ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ

 

Հարգելի պարոն Գալստյան

                                       
          Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին»,  «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և  «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Կ-781-09.11.2020-ՊԻ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, նախագծերի լրամշակված տարբերակը, ամփոփաթերթիկը, ինչպես նաև նախագծերում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:                    
          1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքի 1-ին հոդվածի տեքստում բոլոր «28.1» թվերը փոխարինել «27.1» թվերով։         
          2. «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի՝    
          1) 1-ին հոդվածում «ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցերով» բառերը փոխարինել ««Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» մասին օրենքի հիման վրա ներկայացվող հայցերով» բառերով։         
          2) 6-րդ հոդվածի 3-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ․       
          «3)     5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով․      
          «3) ապահովված պարտատիրոջ պահանջի քննությունը ենթակա է կասեցման:»։         
          3) 10-րդ հոդվածով լրացվող 105.1-ին հոդվածի 1-ին մասում «սահմանափակումները» բառից հետո լրացնել «, իսկ տվյալ գործի շրջանակներում կիրառված ապահովման միջոցների առնչությամբ՝ սույն օրենքի 15.5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետերով, 39-րդ հոդվածի 2-րդ մասի 5-6-րդ կետերով նախատեսված սահմանափակումները» բառերը, իսկ 2-րդ և 3-րդ մասերը հանել։      
          4) 10-րդ հոդվածով լրացվող 105.2-րդ հոդվածի 4-րդ մասում «պարտատերերի կամ պարտապանի» բառերը փոխարինել «պարտատերերի և պարտապանի» բառերով, իսկ «ժամանակի վայրի» բառերը՝ «ժամանակի և վայրի» բառերով։  
          3. «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի 4-րդ հոդվածի տեքստից հանել բոլոր «արգելանքից ազատելն անհրաժեշտ է» բառերը, իսկ վերջակետից առաջ լրացնել «բառով» բառով։         

Հարգանքով՝            ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆ