ՀԱՅԱՍՏԱՆԻ    ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ - ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
պարոն ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ

 Հարգելի պարոն Գալստյան 

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետու­թյան օրենքի նախագծի (Պ-416-09.12.2019,28.02.2020-ՏՀ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները:

  1. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ պարբերությունում «նախկինում օգտագործված ապրանքներ» բառերը փոխարինել «օգտագործված ապրանքներ» բառերով:
  2. Նախագծի 5-րդ հոդվածով «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքում լրացվող նոր՝ 249.1-ին հոդվածի՝

1) 1-ին մասում «Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի» բառերով,

2) 3-րդ մասում «1825 օր ժամանակահատվածում առնվազն 915 օր մշտապես բնակվել է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս» բառերը փոխարինել «1825 օր ժամանակահատվածում առնվազն 915 օր բացակայել է Հայաստանի Հանրապետությունից» բառերով,

3) 4-րդ մասի «բ» ենթակետի վերջում լրացնել «ընդ որում՝ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներ հանդիսացող՝ ավտոտրանսպորտային և մոտոտրանսպորտային միջոցները, ավտոտրանսպորտային և մոտոտրանսպորտային միջոցների կցորդները գրանցված են եղել և գտնվել են օտարերկրյա այն ֆիզիկական անձի սեփականության ներքո, որը ճանաչվել է մշտական բնակության համար Հայաստանի Հանրապետություն տեղափոխված անձ կամ ստացել է փախստականի, հարկադիր տեղահանված անձի կարգավիճակ նախկին բնակության երկրում՝ առնվազն 6 ամսվա ընթացքում՝ օտարերկրյա այդ ֆիզիկական անձին մշտական բնակության համար Հայաստանի Հանրապետություն տեղափոխված անձ ճանաչելու փաստը հաստատող փաստաթղթի կամ այդ ֆիզիկական անձի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան փախստականի, հարկադիր տեղահանված անձի կարգավիճակ ստանալու փաստը հաստատող փաստաթղթի տրման օրվանից առաջ» բառերը,

4) 4-րդ մասում լրացնել նոր «դ» ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ՝

«դ) Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխվող ճանաչված անձի անձնական օգտագործման ապրանքները չեն գերազանցում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված բնաիրային չափերը:»,

5) 5-րդ մասում «ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մշտապես բնակվելու» բառերը փոխարինել «ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու կամ Հայաստանի Հանրապետության տարածքից բացակայելու» բառերով,

6) 6-րդ մասում «տարածքից դուրս բնակված» բառերը փոխարինել «տարածքից բացակայած» բառերով:

 

Հարգանքով՝         էԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆ