ՀԱՅԱՍՏԱՆԻ    ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ - ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
պարոն ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ 

                                             

Հարգելի պարոն Գալստյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Հայաս­տանի Հանրապետության հար­կային օրենսգր­քում լրա­­­ցումներ կատա­րելու մասին» Հայաստանի Հանրապետու­թյան օրենքի նախագծի (Պ-423-17.12.2019,10.04.2020-ՏՀ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները:

  1. Առաջարկում ենք նախագծի 1-ին հոդվածում «բառերից հետո» բառերը փոխարինել «բառից հետո» բառերով:
  2. Առաջարկում ենք նախագծի 3-րդ հոդվածի 4-րդ մասում «տեսանելի մասում» բառե­րից հետո դնել ստորակետ կետադրական նշան:
  3. Նախագծի 4-րդ հոդվածի 5-րդ մասով առաջարկվում է ՀՀ հարկային օրենսգրքի (այսու­հետ՝ Օրենսգիրք) 416-րդ հոդվածի 10-րդ մասում «տեսանելի տեղում» բառերից հետո լրաց­նել «, շրջիկ առևտրի կետերի դեպքում՝ ավտոմոբիլի և (կամ) դրա կցորդի (կիսա­կցորդի) վրա» բառերը: Հայտնում ենք, որ Օրենսգրքի 416-րդ հոդվածի 10-րդ մասում «տեսա­­­նելի տեղում» բառեր առկա չեն: Այս առումով, առաջարկում ենք նշյալ լրա­ցումը կատա­րել Օրենսգրքի 416-րդ հոդվածի 11-րդ մասում:
  4. Առաջարկում ենք նախագծով լրացումներ կատարել նաև Օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 57-րդ և 58-րդ կետերում։ Մաս­նավո­րա­պես, առաջարկում ենք 57-րդ կետում «վաճառատեղ» բառից հետո լրացնել «,շրջիկ առևտրի կետ» բառերը, իսկ 58-րդ կետում «համար» բառից հետո լրացնել «, ինչպես նաև շրջիկ առևտրի կետ» բառերը։
  5. Առաջարկում ենք նախագծով լրացում և փոփոխություն կատարել Օրենսգրքի 55-րդ հոդվածում։ Մասնավորապես,առաջարկում ենք Օրենսգրքի 55-րդ հոդվածի՝
  • 2-րդ մասի 5-րդ կետում «կտրոն» բառից հետո լրացնել «(այդ թվում՝ էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոն)» բառերը,
  • 3-րդ մասի 2-րդ կետում «Օրենսգրքի 381-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պար­բե­րու­թյամբ սահմանված տեղեկատվությունը (տվյալները)» բառերը փոխարինել «կտրոնի վրա սահ­մանված պարտադիր տեղեկատվությունից (տվյալներից) բացի ապրանք ձեռք բերող, աշխա­տանք ընդունող և (կամ) ծառայություն ստացող կազ­մա­կերպության, անհատ ձեռ­նար­կա­տիրոջ կամ նոտարի հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)» բառե­րով, իսկ «ձեռք բեր­ված ապրանքի» բառերը փոխարինել «ապրանքի մատակա­րա­րումը կամ» բառերով,
  • 11-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։
  1. Առաջարկում ենք նախագծով կարգավորել նաև հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոն­ները նախoրոք տպա­գրելու հետ կապված հարաբերությունները։ Այս առումով, առա­ջար­կում ենք Օրենս­գրքի 56-րդ հոդվածի՝
  • 3-րդ մասի 1-ին կետում «հսկիչ» բառից առաջ լրացնել «Օրենսգրքի 380-րդ հոդ­վա­ծով սահմանված» բառերը,
  • 4-րդ մասում «8-րդ մասով» բառերը փոխարինել «8-րդ և 8.1-ին մասերով» բառերով,
  • 8-րդ մասի 1-ին կետում «հաշվարկային փաստաթղթերը (բացառությամբ հսկիչ դրա­մարկ­ղային մեքենայի կտրոնների)» բառերը փոխարինել «Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերով սահմանված հաշվարկային փաստաթղթերը» բառերով,
  • 8-րդ մասից հետո լրացնել 8.1-ին մաս` հետևյալ բովան­դա­կու­թյամբ.

«8.1. Օրենսգրքի 380-րդ և 380.1-րդ հոդվածներին համապատասխան հսկիչ դրամարկ­ղա­յին մեքենա կիրառողները պատվերների հիման վրա մանրածախ վաճառք (առա­քում) իրա­­կանացնելիս, բնակչության համար աշխատանքներ կատարելիս կամ բնակ­չութ­յանը ծառա­­յություններ մատուցելիս հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնները կարող են տպա­գրել (գեներացնել) նախօրոք՝ պայ­մա­նով, որ ապրանքների մատակարարման (առաք­ման) դեպքում դրանք պետք է տպագրվեն (գեներացվեն) մինչև մատակարարվող ապրանք­ների՝ առաքման վայ­րից կամ առաքման կետից դուրս բերելը։»:

  1. Առաջարկում ենք նախագծով կարգավորել ապրանքների տեղափոխության դեպ­քե­րում հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնը որպես ուղեկցող փաստաթուղթ համարվելու հետ կապված հարա­բե­րու­թյունները։ Այս առումով, առաջարկում ենք Օրենս­գրքի 57-րդ հոդ­վածի՝
  • 2-րդ մասում «հարկ վճարողի կողմից Օրենսգրքով սահմանված դեպքերում կանխիկ դրամական հաշվարկներով ձեռք բերված ապրանքների տեղափոխության դեպքում՝» բառերը փոխարինել «Օրենսգրքով սահմանված դեպքերում» բառերով,
  • 2-րդ մասից հետո լրացնել 2.1-ին մաս` հետևյալ բովանդակությամբ.

«2.1. Կառավարության սահմանած կարգով դուրս գրված (գեներացված) էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոնը սույն հոդվածի կիրառության իմաս­տով հան­դի­սա­նում է ուղեկցող փաստաթուղթ։»,

  • 7-րդ մասում «Օրենսգրքով սահմանված դեպքերում կանխիկ դրամական հաշվարկ­նե­րով վաճառված ապրանքների վրա, երբ պարտադիր է հսկիչ դրամարկղային մեքե­նա­ների կիրառումը» բառերը փոխարինել «վաճառված ապրանքների վրա, երբ պարտադիր է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառումը, բացառությամբ շրջիկ առևտրի կետերի և Օրենս­գրքի 56-րդ հոդվածի 8.1-րդ մասով սահմանված դեպքերի» բառերով։
  1. Առաջարկում ենք նախագծով ուժը կորցրած ճանաչել Օրենսգրքի 380-րդ հոդվածի 3-րդ մասի 11-րդ կետը։
  2. Առաջարկում ենք նախագծով կարգավորել էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքե­­նայի կիրառության հետ կապված հարաբերությունները։ Մասնավորապես, առա­ջար­կում ենք Օրենս­գիրքը լրացնել 380.1-րդ հոդվածով` հետևյալ բովանդակությամբ.

«Հոդված 380.1. Էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաների կիրա­ռու­թյունը

  1. Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ինտերնետային կայքի կամ էլեկտրոնային հավելվածի (էլեկտրոնային առևտրային հարթակի) միջոցով ընդուն­­­­­վող պատվերների շրջանակներում ապրանքների մատակարարման, ծառայություն­ների մատուցման կամ աշխատանքների կատարման գործարքների մասով կարող է կիրառ­վել էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենա:
  2. Էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենան ծրագրային ապահովում է, որը հնա­րա­վորություն է ընձեռում ինտերնետային կայքի կամ էլեկտրոնային հավելվածի (էլեկտրո­նա­յին առևտրային հարթակի) միջոցով ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուց­ման կամ աշխատանքների կատարման գործարքների համար գեներացնել էլեկտրո­նա­յին հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոն:
  3. Էլեկտրոնային կտրոն ձևավորվում է հարկային մարմնի էլեկտրոնային կառա­վար­ման համակարգին սույն հոդվածի 4-րդ մասում նշված ձևաչափով սահմանվող տեղե­կատ­վու­թյունը էլեկտրոնային եղանակով փոխանցելու և հարկային մարմնի էլեկտրոնային կառա­վար­ման համակարգից էլեկտրոնային եղանակով ֆիսկալային համար ստանալու ու էլեկ­տրո­նային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոնի վրա պարտադիր տպա­գր­ման ենթակա տեղեկատվությունը արտացոլելու միջոցով։
  4. Էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաների տեխնիկական պահանջները, դրանց հաշվառման, հաշվառումից հանման, դրանց միջոցով տրամադրվող էլեկտրոնային կտրոնի պարտադիր վավերապայմաններին ներկայացվող, ինչպես նաև ինտերնետային կայքի կամ էլեկտրոնային հավելվածին (էլեկտրոնային առևտրային հարթակին) ներկա­յաց­վող պահանջները սահմանում է Կառավարությունը։ Էլեկտրոնային հսկիչ դրա­մարկղային մեքե­նայի և հարկային մարմնի էլեկտրոնային կառավարման համակարգի միջև տեղե­կատ­վու­թյան փոխանակումն իրականացվում է հարկային մարմնի կողմից հաստատված հատուկ ձևաչափով (վեբ ծառայության նկարագիր):
  5. Էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնները չպահ­պա­նելն առաջացնում է Օրենսգրքով սահմանված պատասխանատվություն։»։
  6. Վերոնշյալ առաջարկություններով պայմանավորված` առաջարկում ենք համապա­տաս­խան փոփոխություններ կատարել նաև Օրենսգրքի 381-րդ հոդվածում։ Մասնա­վո­րա­պես, առաջարկում ենք նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետով Օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասում լրացվող նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Շրջիկ առևտրի կետերի միջոցով, ինչպես նաև Օրենսգրքի 56-րդ հոդվածի 8.1-րդ մասով սահ­ման­ված դեպքերում մանրածախ վաճառք իրականացնող կամ բնակչությանը ծառա­յություններ մատուցող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար հսկիչ դրա­մարկղային մեքենայի կտրոնի (բացառությամբ «կանխավճար» գրառում ունեցող կտրոնի) վրա սույն հոդվածի 3-րդ մասի 8-րդ և 9-րդ կետով նախատեսված՝ ապրանքի անվան­ման և ապրանքային դիրքի, ծառայության անվանման և կոդի, գնվող ապրանքի քանակի, դրա չափման միավորի տպագրումը պարտադիր է՝ անկախ Կառավարության սահ­­մանած կարգից ու ժամկետներից:»։

Բացի այդ, առաջարկում ենք Օրենսգրքի 381-րդ հոդվածի՝

  • 3-րդ մասի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6) կտրոնի տպագրման վայրկյանը, րոպեն, ժամը, օրը, ամիսը, տարին, իսկ արտա­քին (առևտրային) ծրագիր կիրառելու դեպքում հսկիչ դրամարկղային մեքենայի կողմից գենե­րացվող վայրկյանը, րոպեն, ժամը, օրը, ամիսը, տարին.»,

  • 16-րդ կետից հետո լրացնել 17-րդ կետ՝ հետևյալ բովանդակությամբ.

«17) հարկային մարմնի կողմից հաստատված ալգորիթմով գեներացվող ֆիսկալ համար՝ 8 նիշ:»:

  1. Օրենսգրքի 380-րդ հոդվածով սահմանված՝ հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոն­­­­­­ները նախորոք տպագ­­րելու հնարավորություն նախատեսելու առաջարկությամբ պայ­մա­­նավորված՝ առա­ջար­­կում ենք նաև նախագծի ուժի մեջ մտնելու հոդվածով սահմանել, որ Օրենս­գրքի 56-րդ հոդվածի 8.1-րդ մասով սահմանված դրույթները Օրենսգրքի 380-րդ հոդ­վածով սահ­ման­ված կարգա­վո­րում­ների մասով գործում են մինչև 2020 թվականի դեկ­տեմ­բերի 31-ը։

Միաժամանակ, հայտնում ենք, որ վերոնշյալ առաջարկությունների ընդունման դեպ­քում անհրաժեշտություն է առաջանալու մի շարք տեխնիկական և խմբագրական փոփո­խու­թյուններ կատարել նաև Օրենսգրքի որոշ այլ հոդվածներում, որոնց վերաբերյալ կոնկրետ առաջարկությունները նախագծի հեղի­­նակին կներկայացվեն աշխատանքային կարգով։

 

Հարգանքով՝

                                                         էԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆ