ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ԱՌՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ՊԱՏՃԵՆԸ՝ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, 
ՄՇԱԿՈՒՅԹԻ և ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՊԱՐՈՆ ՎԱՀՐԱՄ ԴՈՒՄԱՆՅԱՆԻՆ

 

Հարգելի պարոն Ավետիսյան

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Կինեմատոգրաֆիայի մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի (Պ-910-26.03.2021-ԳԿ-011/0) վերաբերյալ ՀՀ կառավարությունն իր առաջարկությունները ներկայացրել է № 02/05.4/14138-2021 պաշտոնական գրությամբ։

Եվս մեկ անգամ պնդում ենք, որ օրենքների նախագծերի փաթեթը ներկայացված տեսքով ընդունելի չէ, և այն հիմնովին լրամշակման կարիք ունի:

ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆ