Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը և 81-րդ հոդվածի 1-ին մասը՝ ներկայացնում ենք հետևյալ առաջարկը պատգամավոր Գևորգ Պապոյանի կողմից ներկայացված և առաջին ընթերցմամբ ընդունված Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում (այսուհետ՝ «Օրենսգիրք») լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (կոդ՝ Պ-423-17.12.2019,10.04.2020-ՏՀ-011/1, այսուհետ՝ «Նախագիծ») վերաբերյալ.

Առաջարկում ենք Նախագիծը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր հոդվածով.

Օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել նոր կետ՝

«ՀԴՄ կտրոնում առանձնացված ԱԱՀ-ի գումարները, բայց ոչ ավել, քան 300 հազար ՀՀ դրամ և 1 ամսվա կտրվածքով` 3 մլն ՀՀ դրամ, եթե ՀԴՄ կտրոնի վրա նշված է գնորդի ՀՎՀՀ-ն:»։

Այն ՀԴՄ կտրոնները, որոնցում նշվում է գնորդի ՀՎՀՀ-ն, շահութահարկի գծով ճանաչվում են ծախս, իսկ ԱԱՀ-ի մասով՝ հաշվանցում չի կատարվում։

Առաջարկության ընդունման արդյունքում՝ այս կետի կիրառման շնորհիվ այն տնտեսվարողները, ում ՀԴՄ կտրոնների վրա առկա է գնորդի ՀՎՀՀ-ն, կկարողանան տարեկան կտրվածքով առավելագույնը 6 մլն ՀՀ դրամ հաշվանցել։