1. Նախագծի1-ին հոդվածը շարադրել
    հետևյալ խմբագրությամբ.

    «1. Սույն օրենքը կարգավորում է մինչև
    սույն օրենքի՝ օրինական ուժի մեջ մտնելը
    27 տարին լրացած շարքային և 35 տարին
    լրացած պահեստազորի սպայական կազմերի
    պարտադիր զինվորական կամ
    այլընտրանքային ծառայությունից, ինչպես
    նաև հայտարարված վարժական հավաքից և
    (կամ) զորահավաքային զորակոչից խուսափած
    և Հայաստանի Հանրապետության քրեական
    օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին կամ 3-րդ
    մասերով նախատեսված հանցագործություն
    կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ
    դատապարտված արական սեռի քաղաքացիների
    (այսուհետ՝ անձանց) նկատմամբ համաներում
    հայտարարելու հետ կապված
    հարաբերությունները:»։_

    2.     Նախագծի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին
    կետում «1-ին մասից» բառերը փոխարինել
    «1-ին կամ 3-րդ մասերից» բառերով։

    3.     Նախագծի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 4-րդ
    կետում «1-ին մասով» բառերը փոխարինել
    «1-ին կամ 3-րդ մասերով» բառերով։