ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ

ՊԱՐՈՆ ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ


Հարգելի պարոն Գալստյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հյուպատոսական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Արհեստակցական միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»,  «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի (Կ-737-16.09.2020-ՊԻ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները.

1. «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի՝

1) Նախագծից հանել 11-րդ հոդվածի 1-ին մասը, 24-րդ հոդվածի 2-րդ մասը եւ 27-րդ հոդվածը՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում կնիքի անհրաժեշտությանն առընչվող դրույթների բացակայությունը:

2) Նախագծի 1-ին հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 1-ին մասով.

«1) 2-րդ մասը լրացնել հետեւյալ պարբերությամբ.

«Կանոնադրությանը, կանոնադրության փոփոխությանը կամ լրացմանը (կամ նոր խմբագրությամբ կանոնադրությանը), կուսակցության ծրագրին, փոխանցման ակտին ու բաժանիչ (առանձնացման) հաշվեկշռին կից ստեղծվում է պետական ռեգիստրի՝ էլեկտրոնային կնիքով հավաստված նշաթերթ, որում կատարվում է տվյալ պետական գրանցման մասին տեղեկությունների գրառում: Գրառման բովանդակությունը եւ այն կատարելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:»,»:

3) Նախագծի 3-րդ հոդվածում հստակեցնել Գործակալության սպասարկման գրասենյակի գործառույթները իրականացնող մարմինների եւ անձանց ցանկերը: Սահմանել, որ դիվանագիտական ծառայության մարմինները ընդունում են դիմումներ: Ըստ այդմ նախագծի 3-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Գործակալության սպասարկման գրասենյակի գործառույթները կարող են իրականացվել պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, հանրային ծառայությունների միասնական գրասենյակների, նոտարների, փաստաբանների, փաստաբանական գրասենյակների, ինչպես նաեւ քաղաքացիների սպասարկման ոլորտում գործառույթներ իրականացնող այլ սուբյեկտների կողմից, որոնց ցանկը, իրականացվող գործառույթների ցանկը, դրանց իրականացման կարգը եւ նստավայրերը, իսկ նոտարների, փաստաբանների, փաստաբանական գրասենյակների եւ քաղաքացիների սպասարկման ոլորտում գործառույթներ իրականացնող այլ սուբյեկտների կողմից իրականացնելու դեպքում՝ նաեւ Գործակալության հետ կնքվող պայմանագրի ձեւը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Դիվանագիտական ծառայության մարմինները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունում եւ ընթացք են տալիս օտարերկրյա պետություններում գտնվող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության գործառույթներին առնչվող դիմումները:»:

4) Նախագիծը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 5-րդ հոդվածով.

«Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետից հանել «,ներկայացված օրինակների քանակի եւ օրինակի հերթական համարի» բառերը:»:

5) Նախագծի 11-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 6-րդ մասով.

«6) 10-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«10.Գրանցումը կատարելու հետ միաժամանակ իրավաբանական անձի կանոնադրությանը կցվում է նշաթերթ, որը բովանդակում է իրավաբանական անձի գրանցման համարը, գրանցման տարին, ամիսը, օրը եւ հարկ վճարողի հաշվառման համարը:»,»:

6) Նախագիծը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 12-րդ հոդվածով.

«Հոդված 12. Օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետից հանել «`հաստատված հիմնադրի (հիմնադիրների) կամ հիմնադիր ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) կողմից» բառերը:»:

7) Նախագծի 16-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 3-րդ մասով.

«3) 8-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«8. Գրանցումը կատարելու հետ միաժամանակ իրավաբանական անձի կանոնադրության փոփոխությանը կամ նոր խմբագրությամբ կանոնադրությանը կցվում է նշաթերթ, որը բովանդակում է իրավաբանական անձի փոփոխությունների գրանցման տարին, ամիսը, օրը եւ համապատասխան փոփոխության բնույթն ու հերթական համարը:»:

8) Նախագծի 17-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 1-ին մասով.

«1) 1-ին, 3-րդ, 4-րդ եւ 5-րդ մասերի 2-րդ կետերի գ) ենթակետերից հանել «կամ կանոնադրության առնվազն երկու օրինակ՝ թղթային կրիչի վրա» բառերը,»:

9) Նախագծի 18-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) 7-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«7. Իրավաբանական անձանց վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցումներ կատարելուց հետո ներկայացված փոխանցման ակտին կամ բաժանիչ (առանձնացման) հաշվեկշռին կցվում է նշաթերթ, որը բովանդակում է տվյալ փաստաթղթի համաձայն կատարված պետական գրանցման տարին, ամիսը, օրը:»,»:

2. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-ին հովածի 3-րդ մասում «պետական ռեգիստրում սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասնակիցների փոփոխությամբ պայմանավորված գրանցման համար» տողը «պետական» բառից առաջ լրացնել «դիմումի համաձայն» բառերով, իսկ «գրանցման» բառից հետո լրացնել «(գրանցումների)» բառով՝ տարընթերցումներից խուսափելու նպատակով

3. «Հյուպատոսական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի՝

1) Նախագծից հանել 2-րդ եւ 3-րդ հոդվածները:

2) Նախագիծը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 1-ին հոդվածով.

 «Հոդված 1. «Հյուպատոսական ծառայության մասին» 1996 թվականի մայիսի 29-ի ՀՕ-61 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասի «ա» կետում «ներկայացուցչությունների» բառը փոխարինել «ծառայության մարմինների» բառերով:»:

Առաջարկվող փոփոխության արդյունքում կստացվի, որ «հյուպատոսական հիմնարկ», հետեւաբար նաեւ «հյուպատոսական հիմնարկի ղեկավար» հասկացությունների տակ կմտնեն համապատասխանաբար՝ «Դիվանագիտական ծառայություն մասին» օրենքով սահմանված դիվանագիտական ծառայության մարմինները, այն է՝  Նախարարությունը, ՀՀ դեսպանությունները եւ հյուպատոսական հիմնարկները, ինչպես նաեւ դրանց ղեկավարները եւ առանձին պաշտոնատար անձինք, որոնք կատարում են հյուպատոսի պարտականություններ:

3) Նախագիծը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 2-րդ հոդվածով.

«Հոդված 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 22.1-ին հոդված.

«Հյուպատոսական հիմնարկի ղեկավարը պարտավոր է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եւ դեպքերում տրամադրել տեղեկանքներ:»:

4) Նախագիծը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 3-րդ հոդվածով.

«Հոդված 3. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 22.2-րդ հոդված.

«Հյուպատոսական հիմնարկների կողմից տեղեկանքները, տեղեկանքների տրամադրման կարգը եւ ձեւանմուշները հաստատում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը, եթե այլ իրավական ակտերով դրանք սահմանված չեն:»:

5) Օրենքի նախագծի 1-ին հոդվածից հանել «ՍՊԱՍԱՐԿՄԱՆ» բառը:

6) Նախագիծը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 5-րդ հոդվածով.

«Հոդված 5. Օրենքի 42-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:»:

Լրացումը պայմանավորվում է նրանով, որ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասում հստակ նշվում է, որ գրանցումը կատարվում է «համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության»: Կարծում ենք այս ձեւակերպումը բավարար է՝ հաշվի առնելով, որ ՔԿԱԳ գրացնումների կարգը արտաքին գործերի եւ արդարադատության նախարարների համատեղ հրահանգով չի կարգավորվում, ինչպես նշված է օրենքի 42-րդ հոդվածում:

7) Նախագիծը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 6-րդ հոդվածով.

«Հոդված 6. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 42.1-ին հոդված.

«Հյուպատոսական հիմնարկի ղեկավարը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունում եւ ընթացք է տալիս օտարերկրյա պետություններում գտնվող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության գործառույթներին առնչվող դիմումները:»:

8) Նախագծի 1-ին, 4-րդ եւ 5-րդ հոդվածների համարակալումները փոխարինել համապատասխանաբար 4-րդ, 7-րդ եւ 8-րդ համարակալումներով:

4. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը հանել օրենքների նախագծերի փաթեթից:
 
Հարգանքով՝             ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆ