ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ԱՌՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ

 

Հարգելի պարոն Ավետիսյան


Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի   (Կ-892-09.03.2021-ՏՏԳԲ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը, նախագծի լրամշակված տարբերակը, ամփոփաթերթիկը, ինչպես նաև նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:                  

1. Առաջարկում ենք օրենքի նախագծի 1-ին հոդվածում «Հայաստանի Հանրապետության»  բառերից հետո լրացնել «հողային օրենսգիրք» բառերը, իսկ «հողային օրենսգրքի» բառերը փոխարինել «ՀՕ-185 օրենքի» բառերով:        

2. Նախագծի 2-րդ հոդվածի՝    

ա) 1-ին կետում «Հողամասի» բառը փոխարինել «Եթե այլ բան նախատեսված չէ սույն հոդվածով, հողամասի» բառերով,          

բ)  2-րդ կետով լրացվող 9-րդ, 11-րդ, 15-րդ մասերում «մթերք» բառը փոխարինել «արտադրանք» բառով,   

3. 2-րդ կետով լրացվող 9-րդ մասը.    

ա) «լճակների» բառից հետո լրացնել «կառուցման» բառով, իսկ «և» բառը փոխարինել «կամ» բառով,       

բ) առաջարկում ենք լրացնել նոր պարբերությամբ՝ հետևյալ  բովանդակությամբ.        

«Գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսությունների ցանկը սահմանում է Կառավարության լիազոր մարմինը։»։        

4. 2-րդ կետով լրացվող.  

ա) 10-րդ մասում՝ «շինությունների» բառերից հետո լրացնել «կառուցման» բառերը, իսկ 1-ին և 2-ենթակետերում «և» բառը փոխարինել «կամ» բառով: 

բ) 10-րդ մասի վերջին պարբերությունը հանել,       

5. 2-րդ կետով լրացվող 11-րդ մասում առաջարկում ենք «լճակների» բառից հետո լրացնել «կառուցման» բառը,     

6.  12-րդ մասում՝ «11 մասով» բառերի փոխարեն լրացնել «8-րդ և 10-րդ մասերով» բառերը,         

7. 2-րդ կետով լրացվող 15-րդ մասում՝          

ա) «տնտեսությունների» բառից հետո լրացնել «, ոռոգման նպատակով մինչև 100 հազ. խոր. մետր ծավալով ջրավազանների կամ,» բառերով,         

բ) հանել «սպանդանոցների և» բառերը,       

գ) «նշանակությունը» բառից հետո լրացնել «,բացառությամբ հատուկ պահպանվող տարածքների,» բառերը,         

8. 16-րդ մասում «նպատակային» բառից հետո առաջարկում ենք ավելացնել «կամ գործառնական» բառերը, իսկ «որն արտացոլվում է» բառերը փոխարինել «որոնք արտացոլվում են» բառերով,   

9) 3-րդ հոդվածի 2-րդ ենթակետի վերջին պարբերությունը խմբագրել հետևյալ բովանդակությամբ՝    

«Սույն մասով նախատեսված դեպքերում իրավունքների պետական գրանցումը մերժվում է, եթե ձեռք բերողը չի ներկայացնում հողամասի գործառնական նշանակությունը փոխելու մասին տեղական ինքնակառավարման մարմնի որոշումն ուժի մեջ մտնելու պահին գործող հողամասի կադաստրային արժեքի վճարման անդորրագիրը:»:   

Միևնույն ժամանակ առաջարկում ենք 3-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ ենթակետերը հանե,       

10. 5-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասեր՝

ա) առաջարկում ենք ամբողջությամբ հանել,  հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասը, համաձայն որի՝  Սահմանադրության 73-րդ հոդվածին համապատասխան` անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն, իսկ անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով,      

բ) հոդվածը առաջարկում ենք շարադրվել է նոր խմբագրությամբ, հետևյալ բովանդակությամբ.        

«Հոդված 5. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ   

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:     

2. Մինչև 2022 թվականի հունվարի 1-ը Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 9-րդ, 10-րդ և 12-րդ մասերով սահմանված դեպքերում հողամասի կադաստրային արժեքի չափերը սահմանում է Կառավարությունը:»:

 
          ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆ