Ա Մ Փ Ո Փ Ա Թ Ե Ր Թ

ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ (ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ԿՈԴ՝ Պ-491-4912-27.02.2020-ՖՎ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ  ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ

 

 

 

Առաջարկի (փոփոխության, լրացման) հեղինակը

Հոդվածը, կետը, որին վերաբերում է առաջարկը

Առաջարկը (փոփոխությունը, լրացումը)

Առաջարկի վերաբերյալ հեղինակի (հիմնական զեկուցողի) եզրակացությունը

Առաջարկի ընդունելու կամ մերժելու վերաբերյալ Հանձնաժողովի որոշումը

1

2

3

4

5

6

ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

1

ԱԺ պատգամավոր
Արտակ Մանուկյան

Նախագծի 1-ին հոդված

Նախագծի 1-ին հոդվածը շարադրել հետևյալ կերպ.

 

Հոդված 1. «Սպառողական կրեդիտավորման մասին» 2008 թվականի հունիսի 17-ի ՀՕ-122-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածը լրացնել նոր՝ 3.1-ին մասով․

 

3․1 Կրեդիտավորման պայմանագրում սպառողը ձեռագրով, իսկ էլեկտրոնային եղանակով պայմանագիր կնքելու դեպքում՝ էլեկտրոնային  եղանակով տպագրելու միջոցով գրում է, որ գիտակցում է տարեկան փաստացի տոկոսադրույքի չափը՝ նշելով այդ տոկոսադրույքը։:

Ընդունելի է

Ընդունվել է

2

ԱԺ պատգամավոր
Եղիշե Սողոմոնյան

Նախագծի 2-րդ հոդված

Հոդված 2-ում 200,000 դրամի փոխարեն սահմանել 300,000 դրամ, քանի որ մինչև երեք ամսով տրամադրվող վարկերը հիմնականում տրամադրվում են մինչև 300,000 դրամ սահմանաչափով:

 

Ընդունելի է

Ընդունվել է

3

ԱԺ պատգամավոր
Արտակ Մանուկյան

Նախագծի 2-րդ հոդված

Նախագծի 2-րդ հոդվածում ՀՀ դրամի չափով սպառողական բառերից հետո գրված վարկերի բառը փոխարինել կրեդիտների բառով.

Ընդունելի է

Ընդունվել է

4

ԱԺ պատգամավոր
Արտակ Մանուկյան

Նախագծի 3-րդ հոդված

Նախագծի 3-րդ հոդվածը շարադրել հետևյալ կերպ.

 

Սույն օրենքն ուժի մեջ է 2021թ հունվարի 1-ից:

Սույն օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված նորմատիվ իրավական ակտերը (նորմատիվ իրավական ակտը) Կենտրոնական բանկի խորհուրդն ընդունում է սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում։

Ընդունելի է

Ընդունվել է

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1

ԱԺ պատգամավոր
Արտակ Մանուկյան

Նախագիծ

Նախագիծը հանվել է շրջանառությունից:

Ընդունելի է

Ընդունվել է

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1

ԱԺ պատգամավոր
Արտակ Մանուկյան

Նախագիծ

Նախագիծը հանվել է շրջանառությունից:

Ընդունելի է

Ընդունվել է