ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

 № 02/05.2/46780-2020

 ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ

 Հարգելի պարոն Գալստյան

         
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Կ-615-14.05.2020-ՖՎ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, նախագծերի փաթեթի լրամշակված տարբերակը, ամփոփաթերթիկը, ինչպես նաև նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:         
          Նախագծի՝ 
          1. 1-ին հոդվածում այլ բառը առաջարկում ենք հանել, քանի որ ՀՀ Սահմանադրությամբ հստակ սահմանված չէ, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, ՀՀ նախագահի աշխատակազմը, ՀՀ վարչապետի աշխատակազմը, ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմը, ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը պետական մարմիններ են, ինչով էլ պայմանավորված է դրանց առանձին հիշատակումը նախագծի վերը նշված հոդվածում:
          2. 3-րդ հոդվածի 3-րդ մասում «խմբագրությամբ» բառն անհրաժեշտ է փոխարինել «բովանդակությամբ» բառով՝ նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի դրույթները        
          3. 3-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով առաջարկվող փոփոխություններն առաջարկում ենք միավորել և նախատեսել մեկ ընդհանուր մասով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հիշյալ երկու փոփոխություններն էլ վերաբերում են  «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասին:   
          4. 6-րդ հոդվածում 2021 և 2022 թվերը առաջարկում ենք փոխարինել համապատասխանաբար 2022 և 2023 թվերով: ՀՀ կառավարության 2019 թվականի նոյեմբերի 28-ի N 1716-Լ որոշմամբ հաստատված պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թվականների բարեփոխումների ռազմավարությամբ հաստատված միջոցառումներից մեկը հանդիսացող կառավարության ֆինանսների կառավարման տեղեկատվական համակարգի (այսուհետ՝ ԿՖԿՏՀ) ներդրման գործընթացը ներկայումս ընթացքում է, որի առանցքային մոդուլներից մեկը ֆինանսական հաշվետվությունների համախմբումն է: Մասնավորապես, ԿՖԿՏՀ տեխնիկական առաջադրանքի համաձայն՝ ըստ նախնական կանխատեսման, նախատեսվում է ծրագիրը ներդնել մինչև 2023թ. դեկտեմբեր ամսվա ավարտը, ուստի առաջարկվում է Նախագծով նախատեսված ժամկետները համապատասխանեցնել ԿՖԿՏՀ ներդրման ժամկետին:           
                   
                   
          Հարգանքով՝          ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆ