ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ԱՌՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ

 

Հարգելի պարոն Ավետիսյան 

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում 19.04.2021 թվականին առաջին ընթերցմամբ ընդունված «Պետական տուրքի մասին» Հայաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան օրենքում լրացում և փոփոխություն կա­տա­րելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-874-23.02.2021-ՏՀ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրա­պետության կառավարության առաջարկու­թյունները՝ գլխադասային հանձնա­ժո­ղովում քննարկելու համար:

1. Նախագծի 1-ին հոդվածում «վերաշարադրել» բառն անհրաժեշտ է փոխարինել «շարադրել» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի պահանջները:

2. Գործող «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդ­վածի 2-րդ մասի աղյուսակի 10-րդ բաժնի 5-րդ կետի համաձայն՝ որպես լիցենզավորման ենթակա գոր­ծունեություն է համարվում մաս­նավոր մուլտիպ­լեքսորի գործունեությունը: Մինչդեռ, նախա­գծով առա­ջարկ­­վում է պետական տուրք սահմանել մեկ մար­զում մասնավոր մուլ­տի­պ­լեքս օպե­րա­­տորի գոր­ծու­­նեության, ինչպես նաև Երևան քաղաքում մասնավոր մուլ­տի­պլեքս օպերատորի գոր­ծու­նեու­­թյան համար: Հնարավոր տարընկա­լում­ներից խուսափելու նպա­­տա­կով՝ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ կատա­րել նաև «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդ­վածի 2-րդ մասի աղյուսակի 10-րդ բաժնի 5-րդ կետում:

3. Մասնավոր մուլտիպ­լեք­սորի գոր­ծու­նեու­թյան համար գործող օրենս­դրու­թյամբ նախատեսված՝ տարեկան բազա­յին տուրքի 100.000-ապա­տիկի չափով պետական տուրքը Երևան քաղաքի մասով առաջարկում ենք թողնել անփոփոխ, քանի որ առաջարկության նպատակը միայն մարզերում մասնավոր մուլտիպլեքս օպերատորի գործունեության համար բարենպաստ պայմաններ ստեղծելն է՝ հաշվի առնելով, այն որ մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության համար գործող օրենսդրությամբ նախատեսված՝ տարեկան բազային տուրքի 100.000-ապատիկի չափով պետական տուրքը բարձր է և հնարավորություն չի ստեղծում մարզերում նշյալ գործունեությունն իրականացնելու համար:   

                                                                 ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆ