ԼՐԱՄՇԱԿՎԱԾ ՆԱԽԱԳԻԾ
Պ-499-04.03.2020-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2018 թվականի փետրվարի 9-ի քաղաքացիական դատավարության օրենսգրքի (Այսուհետ՝ Օրեսգիրք) 202-րդ հոդվածի 1-ին մասի 1--ին կետից հետո ավելացնել նոր՝ 1.1 կետ՝ հետևյալ բովանդակությամբ՝

«1.1) Պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման գործերի վարույթը»

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել նոր 22.1 գլխով՝ հետևյալ խմբագրությամբ ՝

«Գլուխ 22.1

Պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման գործերի վարույթը

Հոդված 203.1 Հայցադիմումը վարույթ ընդունելը

1. Դատարանը հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը լուծում է այն ներկայացվելուց հետո` եռօրյա ժամկետում:

Հոդված 203.2 Պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման վարույթի ժամկետները.

1. Պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման հայցերը առաջին ատյանի դատարանում քննվում և լուծվում են հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո ՝ չորսամսյա ժամկետում:

2. Վերաքննիչ դատարանը եզրափակիչ դատական ակտի դեմ ներկայացված բողոքը քննում և որոշում է կայացնում բողոքը վարույթ ընդունելուց հետո մեկամսյա ժամկետում:

3. Վճռաբեկ դատարանը վարույթ ընդունված բողոքը քննում և լուծում է մեկամսյա ժամկետում:

Հոդված 203.3 Հայցադիմումի պատասխան ներկայացնելու ժամկետը:

1. Հայցադիմումի պատասխանը ներկայացվում է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում:

Հոդված 203.4 Պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման գործերով կայացված դատական ակտերի բողոքարկումը

1. Պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման գործերով կայացված վճռի, ինչպես նաև գործի վարույթը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել այն հրապարակվելու օրվանից 15-օրյա ժամկետում:

2. Պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման գործերով Վերաքննիչ դատարանի դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք կարող է բերվել այն հրապարակվելու օրվանից 15-օրյա ժամկետում: »

Հոդված 3. Օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասի «ժամկետում» բառից հետո ավելացնել «՝ բացառությամբ սույն Օրենսգրքով սահմանված դեպքերի:»

Հոդված 4. Օրենսգրքի 391-րդ հոդվածի

1. 1-ին մասի «3-րդ մասով նախատեսված դեպքի» բառերը փոխարինել  «3-րդ և  1 մասերով նախատեսված դեպքերի »

2. 3-րդ մասից հետո ավելացնել1 մասով՝

«3.1 Պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման գործերով Վերաքննիչ դատարանի դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք բերելու կարգը սահմանվում է սույն Օրեսգրքի 203.4 հոդվածով:»

Հոդված 5. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը  հաջորդող տասներորդ օրը:

ՏԵՂԵԿԱՆՔ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2018 թվականի փետրվարի 9-ի քաղաքացիական դատավարության օրենսգրքի (Այսուհետ՝ Օրեսգիրք) 202-րդ հոդվածի 1-ին մասի 1--ին կետից հետո ավելացնել նոր՝ 1.1 կետ՝ հետևյալ բովանդակությամբ՝

«1.1) Պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման գործերի վարույթը»

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել նոր 22.1 գլխով՝ հետևյալ խմբագրությամբ՝

«Գլուխ 22.1

Պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման գործերի վարույթը

Հոդված 203.1 Հայցադիմումը վարույթ ընդունելը

1.Դատարանը հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը լուծում է այն ներկայացվելուց հետո` եռօրյա ժամկետում:

Հոդված 203.2 Պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման վարույթի ժամկետները.

1. Պատվի, արժանապատվության կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուման հայցերը առաջին ատյանի դատարանում քննվում և լուծվում են հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո` երկամսյա չորսամսյա ժամկետում:

2. Վերաքննիչ դատարանը եզրափակիչ դատական ակտի դեմ ներկայացված բողոքը քննում և որոշում է կայացնում երկամսյա բողոքը վարույթ ընդունելուց հետո մեկամսյա ժամկետում:

3. Վճռաբեկ դատարանը վարույթ ընդունված բողոքը քննում և լուծում է երկամսյա մեկամսյա ժամկետում:

Հոդված 203.3 Հայցադիմումի պատասխան ներկայացնելու ժամկետը:

2. Հայցադիմումի պատասխանը ներկայացվում է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո մեկշաբաթյա երկշաբաթյա ժամկետում: »

Հոդված 203.4 Պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման գործերով կայացված դատական ակտերի բողոքարկումը

3. Պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման գործերով կայացված վճռի, ինչպես նաև գործի վարույթը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել այն հրապարակվելու օրվանից 15-օրյա ժամկետում:

4. Պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման գործերով Վերաքննիչ դատարանի դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք կարող է բերվել այն հրապարակվելու օրվանից 15-օրյա ժամկետում: »

Հոդված 3. Օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասի «ժամկետում» բառից հետո ավելացնել «՝ բացառությամբ սույն Օրենսգրքով սահմանված դեպքերի:»

Հոդված 4. Օրենսգրքի 391-րդ հոդվածի

3. 1-ին մասի «3-րդ մասով նախատեսված դեպքի» բառերը փոխարինել  «3-րդ և  3.1 մասերով նախատեսված դեպքերի »

4. 3-րդ մասից հետո ավելացնել 3.1 մասով՝

«3.1 Պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման գործերով Վերաքննիչ դատարանի դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք բերելու կարգը սահմանվում է սույն Օրեսգրքի 203.4 հոդվածով:»

Հոդված 5. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը  հաջորդող տասներորդ օրը:

ԱՄՓՈՓԱԹԵՐԹ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ

ԱՌԱՋԱՐԿԻ ՀԵՂԻՆԱԿԸ

ՆԱԽԱԳԾԻ ԱՅՆ ՄԱՍԸ, ՈՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ Է ԱՌԱՋԱՐԿԸ

ԱՌԱՋԱՐԿԸ

ԱՌԱՋԱՐԿՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՄ ՄԵՐԺԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԻՄՆԱԿԱՆ ԶԵԿՈՒՑՈՂԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

ԱՌԱՋԱՐԿՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՄ ՄԵՐԺԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ

Պատգամավոր

 Արթուր Դավթյան

 Հոդված 2

 Առաջին ատյանի դատարանում պատվի, արժանապատվության և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման հայցերի քննության և լուծման ժամկետ սահմանել չորսամսյա ժամկետ երկամսյա ժամկետի փոխարեն:

   Ընդունվել է

   Ընդունվել է

Պատգամավոր

 Արթուր Դավթյան

 Հոդված 2

Վերաքննիչ դատարանը եզրափակիչ դատական ակտի դեմ ներկայացված բողոքը քննում և որոշում է կայացնում բողոքը վարույթ ընդունելուց հետո մեկամսյա ժամկետում`երկամսյա ժամկետի փոխարեն:

   Ընդունվել է

   Ընդունվել է

Պատգամավոր

 Արթուր Դավթյան

Հոդված 2

Վճռաբեկ դատարանը վարույթ ընդունված բողոքը քննում է և լուծում է մեկամսյա ժամկետում`երկամսյա ժամկետի փոխարեն:

   Ընդունվել է

  Ընդունվել է

Պատգամավոր

 Արթուր Դավթյան

Հոդված 2

Հայցադիմումի պատասխանը ներկայացվում է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում`մեկշաբաթյա ժամկետի փոխարեն:

   Ընդունվել է

   Ընդունվել է

Պատգամավոր

 Արթուր Դավթյան

 Հոդված 2

 Առաջարկվել է նախագիծը լրացնել առաջին ատյանի և վերաքննիչ դատարանի դատական ակտերի դեմ սույն գործով բողոք բերելու ժամկետներով:

   Ընդունվել է

   Ընդունվել է