ԱՌԱՋԱՐԿ

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագծի վերաբերյալ

(Կ-765-20.10.2020-ՖՎ-011/0)

  

Առաջարկում ենք Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի 108-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսվող 24-րդ կետում ներառել նաև սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների հիմնադիրներին, եթե վերջիններս հանդիսանում են փոխկապակցված անձինք՝

 

«24) ռազմական դրության ժամանակահատվածում իրականացվող ռազմական գործողությունների հետեւանքով զոհված կամ հաշմանդամ դարձած անհատ ձեռնարկատիրոջը կամ նոտարին, նրա՝ անհատ ձեռնարկատեր կամ նոտար համարվող ամուսնուն, սահմանափակ պատասխանատվությամբ, բաց բաժնետիրական, փակ բաժնետիրական ընկերությունների համահիմնադիրներին՝ եթե վերջիններս համարվում են փոխկապակցված անձինք, համատեղությամբ ապրող զավակին կամ համատեղությամբ ապրող ծնողին ռեզիդենտ կազմակերպություն համարվող բանկերի կամ վարկային կազմակերպությունների կողմից տրված վարկի գումարների, դրանց գծով հաշվարկված տոկոսների, տույժերի եւ (կամ) տուգանքների ներվող գումարները:»: