Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
ՎԼԱԴԻՄԻՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ

Հայաստանի Հանրապետության
վարչապետ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ

Հարգելի՛ պարոնայք,

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաս1-րդ կետը և 70-րդ հոդվածի 1-ին մասը՝ ներկայացնում ենք հետևյալ առաջարկները Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ներկայացված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ և լրացոտանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1ւմներ կատարելու մասին և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (կոդ՝ Կ-587) վերաբերյալ.

I.

1) «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում (այսուհետ՝ «Օրենք») փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ «Նախագիծ») 1-ին հոդվածի 2-րդ կետով խմբագրման է ենթարկվում Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, ըստ որի՝ ստացվում է հետևյալը.

Արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, ի թիվս այլնի, սահմանվում են արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցների և ուժերի ղեկավարումն իրականացնող և կիրառվող միջոցառումների իրականացումը համակարգող, ինչպես նաև կիրառվող միջոցառումների իրականացման համար պատասխանատու պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք։

Օրենքի 9-րդ հոդվածի («Արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցները և ուժերը») 1-ին մասի համաձայն՝արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովելու նպատակով կարող են օգտագործվել ոստիկանության, ազգային անվտանգության և պաշտպանության պետական լիազոր մարմինների ուժերն ու միջոցները։ Այսպիսով, ստացվում է, որ արտակարգ դրության պայմաններում ոստիկանության, ազգային անվտանգության և զինված ուժերի ղեկավարումը կառավարության որոշմամբ կարող է իրականացնել այլ անձ(իք), քան այդ մարմինների՝ օրենքին համապատասպան նշանակված և գործող ղեկավարները։ Կարծում ենք, որ սա անթույլատրելի, չհիմնավորված և չարդարացված մոտեցում է հատկապես ուժայինների մասով։

Առաջարկում ենք հանել խնդրահարույց ձևակերպումը։

2) Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսվող կարգավորումների համաձայն՝ Օրենքի 7-րդ հոդվածում կկատարվի հետևյալ լրացումը՝

Արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում արտակարգ դրության ընթացքում արտակարգ դրության տարածքում կարող են կիրառվել հետևյալ միջոցառումները և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումները.

(…)

1.1) համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության դեպքում` անձնական ազատության իրավունքի սահմանափակում` համաճարակի տարածումը կանխելու նպատակով. (…):

Խնդիրն այն է, որ անձնական ազատության իրավունքի սահմանափակման մանրամասները որևէ կերպ Նախագծով չեն կարգավորվում, ինչի հետևանքով այդ միջոցառման իրականացմանը ներգրավված մարմիններն ու պաշտոնատար անձիք կարող են դրսևորել կամայականություն՝ խախտելով սահմանափակման համար անհրաժեշտ և թույլատրելի սահմանները։

Առաջարկում ենք Օրենքի 11-րդ հոդվածում որպես լրացում առաջարկվող 4-րդ մասում կարգավորել արտակարգ դրության պայմաններում անձի անձնական ազատությունը սահմանափակելու մանրամասները (իրավական հիմքերն ու ընթացակարգը)։

3) Նախագծի 3-րդ հոդվածով սահմանվում է, որ արտակարգ դրության պարետ կարող է լինել միայն վարչապետը կամ փոխվարչապետը (առաջարկվող խմբագրությամբ՝ Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մաս), որպիսի սահմանափակման հիմնավորումը բացակայում է։ Առաջարկում ենք այս մասով կարգավորումը թողնել նույնը, քանի որ կախված արտակարգ դրության հայտարարման հիմքերից՝ հնարավոր է, որ առավել նպատակահարմար լինի պարետ նշանակել օրինակ որևէ նախարարի կամ նեղ մասնագետի կամ այլ անձի։

4) Նույն հոդվածով առաջարկվում է նաև սահմանել, որ պարետն իրա

կանացնում է արտակարգ դրության տարածքում արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերի(…) միասնական ղեկավարումը (առաջարկվող խմբագրությամբ՝ Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մաս)։

Եթե մեկնաբանենք այնպես, որ «ղեկավարում» և «միասնական ղեկավարում» եզրերի միջև բովանդակային տարբերություն չկա, ապա նշյալ դրույթը հակասում է Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի՝ Նախագծով առաջարկվող խմբագրությանը, քանի որ այնտեղ առաջարկվում է արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող (…) ուժերի ղեկավարումն իրականացնող պետական մարմիններին ու պաշտոնատար անձանց սահմանել արտակարգ դրություն հայտարարելու մասին կառավարության որոշմամբ։

Եթե համարվում է, որ «ղեկավարում» և «միասնական ղեկավարում» եզրերի միջև առկա է բովանդակային տարբերություն, ապա առաջարկում ենք Նախագծով կարգավորել, թե Օրենքի իմաստով ինչ է նշանակում միասնական ղեկավարում։

Միաժամանակ, անհասկանալի է պարետատանը (փոխ)վարչապետին կից խորհրդակցական մարմնի կարգավիճակ տալը (առաջարկվող խմբագրությամբ՝ Օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մաս)։ Նույն մասով առաջարկվում է սահմանել, որ պարետատան կազմը (…) սահմանում է պարետը։ Եթե պարետատան կազմում ընդգրկվող անձիք այդ աշխատանքի համար վարձատրվում են, ապա առաջարկում ենք Օրենքով կամ դրան կից հավելվածով սահմանել պարետատան ստորաբաժանումները, դրանցից յուրաքանչյուրում առավելագույն հաստիքների քանակը և վճարման դրույքաչափերը։

5) Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքի 9-հոդվածի 1-ին մասը լրացվում է հետևյալ նախադասությամբ՝ արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կամ այդ որոշմամբ նախատեսված դեպքերում` պարետի որոշմամբ, արտակարգ դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացման համար կարող են ներգրավվել (…) պետության մասնակցությամբ կազմակերպությունները (…): Առաջարկում ենք վերանայել այս դրույթը՝ սահմանելով, որ արտակարգ դրության միջոցառումների իրականացմանը կարող են ներգրավվել այն կազմակերպությունները, որոնց կանոնադրական կապիտալում պետական մասնակցությունն ապահովում է որոշիչ ձայնի իրավունք։

6) Նախագծի 6-րդ հոդվածով առաջարկվում է Օրենքի 11-րդ հոդվածը լրացնել նոր 4-րդ մասով՝ համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության դեպքում անձի անձնական ազատության իրավունքը կարող է սահմանափակվել արտակարգ դրության պայմաններում կիրառվող միջոցառումների իրականացման համար ներգրավված մարմինների կողմից տրված բանավոր կամ արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում` գրավոր կարգադրությամբ: Սույն մասով սահմանված դեպքում անձնական ազատության սահմանափակման ենթարկված յուրաքանչյուր անձ իրեն հասկանալի լեզվով անհապաղ տեղեկացվում է անձնական ազատության իրավունքի սահմանափակման պատճառների մասին և կարող է պահանջել, որ սահմանափակման մասին անհապաղ տեղեկացվի իր ընտրած անձը:

Առաջարկում ենք այստեղից հանել «բանավոր կամ» բառերը, քանի որ նախ՝ վարչական վարույթի առկայության դեպքում կարող է խնդիր առաջանալ բանավոր կարգադրության առկայությունն ապացուցելու մասով։ Երկրորդ՝ պատշաճ ընթացակարգը ենթադրում է գրավոր ակտի առկայություն։ Առաջարկում ենք բանավոր ընթացակարգից չհրաժարվելու պարագայում առնվազն սահմանել, որ բանավոր ակտի գրավոր տեսքը կազմվում և տրամադրվում է հասցեատիրոջը՝ 24 ժամվա ընթացքում։

Առաջարկում ենք նույն հոդվածում մանրամասնել «տեղեկացնել» գործողության մանրամասներն ու դրա պատշաճ ընթացակարգը։

Միաժամանակ առաջարկում ենք այստեղ պահպանել Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման ենթակոմիտեի (ՄԱԿ) 2020թ. մարտի 25-ի առաջարկի[1] 10-րդ կետի 5-րդ ենթակետի բոլոր չափորոշիչները՝ «քանի որ կարանտինային հաստատություններն ազատությունից փաստացի զրկման ձև են, այնտեղ գտնվող անձինք պետք է կարողանան օգտվել վատ վերաբերմունքի դեմ հիմնական երաշխիքներից, ներառյալ՝ կարանտինային հաստատություն տեղավորվելու պատճառների մասին տեղեկացվելու, անկախ բժշկական խորհրդատվության մատչելիության, փաստաբանի և կարանտինում գտնվելու մասին երրորդ անձին տեղեկացնելու իրավունքերից՝ իրենց կարգավիճակին և դրությանը համապատասխան»: Առաջարկում ենք նաև այս վարույթի նկատմամաբ սահմանել դատական վերահսկողություն, ինչը բխում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի պահանջներից։

II.

7) Առաջարկում ենք «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածը խմբագրել այնպես, որ ռազմական կամ արտակարգ դրության պայմաններում սահմանափակումների կիրառմանը և միջոցառումների իրականացմանն ուղղված նորմատիվ իրավական ակտերի նախագծերը ոչ թե չենթարկվեն փորձաքննության, այլ ենթարկվեն փորձաքննության հնարավորինս սեղմ ժամկետում, քանի որ այդ ակտերով հաճախ սահմանափակվում են անձանց հիմնարար և այլ իրավունքները, ըստ այդմ՝ շատ կարևոր է նման իրավական ակտերի մասնագիտական փորձաքննության պահանջը պահպանելն ու պատշաճ ապահովելը։

III.

8) Առաջարկում ենք Նախագիծը լրացնել նոր կարգավորմամբ, որը հնարավորություն կտա իշխող ուժից անկախ մարմնի կողմից մոնիթորինգի ենթարկել արտակարգ դրության միջոցառումների իրավաչափությունը։ Մասնավորապես, նշյալ մարմնում առաջարկում ենք որպես մեծամասնություն ընդգրկել խորհրդարանական ընդդիմության ներկայացուցչներին, այսինքն՝ սահմանել, որ արտակարգ դրության միջոցառումների իրավաչափությունը գնահատող անկախ մարմնում տեղերը բաշխվում են խմբակցություններում ընդգրկված պատգամավորների թվին հակառակ համամասնությամբ. Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում տեղերը բաշխված են համաձայն Դոնթի բանաձևի։ Իշխանական խմբակցությունն այս պահին զբաղեցնում է մանդատների 66,66%-ը, իսկ ընդդիմությանը հատկացված է՝ 33,34%-ը։ Առաջարկում ենք քննարկվող մարմնում ընդդիմությանը տրամադրել մանդատների 66,66%-ը, իսկ իշխանության ներկայացուցիչներին՝ տեղերի 33,34%-ը։

 

[1] https://ombuds.am/images/files/87897591ca5a3d18af9ef597146ca812.pdf?fbclid=IwAR2_hQn5LdpKde3xflJYHJUw2fYQRV-69ihXq5ExTjK-vO24s7_SifcX1gg

 

Շնորհակալություն համագործակցության համար։

Հարգանքով՝   ԷԴՄՈՆ ՄԱՐՈւՔՅԱՆ