ՀԱՅԱՍ­ՏԱՆԻ ՀԱՆՐԱ­ՊԵ­ՏՈՒ­ԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-571-16.04.2020-ՏՀ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաս­տանի Հանրա­պե­տու­թյան կառավարությունը Հայաս­տանի Հանրա­պե­տու­թյան հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրա­ցումներ­ կատարելու մասին Հայաս­տանի Հանրա­պե­տու­թյան օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) վերաբերյալ հայտնում է հետև­յալը։

Նախագծով առաջարկվում է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաք­սա­­յին ընթա­­­ցակարգով մի շարք ապրանքների, մասնա­վո­րա­պես, դեղամիջոցների, սննդամթերքի որոշ տեսակների (օրինակ՝ միս, կաթ, կաթ­նա­յին ապրանք­ներ, բանջարեղեն, մրգեր, սուրճ, թեյ, ցորեն, զովացուցիչ ըմպելիքներ, սպիր­տա­յին խմիչք­ներ և այլն) ներմուծման համար ԱԱՀ-ի գումար­ների վճար­ման ժամ­կետը հետաձգել մինչև ապրանք­ները Հայաս­տանի Հան­րա­պե­­տու­­թյան տարածք ներ­մու­ծելու օրն ընդգրկող ամս­վան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ: Միաժա­մա­նակ, նախագծով առաջարկվում է սահ­­մա­նել, որ ԵԱՏՄ անդամ չհա­մար­վող երկր­նե­րից ներմուծվող վերոնշյալ ապրանքների համար ԱԱՀ-ի գումար­­ները վճարվում են հար­կա­յին մարմնին:

Նախագծի ընդունման հիմնավորման համաձայն՝ առաջարկությունը հիմնավորվում է այն հանգամանքով, որ կորոնավիրուսի տարածման ներկա փուլում տնտեսավարող սուբ­յեկտ­ներին առավել քան երբևէ անհրաժեշտ են շրջանառու միջոցներ, և այս առումով սննդա­մթերքի ու դեղամիջոցների՝ ԵԱՏՄ անդամ չհամարվող երկրներից ներ­մուծ­ման դեպ­քում ԱԱՀ-ի վճարման ժամկետն անհրա­ժեշտ է տեղափոխել հաջորդ ամիս՝ հաշվի առնելով նաև այդ ապրանքների արագ իրացվելիությունը։

Վերոգրյալի կապակցությամբ, նախ, հայտնում ենք, որ նախագծի հեղինակի կողմից դեռևս 2019 թվականին ներկայացվել էր նույնաբովանդակ առաջարկություն («Հայաս­տանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ (Պ-096-09.04.2019-ՏՀ-011/0), իսկ առաջարկությունը հիմ­նա­վոր­վում էր ապրանքները ԵԱՏՄ անդամ համարվող և չհա­մար­վող երկրներից ներմուծող տնտեսավարող սուբյեկտների համար հավա­­սար մրցակ­ցային պայմանների ստեղ­ծման և ԵԱՏՄ անդամ չհամարվող երկր­­ներից ներմու­ծում իրա­կա­նաց­նող տնտե­­սավարող սուբ­յեկտ­ների շրջանառու միջոցների ավե­լաց­ման նպատա­կա­դրում­­ներով: Ընդ որում, 2019 թվականին ներ­կայացված նախագծի համեմատությամբ այս նախագծում ավելացվել են ԱՏԳ ԱԱ 3003, 3004, 3005 ծած­կա­գրերին դասվող ապրանքները (դեղամիջոցներ, բամբակ, թանզիֆ, փաթույ­թա­յին վիրա­կա­պեր և նմանատիպ արտադրատեսակներ), ինչպես նաև սահմանվել է, որ առա­ջար­կու­թյունը գործում է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը (նախկին նախա­գծով ներ­կա­յացված առաջարկության կիրառության ժամկետային սահմանափակում նախա­տես­ված չէր):

Վերոնշյալի կապակցությամբ, հայտնում ենք, որ նախկին նախագծի ընդու­նումը Հայաս­տանի Հանրա­պե­տու­թյան կառա­վա­րու­թյունը 2019 թվա­կանի մայիսի 10-ի N 538-Լ որոշմամբ համա­րել է ոչ նպա­տա­կա­հարմար՝ ներկայացնելով մի շարք նկատառումներ և խնդիրներ։ Նախկին ­­նախագծի վերաբերյալ ներկայացված նկատա­ռում­ները և խնդիրներն արդիա­կան են նաև այս նախագծի պարագայում, ինչի կապակցությամբ հայտնում ենք հետև­յալը.

1. Նախ, որպես ընդհանուր նկատառում, հայտնում ենք, որ նախագծի ընդունմամբ հետա­պնդվող նպատակն ուղիղ հակադրվում է տեղական արտադրությունը զարգացնելու, ներ­մուծումն աստիճանաբար տեղական արտադրությամբ փոխարինելու և արտահանմանը միտ­ված տնտեսություն կառուցելու հայտարարված քաղաքականությանը։

2. Բացի այդ, կորոնավիրուսի համավարակի տարածման ներկա փուլում, երբ սահ­մա­նա­­փակ­վել են մի շարք ոլորտներում իրականացվող տնտեսական գործու­նեու­թյունները, սննդա­­մթերքի և դեղամիջոցների առևտրական (առք ու վաճառքի) գործու­նեու­թյուն­ները չեն սահ­­­մանափակվել: Հետևաբար, եթե խոսքը գնում է շրջանառու միջոց­ների անբա­վա­րա­րու­թյան խնդրի մասին, ապա նման խնդիր ամենաքիչը կարող են ունենալ նախա­գ­ծով ներ­կա­յաց­­ված ապրանք­ների ներմուծմամբ և վաճառքով զբաղ­վող տնտեսա­վա­րող սուբ­յեկտ­ները։ Ավե­լին, գտնում ենք, որ այդ գործունեությամբ զբաղվող տնտեսավարող սուբ­­յեկտները շրջա­­նառու միջոց­ների անբավարարության խնդիրներ առհասարակ կարող են չունենալ, քանի որ սահմա­նա­փակումները սահմանելուց հետո խնդրո առարկա ապրանք­­ների առևտ­րա­կան (առք ու վաճառքի) գործունեություն իրակա­նացնող տնտեսա­վա­րող սուբ­յեկտ­ների իրաց­­ման շրջանառու­թյուն­ները նախկինում ունեցած իրաց­ման շրջա­նա­ռու­թյուն­ների համե­մա­տությամբ աճել են, ինչն, ըստ էության, նշանակում է, որ այդ ապրանքների ներ­մուծ­մամբ և վաճառքով զբաղ­վող տնտեսա­վա­րող սուբ­յեկտներն ստացել են առնվազն բավա­րար շրջա­նառու միջոցներ։ Այս առումով, հայտնում ենք, որ առա­ջար­կու­թյունը հիմնավորված համար­վել չի կարող։

3. Նախագծի ընդունման հիմնավորումից պարզ չէ, թե ինչ սկզբունքով են ընտրվել նախա­­գծի 2-րդ հոդվածով նախատեսված ապրանքները՝ հաշվի առնելով այն հան­գա­մանքը, որ եթե առաջարկության նպատակը տնտեսավարող սուբյեկտների շրջանառու միջոց­ների հնարավոր անբա­վարարության խնդրի լուծումն է, ապա ինչու է փոփոխությունն առա­ջարկվում միայն դեղամիջոցների և սննդամթերքի որոշ տեսակ­ների համար: Մյուս կող­մից, եթե առաջարկության նպատակը, օրինակ, շուտ փչացող ապրանքների համար բաց­թողն­­ման գործընթացի արագացումն է, ապա ԱԱՀ-ի գումարների վճարման ժամ­­կետ­ների հետա­ձգումն ինքնին չի կարող ազդել նշված գործընթացի վրա՝ հաշվի առնե­լով այն, որ ԵԱՏՄ անդամ չհամարվող երկր­­ներից կատար­վող ներմուծումների դեպ­քում ապրանք­ների բաց­թողն­­ման համար պետք է պահ­պան­ված լինեն մի շարք այլ պայ­ման­ներ, մաս­նա­վո­րա­պես՝ սննդա­­մթերքի պարա­­գա­յում անհրա­ժեշտ է ոչ սակագնային կար­գա­վորման միջոց­­ների պահ­­պանվա­ծու­թյունը հավաս­­տող փաստաթղթերի առկայությունը:

4. Նախագծով ներկայացված ապրանքներն ունեն ոչ թե ներդրումային, այլ ընդգծված առևտ­րային նշանակություն: Այս առումով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ, այլ հավա­­­­սար պայմաններում, ապրանքների ներմուծման ու վաճառքի գործառնական փուլի տևո­ղու­­թյունն անհամեմատ ավելի կարճ է, քան, օրինակ, հումքի կամ հիմնական միջոցների ներ­մուծման, արտադ­րու­թյան կազ­մակերպման ու արտադրանքի վաճառքի գոր­ծառ­նական փուլի տևողությունն է՝ գտնում ենք, որ առևտրական գործունեությամբ զբաղվող տնտե­սա­վա­րող սուբյեկտների մոտ շրջա­նառու միջոցների պակասի խնդիրը չի կարող ավելի ընդ­գծ­ված լինել, քան ավելի երկար գործառնական փուլ ունեցող ձեռնարկա­տիրա­կան գործու­նեու­թյամբ զբաղ­վող տնտեսավարող սուբյեկտների պարա­գա­յում, որոնց կողմից ներդրու­մային նշա­նակու­թյուն ունեցող ապրանքների ներմուծ­ման մասով մաքսային սահ­մանին ԱԱՀ-ի չգան­ձումը կամ վճարման ժամ­կետի հետաձգումն իրապես կարող է շրջա­նառու միջոցների համա­լրման խնդիր լուծել:

5. Նախագծով ներկայացված՝ առևտրային նշանակության ապրանք­­ների ներ­մուծ­ման համար ԱԱՀ-ի գումար­ների վճար­ման ժամ­կետի հետաձգումը տնտեսավարող սուբ­յեկտ­­ների մոտ շրջանառու միջոցների համալրման խնդրի լուծման ուղղությամբ առանձնա­պես կարևոր քայլ չէ՝ հաշվի առնելով այն հան­գա­մանքը, որ այդ ապրանքները գործ­նա­կա­նում իրաց­վում են ներմուծմանը հաջորդող բավա­կան կարճ ժամկետում (որի մասին նշվում է նաև նախա­գծի ընդուն­ման հիմնավորման մեջ)՝ հաշվի առնելով նաև այդ ապրանք­ներից շատերի պահ­պան­­ման ժամկետները, ինչը նշանակում է, որ հիմնա­կա­նում այդ ապրանք­ների մասով ԱԱՀ-ի գումարը գնորդից ստացվելու են էականորեն ավելի շուտ, քան նախագծով առա­ջարկ­վող՝ ներ­մուծման համար ԱԱՀ-ի գումար­ների վճարման ժամ­կետն է:

6. ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) համա­ձայն՝ նախ­քան ապ-րանք­ները «Բացթողում՝ ներ­­քին սպառ­ման համար» մաքսային ընթացա­կարգով ձևա­կեր­պելը դրանք  կարող  են  հանձն­վել   ժամա­նա­­կա­վոր պահպանության, ինչն օրենսգրքի 101-րդ հոդ­վածի 1-ին կետի համա­ձայն՝ կազ­մում է մինչև 4 ամիս, իսկ միջազգային փոս­տա­յին փոխա­դրում­ներով ներ­մուծ­վող ապրանք­ների համար՝ մինչև 6 ամիս: Հետևաբար, նախա­գծով առա­ջարկ­վող խմբա­­գրության ընդուն­ման պարա­գայում նախագծում նշված ժամ­կետից հետո մինչև ժամա­նա­­կա­վոր պահ­պա­նու­թյան ժամկետի ավարտն ապրանքների մաքսային ձևակեր­պում կատա­րելու դեպքում հայտա­րա­րատուի մոտ կառաջանան ԱԱՀ-ի գումարները սահ­մանված ժամ­­կե­տում չվճարելու համար տույժեր՝ հաշվի առնելով այն հան­գամանքը, որ օրենս­գրքի 136-րդ հոդ­վածի 1-ին կետի համա­ձայն՝ հայտարարատուի համար ներմուծման մաք­սա­տուրքի և հար­կերի վճարման պար­տավորությունն առաջանում է ապրանք­ների մասին հայ­տա­­րա­րագրի գրանցման պահից: Այս առումով, նախագծի ընդու­նումը կարող է ոչ միայն չնպաստել գոր­ծու­նեության միջավայրի բարելավմանը, այլ նաև տրամագծորեն հակա­ռակ ազդեցություն ունե­նալ: Միա­ժա­մանակ, եթե առաջարկվող խմբա­գրու­թյունը վերա­­­­շա­րադրվի և ԱԱՀ-ի գումար­ների վճար­ման ժամ­կետի հետաձգումը կապվի ոչ թե սահ­մանը հատելու, այլ «Բացթողում՝ ներքին սպառ­ման համար» մաքսային ընթացա­կար­­գով ապրանք­ների բաց­թողման օրվա հետ, ապա այդ դեպ­քում էլ անհավասարությունը կլինի ի օգուտ ԵԱՏՄ անդամ չհամարվող երկրներից ներ­մուծ­վող ապրանքների՝ հաշվի առնելով այն, որ ԵԱՏՄ անդամ երկրներից ապրանքների ներ­մուծ­ման ժամա­նակ ԱԱՀ-ի գումարների վճարման ժամ­կետի սկիզբը, Հայաս­տանի Հանրա­պե­տու­թյան հարկային օրենս­գրքի 78-րդ հոդ­վածի 6-րդ մասին համա­ձայն՝ կապ­ված է սահ­մանը հատելու օրվա հետ:

7. Հայտնում ենք նաև, որ ստորև ներկայացված նկատառումներով նույնպես, որոշ դեպ­քերում նախագծի ընդունումը կարող է ոչ միայն չնպաս­տել նախագծի ընդունման հիմ­­նա­վորմամբ ակնկալվող արդյունքի ստացմանը, այլ նաև ճիշտ հակառակը՝ կրճատել տնտե­սա­վարող սուբյեկտների շրջանառու միջոցները՝ դրա­նով իսկ ոչ բարենպաստ պայմաններ ստեղծելով նրանց գործունեության համար: Մաս­նա­վորապես, Հայաս­տանի Հանրա­պե­տու­թյան հարկային օրենսգրքի 78-րդ հոդվածի 5-րդ մասի համա­ձայն` «Բաց- թող­ում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթա­ցակարգով Հայաս­տանի Հանրա­պե­տու­թյան ներմուծ­վող ապրանք­ների համար օրենսգրքով սահ­մանված կարգով հաշ­վարկված ԱԱՀ-ի գումարները Հայաս­տանի Հանրա­պե­տու­թյան պետա­կան բյուջե են վճարվում մինչև «Բացթողում՝ ներ­քին սպառման համար» մաքսային ընթա­ցա­կար­գով ապրանքների բացթողումը (եթե ԵԱՏՄ միասնական օրենսդրությամբ այլ ժամ­կետ սահմանված չէ)՝ որպես մաքսային մարմ­նին վճարվող գումար­ներ: Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն` ԵԱՏՄ անդամ պետու­թյուն­ներից Հայաս­տանի Հանրա­պե­տու­թյան ներմուծվող՝ ԵԱՏՄ ապրանքի կար­գա­վիճակ ունեցող ապրանքների համար օրենս­գրքով սահմանված կար­գով հաշվարկված ԱԱՀ-ի գումարները Հայաս­տանի Հանրա­պե­տու­թյան պետական բյուջե են վճարվում մինչև ապրանք­ները Հայաս­տանի Հանրա­պե­տու­թյան տարածք ներ­մուծելու (Հայաս­տանի Հանրա­պե­տու­թյան պետական սահմանը հատելու) օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ՝ որպես հարկային մարմ­նին վճարվող գումարներ:

Հայաս­տանի Հանրա­պե­տու­թյան հարկային օրենսգրքի 71-րդ հոդվածով սահման­ված կարգավորումներով «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով Հայաս­տանի Հանրա­պե­տու­թյան տարածք ներմուծված ապրանք­­ների համար հաշ­վարկ­ված և վճարված ԱԱՀ-ի գումարները հաշվանցվում (պակա­սեց­վում) են ապրանք­ների ներմուծման մաքսային հայտարարագրի գրանցման օրն ընդգր­կող հաշ­վետու ժամա­նակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցի­զա­յին հարկի միասնական հաշվարկով: Հայաս­տանի Հանրա­պե­տու­թյան հարկային օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին մասի համա­ձայն՝ ԱԱՀ վճարող­ները սահմանված կարգով հաշվարկված` պետական բյուջե վճար­ման ենթակա ԱԱՀ-ի գումարները պետական բյուջե են վճարում մինչև յուրաքանչյուր հաշ­վետու ժամա­նա­կաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ` որպես հարկային մարմ­նին վճարվող գումար­­ներ: Հետևաբար, առաջարկվող օրենսդրական փոփոխությունը կատա­­­րելու պարա­գա­յում կստեղծվի հետևյալ իրավիճակը. եթե, օրինակ, հարկ վճարողն ապրանքի ներ­մու­ծումը կատա­րում է 2020 թվականի փետր­վարի 26-ին (ներմուծման մաք­սա­յին հայտա­րա­րա­գրի գրանց­ման օր), և այդ նույն ապրանքն օտարում է 2020 թվականի փետր­վարի 28-ին, ապա Հայաս­տանի Հանրա­պե­տու­թյան հարկային օրենս­­գրքի 78-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ իրա­ցումից առաջացող ԱԱՀ-ն պետք է վճարվի մինչև 2020 թվականի մարտի 20-ը ներառ­յալ: Դիցուք, 2020 թվականի փետր­վար ամսվա համար ԱԱՀ-ի հաշվարկը հարկային մար­մին է ներկայացվում 2020 թվա­կանի մարտի 12-ին, երբ դեռևս վճարված չէ ներմուծման ԱԱՀ-ն, հետևաբար վերջինս Հայաս­տանի Հանրա­պե­տու­թյան հարկային օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ա) ենթակետի համա­ձայն՝ 2020 թվա­կանի փետրվար ամսվա համար ներ­կայացված ԱԱՀ-ի հաշվարկով դեռևս ենթակա չէ հաշ­վանց­ման (հաշ­վարկված պար­տա­վորությունից նվա­զեց­ման): Արդյունքում, ստացվում է, որ մինչև 2020 թվա­կանի մարտի 20-ը ներառյալ վճար­վելու է օտարումից առաջացող ԱԱՀ-ն ամբողջությամբ՝ առանց դրանից հաշվանցումներ կատա­րելու, և բացի այդ, պետք է մինչև 2020 թվականի մարտի 20-ը ներառյալ վճարվի նաև ներմուծման ԱԱՀ-ն: Ընդ որում, վեր­ջինս հաշվանցման ենթակա կդառնա միայն այն դեպ­քում, եթե 2020 թվականի փետրվար ամսվա համար ներ­կա­յացվի ԱԱՀ-ի ճշտված հաշ­վարկ, որի պարագայում նախկինում իրա­ցու­մից վճարված ԱԱՀ-ի գումարի այն մասը, որը համա­պատասխանում է ներմուծման ԱԱՀ-ի գումարին, կդառնա պար­տավորության չափից ավել վճարված ԱԱՀ-ի գումար: Այսինքն, նկա­րա­գր­ված դեպքում հարկ վճարողի կողմից կատար­վող ԱԱՀ-ի վճարումները ոչ միայն չեն օպտիմա­լացվի, այլ հակա­ռակը՝ հարկ վճա­րողը ժամանակավորապես կծանրաբեռնվի ԱԱՀ-ի լրացուցիչ պար­տա­վո­րություններով, ինչը չի բխում քննարկման ներկայացված նախա­գծի ընդունման նպատակադրումից:

8. Նախագծի 2-րդ հոդվածով «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթա­­ցա­կարգով ներմուծվող ապրանքների համար ԱԱՀ-ի գումարները նախա­տես­վել են որպես հարկային մարմնին վճարվող գումարներ, ինչը կարող է որոշակի խնդիր­ների հան­գեց­նել՝ հաշվի առնելով այն, որ ԵԱՏՄ անդամ չհամարվող երկրներից ներմուծվող ապրանք­ների համար վճար­վող ԱԱՀ-ի գումարները համարվում են մաքսային վճարներ, որոնց հաշվառման և վճար­ման նկատմամբ հսկողությունը, ինչպես նաև սահմանված ժամ­կե­տում չվճարելու դեպքում օրենսգ­րքով նախատեսված գործողություններն իրականացվում են մաք­սային մար­մինների կողմից: Հետևաբար, նշված դեպքում ԱԱՀ-ի գումարները որպես հար­կային մարմ­­նին կատար­­վող վճարներ նախատեսելը հիմնավորված չէ: Ընդ որում, նախա­­գծով առա­ջարկ­վող կարգավորումների շրջանակներում հստակեցված և կար­գա­­վոր­ված չեն «Բաց­թող­ում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով Հայաս­տանի Հան­րա­պե­տու­թյուն ներմուծվող՝ նախագծով սահմանվող ապրանքա­տեսակ­ների համար հետա­ձգ­ված ԱԱՀ-ի գումարների` որպես հարկային մարմնին վճարվող գումար­ների գծով պար­տավո­րու­թյուն­ների հաշվառման և դրանց կատարման ապահովման հար­ցերը:

9. Կրկին անդրադառնալով նախագծի ընդունման հիմնական նպատակադրմանը՝ տնտե­սավարող սուբյեկտների շրջա­նառու միջոցների ավե­լաց­ման խնդրի լուծմանը՝ գտնում ենք, որ ապրանք­ների ներ­մուծ­ման համար ԱԱՀ-ի գումարների վճարման ժամ­կետ­ների հետ կապված հարցին պետք է անդ­րադառնալ համա­կարգ­ված ոչ տեղա­յին մոտե­ցում­ներով: Եվ այս խնդրի լուծման նպա­տա­կով գործող օրենսդրությամբ արդեն իսկ տրված են հետևյալ հիմնական լուծում­ները.

1) «Կազ­մա­կեր­պու­թյուն­ների և անհատ ձեռ­նար­­կատերերի կողմից ներմուծվող` ակցի­զա­յին հար­կով հարկման ոչ ենթակա այն ապրանք­ների ցանկը հաստատելու մասին, որոնց ներ­մուծումն ազատ­­ված է ավելացված արժե­քի հարկից» Հայաս­տանի Հանրա­պե­տու­թյան օրենքի համաձայն՝ ներ­դրու­մա­յին նշանակության շատ ապրանքատեսակների (օրինակ՝ հոսքագծերի կամ հումքային ապրանք­ների) ներմուծումն ազատված է ԱԱՀ-ից.

2) Հայաս­տանի Հանրա­պե­տու­թյան հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի և դրա կիրառությունն ապահովող՝ Հայաս­տանի Հանրա­պե­տու­թյան կառա­­վարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման համաձայն՝ կատար­­վում է ներդրումային ծրագրերի շրջանակներում ապրանքների ներմուծման մասով հաշ­­վարկ­ված ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետի հետաձգում.

3) Հայաս­տանի Հանրա­պե­տու­թյան հարկային օրենսգրքի 74-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության համա­ձայն՝ հաշվետու ժամանակաշրջանում իրականացված՝ ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համար­­վող գործարքների մասով հաշվարկված ԱԱՀ-ի գումարների և հաշվանցվող ԱԱՀ-ի գումար­ների (այդ թվում՝ «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաք­սա­­յին ընթացա­կար­գով ապրանք­ների ներմուծման համար վճարված ԱԱՀ-ի գումարների) բացասական տար­­բերությունը (ԱԱՀ-ի փոխհատուցվող գումար) եռամս­յակային պարբերականությամբ ենթակա է հարկ վճարողին հետ վերադարձման:

Վերը թվարկված բոլոր գործիքները նպատակ ունեն բարձրացնել ներմուծում իրա­կա­նաց­նող տնտեսավարող սուբյեկտների շրջանառու միջոցների օգտագործման արդյունա­վե­տու­թյունն ու տնտեսության ներդրումային գրավչությունն առհասարակ:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի ընդունումը համարում է ոչ նպատա­կա­հար­մար: