ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Գալստյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի (Կ-734-16.09.2020-ՊԻ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները.

  1. «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի՝

1) 1-ին հոդվածում՝

ա. Վերնագրի «Կասկածյալի կամ մեղադրյալի» բառերը փոխարինել «Մեղադրյալի» բառով:

բ. Խնդրո առարկա դատավարական հարկադրանքի միջոցը կիրառել միայն մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող աշխատողի նկատմամբ՝ հաշվի առնելով այն, որ նախագծի տրամաբանությամբ աշխատողի լիազորությունների կասեցման գործընթացում երաշխիքները բարձրացվել են, դրա կիրառումը վերապահվել է դատարանին: Նախագծով առաջարկվող բոլոր ընթացակարգերի պահպանմամբ կասկածյալի կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ դրա կիրառումը կարող է իմաստազրկվել՝ նկատի ունենալով կասկածյալի կարգավիճակի կարճաժամկետ (առավելագույնը 7 օր) բնույթը: Ըստ այդմ՝ անհրաժեշտ է համանման փոփոխություններ կատարել Նախագծի ողջ տեքստում:

գ. Հստակեցնել խնդրո առարկա հարկադրանքի միջոցի կիրառման հիմքերը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի խմբագրվող տարբերակի 1-ին մասից հանելով «մինչդատական վարույթում կամ դատարանում» բառերը, իսկ «կզբաղվի հանցավոր գործունեությամբ» բառերը փոխարինելով «կկատարի քրեական օրենքով չթույլատրվող արարք» բառերով: Համանման կերպով անհրաժեշտ է փոփոխություն կատարել նաև Նախագծի 1-ից 3-րդ հոդվածներում:

դ. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի խմբագրվող տարբերակից հանել հոդվածի 3-րդ մասը՝ չկապելով կալանավորում խափանման միջոցի կիրառումը խնդրո առարկա դատավարական հարկադրանքի միջոցի կիրառման հետ: Նշվածը պայմանավորված է այն հանգամանքով, որ քննարկվող հարկադրանքի երկու միջոցների կիրառման հիմքերն էլ ըստ էության նույնաբնույթ են, և կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու դեպքում լիազորությունների ժամանակավոր կասեցում հարկադրանքի միջոցի կիրառման հիմքերն արդեն իսկ չեզոքանում են: Ըստ այդմ՝ անհրաժեշտ է փոփոխել հոդվածի համարակալումը:

Ըստ այդմ՝ անհրաժեշտ է պարզեցնել առաջարկվող լուծումը՝ հստակեցնելով աշխատողի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու իրավական հետևանքները: Հաշվի առնելով այն, որ վերջինս չի հանդիսանում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի խմբագրվող տարբերակի կարգավորման առարկա՝ հարկ է առաջարկվող նոր լուծումը նախատեսել ՀՀ աշխատանքային օրենսգրքում:

ե. Հաշվի առնելով, որ գործող քրեական դատավարության օրենսգրքի տրամաբանության համատեքստում դատարանի կողմից կիրառված դատավարական հարկադրանքի միջոցները կարող են վերացվել դատարանի և դատախազի կողմից, ուստի անհրաժեշտ է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի խմբագրվող տարբերակի 4-րդ մասում «դատախազի կամ դատախազի համաձայնությամբ՝ քննիչի» բառերը փոխարինել «նաև դատախազի» բառերով:

զ. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի խմբագրվող տարբերակի 4-րդ մասում, որպես որոշումն ուղարկող մարմին, սահմանել վարույթն իրականացնող մարմնին: Բացի այդ «կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող աշխատողին» բառերը փոխարինել «մեղադրյալին» բառով:

2) 2-րդ հոդվածից հանել «կասկածյալի կամ» բառերը:

3) 3-րդ հոդվածի վերնագրում և 3-րդ մասում «Կասկածյալի կամ մեղադրյալի» բառերը փոխարինել «Մեղադրյալի» բառերով, իսկ 2-րդ մասում «աշխատողը» բառը փոխարինել «մեղադրյալը» բառով:

4) 4-րդ հոդվածի վերնագրում և 1-ին մասում «Կասկածյալի կամ մեղադրյալի» բառերը փոխարինել «Մեղադրյալի» բառերով, իսկ 4-րդ մասում «կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող աշխատողին» բառերը փոխարինել «մեղադրյալին» բառով:

5) 5-րդ հոդվածից հանել «կասկածյալի կամ» բառերը:

  1. «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի՝

1) 1-ին հեդվածում՝

ա. «հոդվածով» բառը փոխարինել «և 107.2-րդ հոդվածներով» բառերով:

բ. Լրացվող 107.1-րդ հոդվածի 1-ին մասում «կասկածյալի կամ մեղադրյալի» բառերը փոխարինել «Մեղադրյալի» բառով, «լիազորությունները» բառը՝ «լիազորությունների՝» բառով, «կամ կալանավորումը որպես խափանման միջոց փոխելու կամ վերացնելու վերաբերյալ որոշման կայացումը» բառերը հանել, իսկ «աշխատողի» բառը փոխարինել «նրա» բառով:

գ. Լրացվող 107.1-րդ հոդվածի 2-րդ մասում «Կասկածյալի կամ մեղադրյալի» բառերը փոխարինել «Մեղադրյալի» բառով, իսկ «աշխատողը» բառը՝ «նա» բառով:

դ. Լրացնել  հետևյալ բովանդակությամբ նոր հոդվածով.

«Հոդված 107.2. Աշխատողի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու իրավական հետևանքները

1․ Աշխատողի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու պահից մինչև այն այլ խափանման միջոցով փոխելը կամ վերացնելն աշխատողի աշխատատեղը (պաշտոնը) պահպանվում է։ Կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածում հանրային ծառայության մեջ գտնվող աշխատողի աշխատավարձը չի պահպանվում։

  1. Աշխատողի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելն արգելք չէ աշխատողի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու համար, եթե կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածում առաջացել է աշխատանքային պայմանագիրը լուծելու օրենքով նախատեսված հիմքերից որևէ մեկը:»:

2) 2-րդ հոդվածից «կասկածյալի կամ» բառերը հանել, իսկ «գործը կարճվել է» բառերը փոխարինել «քրեական հետապնդումը դադարեցվել է» բառերով:

3) 3-րդ հոդվածից հանել «կասկածյալի կամ» բառերը: Միաժամանակ նշված մասում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն.

«Սույն օրենքի 1-ին հոդվածով նախատեսված՝ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու դեպքում հանրային ծառայության մեջ գտնվող անձին աշխատավարձ չվճարելու վերաբերյալ կարգավորումը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու դեպքերի նկատմամբ:»:

  1. Առաջարկվում է Նախագծերի փաթեթը լրացնել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով.

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 22-րդ հոդվածի 6-րդ մասում «պաշտոնավարության ժամանակավոր դադարեցման» բառերը փոխարինել «լիազորությունների կասեցման» բառերով:

Հոդված 2. Օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասում «պարապուրդի,» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով լիազորությունների կասեցման,» բառերը:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։»:

 ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆ