ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծում (Կ-7151-26.08.2020-ՊԻ-011/0) փոփոխություններ կատարելու վերաբերյալ

1. «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրում առաջարկվում է «փոփոխություններ» բառից հետո լրացնել «լրացումներ» բառը:

2. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասում «բառերով» բառից հետո առաջարկվում է լրացնել «, իսկ 2-րդ մասում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն.

«Մինչև սույն մասով սահմանված ժամկետի ավարտը, ինչպես նաև օրենքով նախատեսված դեպքերում սույն մասով սահմանված ժամկետի ավարտից հետո 16 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրերը տրամադրվում են (փոխանակվում են)  նույնականացման քարտ ներկայացնելու դեպքում, իսկ նույնականացման քարտ չունենալու և այն ստանալուց հրաժարվելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրերը տրամադրելու (փոխանակելու) համար գանձվում է պետական տուրք «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված այլ դրույքաչափով:»: 

3. Նախագծում առաջարկվում է լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 2-րդ և 3-րդ հոդվածներ.

«Հոդված. 2

Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասում «ոստիկանության մարմին»  բառերից հետո լրացնել «, օտարերկրյա պետություններում` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ» բառերը:

Հոդված. 3

1. Օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «ոստիկանության» բառը, իսկ 13-րդ մասից՝ «ոստիկանության մարմնում» բառերը:

2. Օրենքի 4-րդ հոդվածի 8-րդ մասի 1-ին և 2-րդ նախադասություններում «ոստիկանության մարմնում» բառերից հետո լրացնել «, իսկ օտարերկրյա պետությունում` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունում կամ հյուպատոսական հիմնարկում» բառերը:

3. Օրենքի 4-րդ հոդվածի 9-րդ մասում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն.

«Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից նույնականացման քարտը տրամադրվում (փոխանակվում) է դիմում ներկայացնելու օրվանից հետո` 60-օրյա ժամկետում:»: