«ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ­ՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱ­­ՊԵ­ՏՈՒ­ԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-416-09.12.2019-ՏՀ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱ­­­ՅԱՍ­­­ՏԱ­ՆԻ ՀԱ­Ն­ՐԱ­ՊԵ­­­ՏՈՒ­ԹՅԱՆ ԿԱՌԱ­ՎԱ­­ՐՈՒ­­ԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

«Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրեն­քում փոփոխություններ և լրացում­ներ կատարելու մասին» Հայաստանի Հանրա­­պե­տու­թյան օրենքի նախագծի 1-ին և 2-րդ հոդվածներով առաջարկվում է խմբագրել «Մաքսային կար­գա­վորման մասին» Հայաստանի Հանրա­պետության օրենքի (այսու­հետ՝ օրենք) 5-րդ հոդ­վածով նախատեսված՝ «Հայաս­տանի Հան­րա­պետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձանց անձ­նա­կան օգտագործման գույք» հաս­կա­ցությունը՝ փոխարենը նախատեսելով «Հայաստանի Հան­րա­պետություն մշտա­­­­­կան բնա­կու­թյան տեղափոխվող ճանաչված օտարերկրյա ֆիզիկական անձի կամ փախս­­տականի, հարկադիր տեղահան­վածի կարգավիճակ ստացած օտար­եր­կրյա ֆիզիկա­կան անձի անձնական օգտագործ­ման ապրանքներ» հասկացությունը, ինչպես նաև առա­ջարկ­վում է նույն հոդվածը լրացնել «անձնական օգտագործման ապրանքներ» հասկա­ցութ­յամբ: Բացի դրանից, նախագծի   6-րդ հոդվածով, մասնավորապես, առաջարկվում է կրճատել Հայաս­տանի Հան­­­րա­­պետու­թյուն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձանց կողմից ներ­մուծ­վող ապրանք­ների համար արտոնությունների կիրառության առումով մշտապես բնակու­թյան ժամանող ֆիզիկական անձի՝ Հայաս­տանի Հան­րա­պետության տարածքում անընդմեջ մշտա­­­­պես բնակված լինելու ժամկետը՝ հինգ տարվա փոխարեն սահմանելով երեք տարի:

  1. Նախագծի 1-ին հոդվածի երկրորդ պարբերությունում «նախկինում օգտագործ­ված (գործածության նշաններ ունեցող)» բառերը փոխարինել «օգտագործված» բառով:

2․ Նախագծի 4-րդ հոդվածը հանել:

  1. Նախագծի 6-րդ հոդվածով օրենքում լրացվող նոր՝ 249.1-ին հոդվածի՝

1) 1-ին մասում «միության անձանց» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրա­պե­տության ֆիզիկական անձանց» բառերով, իսկ «Եվրասիական տնտեսական միության հանձ­նաժողովի» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի» բառերով.

2)  2-10-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2․ Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխվող օտար­երկյրյա ֆիզիկական անձ է ճանաչվում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կա՛մ Հայաստանի Հանրա­պետության հատուկ, կա՛մ Հայաստանի Հանրապետության մշտական (երկարաժամկետ) կացության կարգավիճակ, կա՛մ միջազգային պայմանագրով սահմանված դեպքում դրանց հավասարեցված կարգավիճակ ունեցող այն ֆիզիկական անձը, որին, բնակչության պետական ռեգիստրը վարող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը տրամադրել է Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղա­փոխման փաստի ճանաչումը հաստատող փաստաթուղթ:

  1. Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխման փաստի ճանաչումը հաստատող փաստաթուղթը տրամադրվում է սույն հոդվածի 2-րդ մասում նշված այն ֆիզիկական անձին, որն այդ փաստաթուղթն ստանալու նպատակով՝ նույն մասում հիշատակված լիազոր մարմին դիմելու օրվան նախորդող 1825 օր ժամանակա­հատվածում առնվազն 915 օր բացակայել է Հայաստանի Հանրապետությունից:
  2. Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխվող ճանաչ­ված կամ փախստականի, հարկադիր տեղահանվածի կարգավիճակ ստացած օտարերկրյա ֆիզիկական անձինք կարող են արտոնությամբ Հայաստանի Հանրապետություն ներմուծել իրենց անձնական օգտագործման ապրանքները, եթե Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններ են ներկայացնում համապատասխան կարգավիճակը հաստատող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի տրամադրած փաստա­թուղթը և նախորդ բնակության երկրում բնակվելու փաստը հաստատող փաստաթուղթը՝ հետևյալ պայմանների միաժամանակյա ապահովման դեպքում՝

1) նախորդ բնակության երկրից Միության մաքսային տարածք ներմուծումն իրա­կանացվում է ոչ ուշ, քան օտարերկրյա ֆիզիկական անձին մշտական բնակության համար Հայաստանի Հանրապետություն տեղափոխված անձ ճանաչելու փաստը հաստատող փաս­­տաթղթի կամ այդ անձի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համա­պատասխան փախստականի, հարկադիր տեղահանված անձի կարգավիճակ ստանալու փաստը հաստատող փաստաթուղթ տալու օրվանից 18 ամսվա ընթացքում.

2) անձնական օգտագործման ապրանքները ձեռք են բերվել օտարերկրյա ֆիզի­կական անձին մշտական բնակության համար Հայաստանի Հանրապետություն տեղա­փոխված անձ ճանաչելու փաստը հաստատող փաստաթղթի կամ այդ անձի կողմից Հայաս­տանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան փախստականի, հարկադիր տեղահանված անձի կարգավիճակ ստանալու փաստը հաստատող փաստաթուղթ տալու օրվանից առաջ, ընդ որում՝ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներ հան­դիսացող՝ ավտոտրանսպորտային և մոտոտրանսպորտային միջոցները, ավտոտրանսպոր­տային և մոտոտրանսպորտային միջոցների կցորդները գրանցված են եղել և գտնվել են այն օտարերկրյա ֆիզիկական անձի սեփականության ներքո, որը ճանաչվել է մշտական բնակության համար Հայաստանի Հանրապետություն տեղափոխված անձ կամ ստացել է փախստականի, հարկադիր տեղահանված անձի կարգավիճակ՝ նախկին բնակության երկրում առնվազն 6 ամսվա ընթացքում՝ այդ օտարերկրյա ֆիզիկական անձին մշտական բնակության համար Հայաստանի Հանրապետություն տեղափոխված անձ ճանաչելու փաստը հաստատող փաստաթղթի կամ այդ ֆիզիկական անձի կողմից Հայաստանի Հան­րապե­տության օրենսդրությանը համապատասխան փախստականի, հարկադիր տեղա­հան­ված անձի կարգավիճակ ստանալու փաստը հաստատող փաստաթուղթ տալու օրվանից առաջ.

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան՝ այդ ֆիզի­կական անձին մշտական բնակության համար Հայաստանի Հանրապետություն տեղա­փոխ­ված անձ ճանաչելու կամ նրա կողմից փախստականի, հարկադիր տեղահանված անձի կարգավիճակ ստանալու հետ կապված՝ Միության մաքսային տարածք մաքսա­տուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ անձնական օգտագործման ապրանքներ այդ ֆիզիկական անձի կողմից նախկինում չեն ներմուծվել.

4) Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխվող ճանաչ­ված անձի անձնական օգտագործման ապրանքները չեն գերազանցում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված բնաիրային չափերը:

  1. Հայաստանի Հանրապետություն օտարերկրյա ֆիզիկական անձի մշտական բնա­կության տեղափոխման փաստը ճանաչում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետու­թյան տարածքում գտնվելու կամ Հայաստանի Հանրապետության տարածքից բացակա­յելու հան­գամանքը և ժամանակահատվածը որոշում էբնակչության պետական ռեգիստրը վա­րող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը` տվյալ ֆիզիկա­կան անձի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու մասին տեղեկատվության հիման վրա:
  2. Սույն հոդվածին համապատասխան՝ որպես Հայաստանի Հանրապետության տարածք մշտական բնակության տեղափոխված անձ ճանաչված օտարերկրյա ֆիզիկա­կան անձանց կամ Հայաստանի Հանրապետության տարածքում փախստականի, հարկա­դիր տեղահանվածի կարգավիճակ ստացած օտարերկրյա ֆիզիկական անձանց նկատ­մամբ արտոնության կիրառման, Հայաստանի Հանրապետության տարածքից բացակայած լինելու հանգամանքը և ժամանակահատվածն ստուգելու, անձին մշտական բնակության փաստի ճանաչումը հաստատող փաստաթուղթ տրամադրելու կարգերը և սույն հոդվա­ծում հիշատակված լիազոր մարմինները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:».

3) 11-րդ մասից սկսած՝ փոխել մասերի համարակալումները.

4) 11-րդ մասում «ուղեկցվող կամ չուղեկցվող» բառերը փոխարինել «ուղեկց­վող և (կամ) չուղեկցվող» բառերով, իսկ «բնակության վայր ունեցող» բառերից հետո մասը լրացնել «և ժամանակավորապես օտարերկրյա պետությունում բնակվող» բառերով.

5) 12-րդ մասում «11-րդ մասի» բառերը փոխարինել «7-րդ մասի» բառերով.

6) 13-րդ մասում «Արտոնության տրամադրման» բառերը փոխարինել «Սույն հոդ­վածի 7-րդ մասում նախատեսված արտոնության տրամադրման» բառերով.

7) 14-րդ մասում «11-րդ մասով» բառերը փոխարինել «7-րդ մասով» բառերով.

8) 14-րդ մասից հետո հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.

«11․ Սույն հոդվածի 4-րդ և 7-րդ մասերում նշված անձինք միաժամանակ չեն կարող օգտվել սույն հոդվածում նշված մեկից ավելի արտոնությունից:»:

  1. 7-րդ հոդվածի՝

1) վերնագրից հանել «և անցումային դրույթներ» բառերը.

2) 1-ին և 2-րդ կետերը հանել: