ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ
«ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՆԱՏԵՂԵՐԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ թիվ Պ-822-23.12.2020-ՏՏԳԲ-011/0 ՆԱԾԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Նախագծով առաջարկվում է՝


Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«1. Ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղիում կայանելու դեպքում ավտոկայանատեղի վճար վճարող է հանդիսանում ավտոտրանսպորտային միջոցի սեփականատերը, իսկ եթե ավտոտրասպորտային միջոցը պետական (պետական մարմին, պետական հիմնարկ կամ որեւէ այլ կարգավիճակ ունեցող պետական կազմակերպություն) կամ համայնքային (համայնքային հիմնարկ, համայնքային կառավարչական հիմնարկ կամ որեւէ այլ կարգավիճակ ունեցող համայնքային կազմակերպություն) կազմակերպության սեփականություն է (ամրակցված է),` ապա համապատասխան պետական կամ համայնքային կազմակերպությունը:»: 

Առաջարկում եմ


Վերը նշված հոդվածում «սեփականատերը» բառից հետո «,իսկ եթե ավտոտրասպորտային միջոցը պետական (պետական մարմին, պետական հիմնարկ կամ որեւէ այլ կարգավիճակ ունեցող պետական կազմակերպություն) կամ համայնքային (համայնքային հիմնարկ, համայնքային կառավարչական հիմնարկ կամ որեւէ այլ կարգավիճակ ունեցող համայնքային կազմակերպություն) կազմակերպության սեփականություն է (ամրակցված է),` ապա համապատասխան պետական կամ համայնքային կազմակերպությունը» կետադրական նշանները և բառերը հանել, քանի որ պետական կամ համայնքային կազմակերպությունները հանդիսանում են իրավաբանական անձինք և այդ կարգավիճակում ևս հանդիսանում են սեփականատեր, հետևաբար հոդվածը ծանրաբենված է անհարգի կրկնությամբ, ինչն օրենսդրական տեխնիակայի առումով սխալ է։


Նախագծով առաջարկվում է՝


Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածում` 1. 3-րդ մասում «դրույքաչափը» բառից հետո լրացնել հետեւյալ բառերը. «բացառությամբ ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը ձեռնակատիրական գործունեության մեջ օգտագործելու եւ այդ գործունեությամբ պայմանավորված ավտոկայանատեղիում կայանման դեպքերի, երբ ավտոկայանատեղի վճարը համայնքի ավագանու որոշմամբ կարող է սահմանվել այլ դրույքաչափերով:


Առաջարկում եմ


«դրույքաչափերով» բառից հետո լրացնել «,եթե օրենքով այլ կարգավորում նախատեսված չէ» կետադրական նշանը և բառերը, քանի որ արդեն իսկ ՀՀ ԱԺ կողմից առաջին ընթերցմամբ ընդունվել է օրենք, որով արգելվել է վաճառքի և վարձույթի նպատակով տրանսպորտային միջոցները կայանել համայնքային ճանապարների, այդ թվում տվյալ օրենքով կարգավորվող կայանատեղերում.


Նախագծով առաջարկվում է՝


Նույն հոդվածի 4-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ. «Ավտոկայանատեղի վճարների դրույքաչափերը կարող են սահմանվել ըստ կայանատեղի, Երեւան քաղաքում` ըստ վարչական շրջանների, այդ թվում` վարչական շրջաններում նաեւ գոտիավորման սկզբունքով, ըստ տրանսպորտային միջոցի տեսակի, ըստ վերջինով իրականացվող գործունեության բնույթի, ըստ օրերի եւ օրվա ժամերի, ըստ շաբաթների, ամիսների եւ տարվա: Ընդ որում, համայնքի ավագանին կարող է սահմանել կանխավճարային կտրոնային համակարգ:»:


Առաջարկում եմ


Նույն մասը լրացնել նոր նախադասությամբ. «Սույն հոդվածով նախատեսված գոտիավորումը սահմանվում է տարբեր գույների գծանշումով։»։

 
ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլայ Յու. Բաղդասարյան