«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի նախագծի 14-րդ հոդվածի 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ․

Ալկոհոլային խմիչքների, եւ ծխախոտի, դեղերի, բուժտեխնիկայի, բուժական մեթոդների, վիճակախաղի, շահումով խաղի, խաղատան, նաեւ զենքի եւ զինամթերքի արտադրությամբ զբաղվող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից հովանավորության դեպքում կիրառվում են «Գովազդի մասին» օրենքով նախատեսված սահմանափակումները:

2․ 21-րդ հոդված 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ․

Արգելվում է քաղաքական նախաձեռնության, կուսակցության, կամ կուսակցության հիմնադրամի անվանումը կամ անվանման հապավումն օգտագործել որպես Հեռարձակողի անվանում:

3․ 33-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ․

Հրապարակային եւ մրցութային կարգով հատկացնում է սլոթ (եթերային հաճախություն)։                                        

4․ 33-րդ հոդվածի 17-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ․

 Ուսումնասիրություն Վերահսկողություն է իրականացնում Հանրային հեռարձակողներում տեղեկատվական, կրթական, մշակութային եւ ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանության ապահովման վերաբերյալ։

 

                                           ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

        ․ Քանի որ ՀՀ «Գովազի մասին» օրենքի 15-րդ հոդվածը նախատեսում է որոշ ապրանքատեսակների գովազդման առանձնահատկություններ, տրամաբանական է, որ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում տվյալ կարգավորումը բխի հենց այդ օրենքից։

2․ 21-րդ հոդվածի 3-րդ կետով առաջարկվող փոփոխությունը պայմանավորված է ՀՀ «Կուսակցությունների մասին» օրենքով, ինչպես նաեւ բացառում է հեռուստաեթերի քաղաքական նպատակով օգտագործումը։

3․ 33-րդ հոդվածի 1-ին կետում առաջարկվող փոփոխությունը բխում է ՀՀ Սահմանադրությամբ՝  ՀՌՀ-ի լիազորություններից։

4․ Սույն փոփոխությունը պայմանավորված է  ՀՀ Սահմանադրության 196-րդ հոդվածի 3-րդ կետի լիազորություններով, ըստ որի՝  ՀՌՀ-ն  օժտված է վերահսկողական գործառույթով, որն ավելի ընդգրկուն է, քան ուսումնասիրությունը։

Հիմնական հասկացություններում սահմանել, որ սույն օրենքի մասով տեսալսողական մեդիան նույնականացվում է   հեռուստատեսության եւ ռադիոյի հետ, որը բխում է ՀՀ Սահմանադրության 12-րդ գլխի պահանջներից։

Հիմնական հասկացություններում սահմանել, որ կարգավորող մարմինը ՀՌՀ-ն է։