1)  Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվում է, որ օրենքն ուժի մեջ մտնի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։ Հաշվի առնելով պետական տուրքի կտրուկ իջեցումը եւ նպատակ հետապնդելով բոլոր տնտեսվարողների համար համահավասար պայմանների սահմանումը, առաջարկում եմ նախագծի փոփոխությունների ուժի մեջ մտնելու ժամկետը հետաձգել եւ 3-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ․

Հոդված 3․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ին։