Ա Մ Փ Ո Փ Ա Թ Ե Ր Թ

 

««ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔՈւՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈւՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ» , «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ  ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ  (Խ-343-3432- 05.11.2019-ՖՎ-011/1) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ  ԱՌԱՋԻՆ  ԸՆԹԵՐՑՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ

 

Հ/Հ

Առաջարկի հեղինակը

Հոդվածը, որին վերաբերում է առաջարկը

Առաջարկը (փոփոխությունը, լրացումը)

Առաջարկի վերաբերյալ հեղինակի (հիմնական զեկուցողի) եզրակացությունը

Առաջարկն ընդունելու կամ մերժելու վերաբերյալ հանձնաժողովի որոշումը

 

««ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔՈւՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈւՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ»

1.      

Կառավարություն

Նախագծի 2-րդ հոդված

հանել  3-րդ ենթակետից առաջ «2.» թիվը՝ համապատասխանաբար խմբագրելով Նախագծի 2-րդ հոդվածի մասերի համարակալումը:

Ընդունվել է

Ընդունվել է

2.     

Արկադի Խաչատրյան

Նախագծի 2-րդ հոդված

Գործող օրենսդրությանը համապատասխանեցնելու նպատակով  <<վճարային գործարքների>> բառերը փոխարինել  <<վճարային գործիքների>>  բառերով և հանել << ինչպես նաև >> բառերը

 

Ընդունվել է

3.        

Կառավարություն

Նախագծի 13-րդ հոդված

Պահպանել նախագծի հոդվածների հաջորդականությունը,

13-րդ հոդվածին հաջորդում է 15-րդ հոդվածը

Հոդվածների հաջորդականությունը պահպանված է

 

Ընդունվել է

4.     

Կառավարություն

Նախագծի 2-րդ հոդված

ավելացնել  «ավտոապահովագրողների բյուրո» հասկացությունը , քանի որ նոր խմբագրությամբ սահմանվող «կազմակերպություն» հասկացության շրջանակում  չի ընդգրկվել այն

Ընդունվել է

Ընդունվել է

5.     

Կառավարություն

Նախագծի  2-րդ հոդվածի 4-րդ մաս 11-րդ կետ

 Փոխարինել «ֆինանսական կազմակերպությունների» բառերն «Կազմակերպություննների» բառով, քանի որ Օրենքի 2-րդ հոդվածում՝ որպես հիմնական հասկացություն, սահմանվում է ոչ թե ֆինանսական կազմակերպության, այլ կազմակերպության հասկացությունը:

Ընդունվել է

Ընդունվել է

6.     

Կառավարություն

Նախագծի  6-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով լրացվող 9.1-րդ մաս

Նախագծից հանել իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հաճախորդի պետական գրանցման փաստաթղթի պատճենը կամ անհատականացնող համարը ներկայացնելու պահանջը:

 Չի ընդունվել , քանի որ ՊԵԿ-ից միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսանալու փաստի վերաբերյալ տեղեկատվություն հայցելու համար վերջինիս ներկայացվելու է նշված տեղեկատվությունը

Չի ընդունվել է

7.     

Կառավարություն

Նախագծի  6-րդ հոդվածի 3-րդ մաս

Հանել 

Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի  «կամ հնարավոր գույքային պահանջի չափը)» բառերը:

Ընդունվել է

Ընդունվել է

8.     

Արկադի Խաչատրյան

Նախագծի  10-րդ հոդվածի 1) կետ

Հանել  <<վերջիններիս կողմից ընտրված>> բառերը , քանի որ հաճախորդի կողմից կարող է նաև չընտրվել հաղորդակցման եղանակը:

 

Ընդունվել է

9.     

Կառավարություն

Նախագծի  11-րդ հոդվածով լրացվող 14.1-րդ հոդվածի 1-ին մաս

հստակեցնել, թե հաղորդակցության որ եղանակն է կիրառվելու այն դեպքում, երբ հաճախորդի պահանջի մեջ հաղորդակցության նախընտրելի եղանակը, այնուամենայնիվ, նշված չէ:

Ընդունվել է

Սահմանվել է , որ նման դեպքերում հաղորդակցումը տեղի է ունենալու Խորհրդի սահմանած կարգով:

Ընդունվել է

10.   

Կառավարություն

Նախագծի 13-րդ հոդված

Նախագծի անցումային դրույթներով կարգավորել այն հարցը, թե արդյոք առաջարկվող կարգավորումը տարածվում է ներկայումս գործող հաշտարարի վրա՝ հաշվի առնելով գործող հաշտարարի պաշտոնավարման ժամկետը, ինչպես նաև այն հանգամանքը, որ ըստ Նախագծի 23-րդ հոդվածի՝ 2021 թվականի հունվարի 1-ից հետո Խորհրդի անդամների լիազորությունները դադարելու են:

Առաջարկվող կարգավորումը տարածվում է ներկայումս գործող հաշտարարի վրա:

Խորհրդի անդամների պաշտոնավարման ժամկետը սահմանվել է 2021 թվականի հուլիսի 1-ը

 

 

 

 

Ընդունվել է հիմնական զեկուցողի որոշումը առաջարկի վերաբերյալ

 

11.    

Կառավարություն

Նախագծի 17-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող՝ Օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մաս

հստակեցնել՝ արդյոք Նախագծի 17-րդ հոդվածով նախատեսվող կարգավորումը կիրառվելու է 2021 թ. հունվարի 1-ից երեք ամիս առաջ, և Խորհրդի որ կազմն է ընտրելու Հաշտարարին:

Նախագծի 17-րդ հոդվածով հարցը կարգավորված է հստակ, այն գործելու է սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից սկսած: Հաշտարարին ընտրելու է Խորհրդի գործող կազմը, որի պաշտոնավարման ժամկետը սահմանվել է 2021 թվականի հուլիսի 1-ը

Ընդունվել է հիմնական զեկուցողի որոշումը առաջարկի վերաբերյալ

 

12.    

Կառավարություն

Նախագծի 17-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող՝ Օրենքի 26-րդ հոդվածի 6-րդ մաս

Նախագծի անցումային դրույթներում անհրաժեշտ է  նախատեսել նշված կարգի ընդունման ժամկետը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները:

Ընդունվել է, ժամկետը սահմանվել է

Ընդունվել է

13.   

Կառավարություն

Նախագծի 21-րդ հոդվածի 1-ին մաս

Նախագծից հանել «(բացառությամբ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված վերաֆինանսավորող վարկային կազմակերպությունների)» բառերը, քանի որ Նախագծով սահմանվող «կազմակերպություն» հասկացությունը չի ներառում վերաֆինանսավորող վարկային կազմակերպությունները:

Չի ընդունվել . Նշված բառերը պահպանվել են տարատեսակ մեկնաբանություններից խուսափելու համար

Չի ընդունվել

14.   

Կառավարություն

Նախագծի 21-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետ

Նախագծի անցումային դրույթներում անհրաժեշտ է  սահմանել, թե Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից ինչ ժամկետում և որ տարվա համար պետք է կատարվի նախատեսվող 140 000 դրամի վճարումը:

Ընդունվել է. Նշված կարգավորումները տրվել են

Ընդունվել է

15.   

Կառավարություն

Նախագծի 21-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետ

Նախագծից հանել    «, բացառությամբ այն ապահովագրական բրոքերների, որոնք ծառայություններ են մատուցում բացառապես ապահովագրական ընկերություններին», բառերը քանի որ վերջիններս արդեն իսկ ներառվում են Նախագծով սահմանվող «կազմակերպություն» հասկացության մեջ:

Չի ընդունվել . Նշված բառերը պահպանվել են տարատեսակ մեկնաբանություններից խուսափելու համար

 

Չի ընդունվել

16.   

Արկադի Խաչատրյան

Նախագծի 21-րդ հոդվածի 1-ին մաս

<< դ >> կետը հանել, քանի որ դրանում նշված 8-րդ կետը արդեն ուժը կորցրած է ճանաչվել:

 

Ընդունվել է

17.    

Արկադի Խաչատրյան

Նախագծի 23-րդ հոդված

Լրացնել նոր մաս, որով կսահամանվի Հաշտարարի գրասենյակի Խորհրդի կողմից Նախագծով նախատեսված կարգերի սահմանման ժամկետ (2020 թվականի սեպտեմբերի 1-ը)

 

Ընդունվել է

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»

1.      

Կառավարություն

նախագծի 1-ին հոդված

Շարադրել հետևյալ բովանդակությամբ՝ «Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվա­կանի հոկ­­տեմբերի 4-ի հար­կա­­յին օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 64-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովան­դա­կու­թյամբ 55-րդ կետով.

«55) ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի կողմից «Ֆինանսական համա­կարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրեն­քով սահմանված ծառա­յությունների մատուցումը:»:

Ընդունվել  է

Ընդունվել է

2.     

Կառավարություն

 նախագծի 4-րդ հոդված

շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջոր­­դող տասներորդ օրը: Սույն օրենքի գործողությունը տարածվում է 2018 թվականի հուն­վարի 1-ից հետո ծագած (ծագող) հարաբերությունների վրա»:

Ընդունվել է

Ընդունվել է