«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵ-ՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈ-ԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵ-ԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-780-06.11.2020-ՊԱ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ՝ նախագիծ) առաջարկվում է ֆիզիկական անձանց կողմից դրոշ-մանիշային վճարների վճարման համահարթ եղանակից անցում կատարել պրոգրեսիվ համակարգի։ Գործող օրենքով յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար աշխատանքային պայմանագրով Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս աշխատող Հայաստանի Հանրապե-տության ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձինք և Հայաստանի Հանրապետության տարածքում աշխատող Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ չհանդիսացող ֆիզիկական անձինք, ինչպես նաև աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիական-իրավական պայմանագրերով Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս եկամուտ ստացող՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձինք և նույն պայմանագրերով Հայաստանի Հանրապետության աղբյուրներից եկամուտ ստացող Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ չհանդիսացող ֆիզիկական անձինք, բացա-ռությամբ օրենքով սահմանված դեպքերի, վճարում են դրոշմանիշային վճար` 1000 դրամի չափով: Նախագծով առաջարկվում է կատարել դրոշմանիշային վճարների վճարման չափերի փոփոխություն` սահմանելով աշխատանքային և աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիական-իրավական պայմանագրերով աշխատող ֆիզիկական անձանց դրոշմանիշային վճարների վճարման համար 1000 դրամ, 2000 դրամ, 3000 դրամ, 6000 դրամ և 12000 դրամ գումարների չափեր՝ ըստ հարկման բազաների մեծությունների համապատասխան միջակայքերի։

    
Նախագծով անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար օրենքով սահմանված դրոշմանիշային վճարի չափը թողնվում է անփոփոխ:

     
Այդ կապակցությամբ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանն էր ներկայացրել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայող-ների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (Կ-820-23.12.2020-ՊԱ-011/0), որով նույնպես առաջարկվում էր դրոշմանիշային վճարների վճարման համահարթ եղանակից անցում կատարել պրոգրեսիվ համակարգի և առավել համակարգված լուծում է տրվում առկա խնդիրներին: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում ընդունվել է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2020 թվականի դեկտեմբերի 29-ի ՀՕ-502-Ն օրենքը:

      
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է ձեռնպահ մնալ ներկայացված օրենքի նախագծի քննարկումից: