«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկում ենք  լրացուցիչ քննարկման առարկա դարձնել նախագծի 2-րդ հոդվածը՝ հաշվի առնելով, որ ըստ վերջինիս ձևակերպման՝ հետադարձ ուժ է տրվում 1-ին հոդվածի իրավակարգավորմանը, որի արդյունքում հնարավոր է, որ այն վատթարացնի անձանց իրավական վիճակը, որն էլ իր հերթին կհանգեցնի օրենքի նորմի սահմանադրականության վիճարկման:

Ուստի, առաջարկում ենք նախագծի 2-րդ հոդվածը խմբագրել՝ իրավակարգավորում նախատեսելով նաև մինչև 6 ամիս փաստացի աշխատած անձանց հետ կնքված պայմանագրերի վերաբերյալ։