ԱՄՓՈՓԱԹԵՐԹ

"Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին" (Կ-765-20.10.2020-ՖՎ-011/1) ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման միջև ընկած ժամանակահատվածում ներկայացված առաջարկների, դրանց ընդունման կամ չընդունման վերաբերյալ

 

 

N

ԱՌԱՋԱՐԿԻ ՀԵՂԻՆԱԿԸ

ՆԱԽԱԳԾԻ ԱՅՆ ՄԱՍԸ, ՈՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ Է ԱՌԱՋԱՐԿԸ

ԱՌԱՋԱՐԿԸ

ԱՌԱՋԱՐԿՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՄ ՄԵՐԺԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԻՄՆԱԿԱՆ ԶԵԿՈՒՑՈՂԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

ԱՌԱՋԱՐԿՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՄ ՄԵՐԺԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ

1.

ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր,

Արկադի Խաչատրյան

Նախագծի 1-ին և 2-րդ  հոդվածներ

Առաջարկվում է նախագծի 1-ին և 2-րդ  հոդվածներում հստակեցնել, որ դրանցով առաջարկվող կարգավորումները կիրառելի են նաև վարկի մայր գումարների նկատմամբ։

Ընդունվել է։

 

Նախագծի նշյալ հոդվածներում կատարվել են առաջարկվող հստակեցումները։

Ընդունվել է։

 

2.

ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր

Միքայել Մելքումյան

Նախագծի տեքստ

Առաջարկվում է նախագծով առաջարկվող կարգավորումները կիրառելի դարձնել նաև այն դեպքերի նկատմամբ, երբ վարկառուն համարվում է իրավաբանական անձ, որի հիմնադիրը կամ վերջինիս փոխկապակցված անձը համարվում է ռազմա­կան դրու­թյան ժամանակահատվածում իրա­կա­նաց­վող ռազ­­մական գոր­ծո­ղու­թյունների հետևանքով զոհված կամ հաշ­ման­դամ դարձած անձ։

Չի ընդունվել։

 

1.   Ներկայացված առաջարկությունը չի բխում օրենքի ընդհանուր տրամաբանությունից:

2.   Մյուս կողմից, հատկանշականէ  այն, որ իրավաբանական անձի տնօրենի կամ հիմնադրի զոհված լինելը կամ հաշմանդամ դառնալը իրավական առումով ամենևին չի խոչընդոտում այդ իրավաբանական անձի ձեռնարկատիրական գործունեությանը։ Նշյալ հանգամանքը չի կարելի, սակայն պնդել անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ անհատ ձեռնարկատիրոջ մահը կամ հաշմանդամ դառնալը մի դեպքում ուղղակի դադարեցնում է ձեռնարկատիրական գործունեությունը, մյուս դեպքում ուղղակի խոչընդոտ է դրա համար։

Պետք է նկատել նաև, որ չնայած այն հանգամանքին, որ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու առումով իրավաբանական անձի և անհատ ձեռնարկատիրոջ իրավունքների միջև բովանդակային տարբերություն չկա, այդուհանդերձ այլ առումներով այս երկու խումբ սուբյեկտների միջև առկա է բովանդակային տարբերություն։ Մասնավորապես, ի տարբերություն իրավաբանական անձի, անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձը իր պարտավորությունների համար պատասխանատվություն է կրում նաև իր սեփական գույքով։ Մինչդեռ, իրավաբանական անձանց դեպքում իրավաբանական անձի բաժնետերերը (մասնակիցները) իրեց սեփական գույքով իրավաբանական անձի պարտավորությունների համար պատասխանատվություն չեն կրում, ինչը նշանակում է, որ նույնիսկ այն դեպքերում, երբ իրավաբանական անձի միակ հիմնադիրը համարվի ռազմական գործողությունների ընթացքում զոհված կամ հաշմանդամ դարձած անձ, միևնույն է, այդ հիմնադիրը իր գույքով իրավաբանական անձի պարտավորությունների համար պարտավորություն չի կրելու։

Չի ընդունվել։

 

3.

ՀՀ կառավարություն

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նախագծի  2-րդ  հոդված

Առաջարկվում է նախագծի 2-րդ հոդվածով ՀՀ հարկային օրենսգրքի 108-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող 24-րդ մասի և նախագծի 4-րդ հոդվածի խմբագրություններ վերանայել այնպես, որ դրանցով նախատեսված կարգավորումները կիրառելի լինեն ոչ միայն վարկային պարտավորությունների նկատմամբ, այլ առհասարակ բոլոր պարտավորությունների նկատմամբ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կարող են լինել դեպքեր երբ ֆիզիկական անձանց ներվեն նաև լիզինգի կամ փակտորինգի հետ կապված պարտավորություններ։

Ընդունվել է։

 

Նշյալ դրույթներում կատարվել են համապատասխան փոփոխություններ։

Ընդունվել է։

 

4.

ՀՀ կառավարություն

Նախագծի տեքստ

Առաջարկվում է նախագծով առաջարկվող կարգավորումները կիրառելի դարձնել նաև ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց և նրանց փոխկապակցված անձանց պարտավորությունների նկատմամբ։

Ընդունվել է։

 

Նախագծում կատարվել են համապատասխան լրացումներ։

Ընդունվել է։