ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ

 

Հարգելի պարոն Գալստյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Երեխայի իրավունքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (Կ-706-05.08.2020-ՄԻ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, նախագծի լրամշակված տարբերակը, ամփոփաթերթիկը, ինչպես նաև նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար: 

Նախագծի 1-ին հոդվածում «տալիս է նա» բառերը առաջարկում ենք փոխարինել «տալիս է երեխան» բառերով, իսկ 2-րդ հոդվածում «պաշտոնական հրապարակումից երեք ամիս հետո» բառերը՝ «պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից» բառերով:
                   
        

 

  Հարգանքով՝             ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆ