ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ԱՌՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ

 

Հարգելի պարոն Ավետիսյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի   փաթեթի (Կ-903-22.03.2021-ՊԱ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարու թյան առաջարկությունը, նախագծերի փաթեթի լրամշակված տարբերակը, ամփոփա թերթիկը, ինչպես նաև նախագծերի փաթեթում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող 200-րդ հոդվածի բովանդակությունից առաջարկում ենք հանել «կամ գրանցվելու» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված պահանջները:     

 

ՀԱՐԳԱՆՔՈՎ՝ ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆ