնետիրացման գործընթացի նկատմամբ:  
          5. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը ընկերության բաժնետոմսերի համախմբման (կոնսոլիդացիայի) մասին որոշում ընդունելու դեպքում ընկերության բաժնետոմսերի համախմբման(կոնսոլիդացիայի)  գործընթացի և արդյունքների, այդ թվում՝ համախմբման (կոնսոլիդացիայի) արդյունքում առաջացած կոտորակային բաժնետոմսերի նկատմամբ կիրառվում են մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը գործող նորմերը:    
          6. Հետգնման ենթակա բաժնետոմսերը երրորդ անձանց իրավունքներով ծանրաբեռնված լինելու դեպքում Ընկերության բաժնետերերի ռեեստր վարողի՝ սույն օրենքի 30-րդ հոդվածով սահմանված ծանուցման պարտականությունը կիրառվում է սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ընդունված՝ ընկերության բաժնետոմսերի հետգնման համապատասխան որոշումների դեպքում:».  
          32. «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածից հանել «(այսուհետ՝ Օրենսգիրք)» բառերը.     
          33. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ 2) վերնագրում «ԼՐԱՑՈՒՄ» բառը փոխարինել «ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» բառով. 
          34. Նախագիծ 2-ի 1-ին հոդվածի 2-րդ կետում «5-րդ մասում» բառերը փոխարինել «5-րդ մասի երկրորդ նախադասությունում» բառերով, ինչպես նաև նույն կետում լրացնել նոր ենթակետ Քաղաքացիական օրենսգրքի 111-րդ հոդվածի 5-րդ մասի երկրորդ նախադասությունում «օրենքով» բառից հետո լրացնելով «կամ այլ իրավական ակտերով» բառերը.      
          35. Քաղաքացիական օրենսգրքի 112-րդ հոդվածում նույնպես կատարել փոփոխություն 1-ին մասը շարադրելով հետևյալ խմբագրությամբ.  
          «1. Բաժնետիրական ընկերությունն իրավունք ունի բաժնետոմսերի անվանական արժեքը մեծացնելու կամ լրացուցիչ բաժնետոմսեր տեղաբաշխելու միջոցով ավելացնել կանոնադրական կապիտալը: Կանոնադրական կապիտալի ավելացման մասին որոշումն ընդունում է բաժնետերերի ընդհանուր ժողովը, տնօրենների խորհուրդը կամ ընկերության գործադիր մարմինը, եթե ընկերության կանոնադրությամբ կամ բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ նրանց տրված է այդ իրավասությունը:»: Արդյունքում Քաղաքացիական օրենսգրքի սույն դրույթը կհամապատասխանի Օրենքով գործող համապատասխան դրույթին:  
          36. Նախագիծ 2-ի 2-րդ հոդվածի 3-րդ կետում «պարբերությունից» բառը փոխարինել «պարբերության ամբողջ տեքստից» բառերով, ինչպես նաև լրացնել նոր 4-րդ կետ՝ Քաղաքացիական օրենսգրքի 115-րդ հոդվածի 5-րդ մասի երկրորդ պարբերությունում «որոնց հանրագումար բաժինը կանոնադրական կապիտալում կազմում է տասը և ավելի տոկոս» բառերը փոխարինելով «որոնք տիրապետում են ընկերության քվեարկող բաժնետոմսերի կամ դրանցով տրամադրվող ձայների քանակի առնվազն տասը տոկոսին» բառերով: Արդյունքում Քաղաքացիական օրենսգրքի սույն դրույթը կհամապատասխանի Նախագծով նախատեսվող Օրենքի համապատասխան դրույթին. 
          37. Նախագծի 3-րդ հոդվածում «Օրենքի» բառը փոխարինել «Օրենսգրքի» բառով:  

          Հարգանքով`                          ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆ