ԱՌԱՋԱՐԿ
«Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի (Պ-583-20.04.2020,25.05.2020-ՏՀ-011/1) վերաբերյալ
Առաջարկում եմ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի (Պ-583-20.04.2020,25.05.2020-ՏՀ-011/1) 1-ին հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.
«Հոդված 1. «Սնանկության մասին» 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-51-Ն օրենքի 3-րդ հոդվածի`
- 2-րդ մասի 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«1) հարկադրված սնանկության դիմումի հիման վրա` եթե իրավաբանական անձը թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի երեք հազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 90-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, իսկ ֆիզիկական անձը թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի երկու հազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 60-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է (փաստացի անվճարունակություն)։ Վճարային պարտավորությունն անվիճելի է, եթե պարտապանը չի առարկում դրա դեմ, կամ եթե առարկում է հիշյալ պարտավորության դեմ, սակայն`»:
- 1-ին կետի «դ» ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.
«դ) պահանջի չվիճարկվող մասը իրավաբանական անձանց դեպքում գերազանցում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի երեք հազարապատիկը, իսկ ֆիզիկական անձանց դեպքում՝ երկու հազարապատիկը.»:»: