Ա Մ Փ Ո Փ Ա Թ Ե Ր Թ

"ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՄԱՍԻՆ" ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ", "ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԻՊՈՏԵԿԱՅԻՆ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ" ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ", "ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ" ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ" ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ (ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ԿՈԴ՝ Պ-763-7632-14.10.2020-ՖՎ-011/1) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ

N

Առաջարկի հեղինակը

Հոդվածը, կետը, որին վերաբերում է առաջարկը

Առաջարկի բովանդակությունը

Առաջարկի վերաբերյալ հեղինակի (հիմնական զեկուցողի) եզրակացությունը

Առաջարկը ընդունելու կամ մերժելու վերաբերյալ Հանձնաժողովի որոշումը

1

2

3

4

5

6

«ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ (ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ԿՈԴ՝ Պ-763-14102020-ՖՎ-011/1)

    1.

 ՀՀ կառավարություն

Նախագծի 1-ին հոդված

Վերոնշյալ հոդվածն ամբողջությամբ նոր խմբագրությամբ շարադրելու պարագայում անհրաժեշտ է լրացնել նաև հոդվածի վերնագիրը՝ նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի դրույթները, որոնց համաձայն՝ oրենսդրական ակտի հոդվածներն ունենում են վերնագրեր(...):  

Ընդունելի է:

Ընդունվել է:

2.

ԱԺ    պատգամավոր
Արտակ Մանուկյան

Նախագծի 1-ին հոդված/կամ «Բանկային ավանդների ներգրավման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդված

Նախագծի 1-ին հոդվածում  «Հոդված 11» բառերից հետո ավելացնել հետևյալ վերնագիրը.

«Տուգանքը որպես բանկի պատասխանատվություն»:

(ի տարբերություն «Բանկային ավանդների ներգրավման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի վերնագրի. «Բանկի պատասխանատվությունը»՝ համապատասխանեցնելով փոխված բովանդակությանը):

Ընդունվել է:

3.

ՀՀ կառավարություն

Նախագծի 1-ին հոդվածի 1-ն մաս

Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասում անհրաժեշտ է պարզաբանել «սույն օրենքի հոդվածների հիման վրա» արտահայտությունը, մասնավորապես՝ պարզ չէ, թե օրենքի որ հոդվածներին է խոսքը վերաբերում, քանի որ նույն մասում արդեն իսկ առկա է «սույն օրենքի հիման վրա» ձևակերպումը:

Ընդունվել է մասամբ՝ Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի  «սույն օրենքի» բառերից հետո հանվել է «հոդվածների» բառը:

Ընդունվել է մասամբ՝ Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի  «սույն օրենքի» բառերից հետո հանվել է «հոդվածների» բառը:

4.

ԱԺ    պատգամավոր
Արտակ Մանուկյան

Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ մաս

Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ կերպ. «3. Սույն օրենքի կիրառման նպատակով սույն օրենքի կամ սույն օրենքի հիման վրա ընդունված այլ ակտերի յուրաքանչյուր պահանջի մի քանի խախտումներ թույլ տալու դեպքում յուրաքանչյուր խախտում համարվում է առանձին խախտում: »

Ընդունվել է:

 5.

ԱԺ    պատգամավոր
Արտակ Մանուկյան

Նախագծի 1-ին հոդվածի 4-րդ մաս

Նախագծի 1-ին հոդվածի  4-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ կերպ.  «4.Կենտրոնական բանկն իր իրավասությունների շրջանակներում պատասխանատվության միջոցներ կիրառելիս տուգանքի՝ որպես պատասխանատվության միջոց կիրառման դեպքում սույն օրենքի կամ սույն օրենքի հիման վրա ընդունված իրավական ակտերի խախտումների համար առաջնորդվում է սույն հոդվածով։ Սույն  հոդվածով սահմանված տուգանքը՝ որպես պատասխանատվության միջոց Կենտրոնական բանկը կիրառում է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»

Ընդունվել է:

«ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԻՊՈՏԵԿԱՅԻՆ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՒ ՄԱՍԻՆ (ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ԿՈԴ՝ Պ-7631-14102020-ՖՎ-011/1)

1.

 ՀՀ կառավարություն

Նախագծի 1-ին հոդված

Վերոնշյալ հոդվածն ամբողջությամբ նոր խմբագրությամբ շարադրելու պարագայում անհրաժեշտ է լրացնել նաև հոդվածի վերնագիրը՝ նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի դրույթները, որոնց համաձայն՝ oրենսդրական ակտի հոդվածներն ունենում են վերնագրեր(...):  

Ընդունելի է:

Ընդունվել է:

2.

ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյան

Նախագծի 1-ին հոդված/կամ «Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին» օրենք

Նախագծի 1-ին հոդվածում  «Հոդված 17» բառերից հետո ավելացնել հետևյալ վերնագիրը.

«Տուգանքը որպես կրեդիտավորողի պատասխանատվություն»:

(ի տարբերություն ««Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին» օրենքի ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի վերնագրի. «Կրեդիտավորողի  պատասխանատվությունը»՝ համապատասխանեցնելով փոխված բովանդակությանը):

Ընդունվել է:

3.

ՀՀ կառավարություն

Նախագծի 1-ին հոդված            

Նախագծի 1-ին հոդվածում անհրաժեշտ է պարզաբանել «սույն օրենքի հոդվածների հիման վրա» արտահայտությունը, մասնավորապես՝ պարզ չէ, թե օրենքի որ հոդվածներին է խոսքը վերաբերում, քանի որ նույն մասում արդեն իսկ առկա է «սույն օրենքի հիման վրա» ձևակերպումը:

Ընդունվել է մասամբ՝ Նախագծի 1-ին հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերից  «սույն օրենքի» բառերից հետո հանվել են «հոդվածների» բառերը:

Ընդունվել է մասամբ՝ Նախագծի 1-ին հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերից  «սույն օրենքի» բառերից հետո հանվել են «հոդվածների» բառերը:

4.

ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյան

Նախագծի  1-ին հոդվածի 6-րդ մաս

Նախագծի 1-ին հոդվածի 6-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ կերպ. «6. Կենտրոնական բանկն իր իրավասությունների շրջանակներում պատասխանատվության միջոցներ կիրառելիս տուգանքի՝ որպես պատասխանատվության միջոցի կիրառման դեպքում սույն օրենքի կամ սույն օրենքի հիման վրա ընդունված իրավական ակտերի խախտումների համար առաջնորդվում է սույն հոդվածով։ Սույն հոդվածով սահմանված տուգանքը որպես պատասխանատվության միջոց Կենտրոնական բանկը կիրառում է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»:»

Ընդունվել է:

«ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ (ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ԿՈԴ՝ Պ-7632-14102020-ՖՎ-011/1)

1.

 ՀՀ կառավարություն

Նախագծի 1-ին հոդված

Վերոնշյալ հոդվածն ամբողջությամբ նոր խմբագրությամբ շարադրելու պարագայում անհրաժեշտ է լրացնել նաև հոդվածի վերնագիրը՝ նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի դրույթները, որոնց համաձայն՝ oրենսդրական ակտի հոդվածներն ունենում են վերնագրեր(...):  

Ընդունելի է:

Ընդունվել է:

2.

ԱԺ պատգամավոր
Արտակ Մանուկյան

Նախագծի 1-ին հոդված/կամ «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենք

Նախագծի 1-ին հոդվածում  «Հոդված 19» բառերից հետո ավելացնել հետևյալ վերնագիրը.

«Տուգանքը որպես կրեդիտավորողի պատասխանատվություն»:

(ի տարբերություն  «Սպառողական կրեդիտավորման մասին»  օրենքի ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի վերնագրի. «Կրեդիտավորողի  պատասխանատվությունը»՝ համապատասխանեցնելով փոխված բովանդակությանը):

Ընդունվել է:

3.

ՀՀ կառավարություն

Նախագծի 1-ին հոդված            

Նախագծի 1-ին հոդվածում անհրաժեշտ է պարզաբանել «սույն օրենքի հոդվածների հիման վրա» արտահայտությունը, մասնավորապես՝ պարզ չէ, թե օրենքի որ հոդվածներին է խոսքը վերաբերում, քանի որ նույն մասում արդեն իսկ առկա է «սույն օրենքի հիման վրա» ձևակերպումը:

Ընդունվել է մասամբ՝ Նախագծի 1-ին հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և        5-րդ մասերում  «սույն օրենքի» բառերից հետո «հոդվածների» բառերը փոխարինվել են «կամ սույն օրենքի բառերով»: