«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-497-04.03.2020-ՊԻ-011/0) ՎԵՐԱ­ԲԵՐ­ՅԱԼ ՀԱ­­­ՅԱՍ­­­ՏԱ­ՆԻ ՀԱ­Ն­ՐԱ­ՊԵ­­­ՏՈՒ­ԹՅԱՆ ԿԱՌԱ­ՎԱ­­ՐՈՒ­­ԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

«Հայաստանի Հանրպետության Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է փոփոխություններ կատարել օրենքի 125-րդ հոդ­վա­ծում, համաձայն որի՝ խմբակցությունը յուրաքանչյուր հերթական նստաշրջանի ընթաց­քում կարող է հրավիրել երեք լսում գործող մեկի փոխարեն:

Նախագծին կից ներկայացված հիմնավորման համաձայն՝ երեք լսում հրավիրելու անհրաժեշտությունը պայմանավորված է խմբակցությունների կողմից կազմակերպվող քաղաքացիների ընդունելությունների արդյունքում բացահայտվող հասարակական հնչե­ղություն և կարևորություն ունեցող  բազմաթիվ խնդիրներով, որոնք հիմք են հան­դիսանում հանրային լայնամաշտաբ քննարկման և արդյունքում նաև օրենսդրական բա­րե­փոխումների իրականացման համար:

Վերոգրյալի համատեքստում անհրաժեշտ ենք համարում դիտարկել հետևյալ իրա­վական կարգավորումները: Այսպես`

 «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 36-րդ հոդվածի հա­մաձայն՝

«1. Հերթական նստաշրջանի առաջին հերթական նիստերը, որպես կանոն, գու­մարվում են երկուշաբթիից հինգշաբթի, իսկ մյուս հերթական նիստերը՝ երեք շաբաթը մեկ՝ երեքշաբթիից ուրբաթ, սակայն ոչ ուշ, քան Կանոնակարգի 35-րդ հոդվածի 1-ին մա­սում նշված ժամկետների ավարտը:

3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետներում օրակարգային հարցերի քննարկումը չավարտվելու դեպքում հերթական նիստերը շարունակվում են մինչև դրանց քննարկումն ավարտվելը, սակայն ոչ ավելի, քան երեք օր և ոչ ուշ, քան Կանոնակարգի 35-րդ հոդվածի 1-ին մասում նշված ժամկետների ավարտը:»:

Նույն օրենքի 37-րդ հոդվածի համաձայն՝

«1. Հերթական նիստերի յուրաքանչյուր օրը՝ ժամը 10:00-ից մինչև 18:00, տեղի է ունենում չորս հիմնական նիստ: Հերթական նիստերի առաջին շաբաթվա երեքշաբթի օրվա վերջին հիմնական նիստն ավարտվում է հերթագրված վերջին պատգամավորի հայտարարությունից, իսկ չորեքշաբթի օրվա վերջին հիմնական նիստը՝ հերթագրված վերջին պատգամավորի հարցին պատասխանելուց հետո:

2. Հերթական նիստերի յուրաքանչյուր օրվա ընթացքում՝ ժամը 18:30-ից մինչև 20:00-ն, Ազգային ժողովի որոշմամբ կարող է անցկացվել մեկ լրացուցիչ նիստ: Ար­տա­հերթ նիստի գումարման ժամին լրացուցիչ նիստ չի կարող անցկացվել:»:

Նույն օրենքի 125-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝

«3. Խմբակցությունը յուրաքանչյուր հերթական նստաշրջանի ընթացքում կարող է հրավիրել մեկ լսում:

4. Լսումների անցկացման օրը չպետք է համընկնի Ազգային ժողովի նիստի օրվա հետ:»:

 Նույն օրենքի 125-րդ հոդվածի համաձայն՝

«1. Խորհրդարանական լսումներ կարող են հրավիրել՝

1) Ազգային ժողովի նախագահը.

2) մշտական հանձնաժողովները, առանձին օրենքի նախագծի հարցով ժամանա­կավոր հանձնաժողովները՝ իրենց վերապահված ոլորտներին վերաբերող հարցերով.

3) խմբակցությունը՝ իր կամ խմբակցության կազմում ընդգրկված պատգամավորի առաջադրած նախագծին վերաբերող հարցով:

2. Լսումները հրավիրվում են Ազգային ժողովի նախագահի, մշտական կամ ժամա­նակավոր հանձնաժողովի, ինչպես նաև խմբակցության որոշմամբ:

3. Խմբակցությունը յուրաքանչյուր հերթական նստաշրջանի ընթացքում կարող է հրավիրել մեկ լսում:

4. Լսումների անցկացման օրը չպետք է համընկնի Ազգային ժողովի նիստի օրվա հետ:

5. Լսումների արդյունքում կազմված արձանագրությունը հաստատվում է լսումները հրավիրած մարմնի որոշմամբ և տեղադրվում է Ազգային ժողովի պաշտոնական ինտեր­նետային կայքում:

6. Լսումների հրավիրման, ինչպես նաև արդյունքների ամփոփման ընթացա­կար­գերըսահմանվում են Աշխատակարգով:»:

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման համաձայն՝

«87. Լսումները հրավիրելու վերաբերյալ Ազգային ժողովի նախագահի, մշտական կամ ժամանակավոր հանձնաժողովի, ինչպես նաև խմբակցության որոշմամբ սահ­ման­վում են լսումների օրը, ժամը, անցկացման վայրը և ընթացակարգը:

88. Լսումների հրավիրման մասին հանձնաժողովի, ինչպես նաև խմբակցության որոշումն ուղարկվում է Ազգային ժողովի նախագահին: Լսումների հրավիրման մասին որոշումը տեղադրվում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում, իսկ լսումների վերաբերյալ տեղեկատվությունը լսումների անցկացման օրվանից առնվազն երեք աշխատանքային օր առաջ տրամադրվում է զանգվածային լրատվության միջոց­ներին.

90. Լսումներ հրավիրող Ազգային ժողովի նախագահը, հանձնաժողովը կամ խմբակ­­ցությունը կարող են նախապատրաստել իրենց հրավիրած լսումների թեմայի վե­րաբերյալ ներկայացված գրավոր ելույթներ, առաջարկներ, եզրակացություններ, տե­ղեկանքներ, ինչպես նաեւ լսումների արդյունքներն ամփոփող այլ նյութեր, որոնք կարող են հրապարակվել հանձնաժողովի կամ խմբակցության առաջարկությամբ՝ Ազգային ժողովի նախագահի համաձայնությամբ:»:

Տվյալ դեպքում անդրադառնալով նախագծով նախատեսված կարգավորմանը՝ խմբակցության կողմից յուրաքանչյուր հերթական նստաշրջանի ընթացքում երեք լսում հրավիրելու մասով հարկ ենք համարում նախևառաջ նշել, որ խորհրդարանական լսում­ները որոշումների կայացման գործընթացում հանրության մաս­նակ­ցությունն ու ազդե­ցությունն ապահովող հիմնական գործիք են: Մինչդեռ հատկա­նշա­կան է նաև, որ «Ազ­գային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի ընդունմամբ Ազ­գային ժո­ղովում լսումների կազմակերպման ընթացակարգը ենթարկվել է որոշակի փո­փո­խու­թյունների, մասնավորապես՝ հանվել է յուրաքանչյուր նստաշրջանում առ­նվազն մեկ լսում կազմակերպելու պահանջը՝ նախատեսելով մեկ նստաշրջանի ընթաց­քում միայն մեկ լսում հրավիրելու հնարավորություն՝ լսումների անցկացման պահանջը վերածելով հայե­ցողության և վերացնելով օրենքի պահանջը ձևականորեն կատարելու հրամայա­կանը:

Վերոշարադրյալ փոփոխության արդարացված լինելու մասին է փաստում նաև խորհրդարանական լսումներ հրավիրելու՝ օրենքով սահմանված իրավունքից օգտվելու վիճակագրությունը, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ԱԺ 7-րդ գումարման 3-րդ նստաշրջանի ընթացքում Ազգային ժողովի 3 խմբակ­ցություն­ները խորհրդարանական լսումներ չեն հրավիրել, 11 մշտական հանձնաժողովներից մի­այն 3-ն են հանդես եկել խորհրդարանական լսումներ հրավիրելու նախաձեռնությամբ, իսկ ԱԺ նախագահը ԱԺ 7-րդ գումարման 3-րդ նստաշրջանում հանդես է եկել խորհրդա­րանական լսումներ հրավիրելու 3 նախաձեռնությամբ: [1]

Հիշյալ իրավական կարգավորումների և փաստերի բովանդակային վերլուծության արդյունքում կարող ենք փաստել, որ անգամ գործող կարգավորումների պարագայում խմբակցությունների՝ լսումներ հրավիրելու իրավունքն ըստ էության չի իրացվել, հետևա­բար նախագծով նախատեսված՝ խմբակցության կողմից յուրաքանչյուր հերթա­կան նստա­շրջանի ընթացքում երեք խորհրդարանական լսումներ հրավիրելու հնարա­վորու­թյունը հիմնավորված չէ:

Ելնելով վերոգրյալից` գտնում ենք, որ նախագծի ընդունման անհրաժեշտություն չկա: