ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ

 

 Հարգելի պարոն Գալստյան
                                     

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում 03.06.2020թ. առաջին ընթերցմամբ ընդունված «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-582-20.04.2020-ՖՎ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկելու համար.

Առաջարկում ենք օրենքի նախագծի առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ նախագծի հետ միասին փաթեթով ներկայացնել «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (Պ-626-23.05.2020-ՖՎ-011/0)՝ հաշվի առնելով, որ այն մշակվել է ի լրումն «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին:

Առաջարկվող նախագիծը նպատակ ունի երկու օրենքներում ապահովել երաշխավորված բանկային ավանդների շեմերի միատեսակությունը, որը  ըստ էության, տեխնիկական բնույթ է կրում և բովանդակային առումով նոր կարգավորում չի առաջարկում և, հետևաբար, կրկնակի քննարկման անհրաժեշտությունը բացակայում է։  

Միաժամանակ առաջարկում ենք «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ սահմանելով անցումային դրույթ առ այն, որ առաջարկվող սահմանաչափերը տարածվում են նաև Օրենքի ուժի մեջ մտնելու պահին  գործող ավանդային պայմանագրերի վրա՝ դրանով իսկ խուսափելով հետագա տարընկալումներից ու մեկնաբանություններից․   

«Հոդված 2.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է նաև սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին գործող ավանդային պայմանագրերի վրա:»։  

 

Հարգանքով՝         ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆ