«ՏԵՂԱԿԱՆ  ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ  ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆ­ՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱ­ՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆ­ՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Խ-424-17.12.2019-ՏՏԳԲ-011/0) ՎԵՐԱ­­ԲԵՐ­ՅԱԼ ՀԱ­­­ՅԱՍ­­­ՏԱ­ՆԻ ՀԱ­Ն­­ՐԱ­ՊԵ­­­ՏՈՒ­­ԹՅԱՆ ԿԱՌԱ­ՎԱ­­ՐՈՒ­­ԹՅԱՆ ԱՌԱ­ՋԱՐ­­ԿՈՒ­ԹՅՈՒՆՆԵՐԸ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրա­պետության օրենքի նախագծի (այսուհետ՝ նախագիծ) վերա­բերյալ սկզբունքային առարկություն չունի:

Միաժամանակ առաջարկում ենք՝

  • նախագծի 1-ին հոդվածը «ոչ ավելի, քան 6 ամիս ժամկետով։» բառերից հետո

լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Եթե հայտարարված մրցույթը համարվում է չկայացած, ապա ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնավարման ժամկետը կարող է երկարաձգվել մեկ անգամ՝ 3 ամիս ժամկետով։»։

Սույն առաջարկությունը բխում է պետական ոչ առևտրային կազմակերպու­թյուն­ների մասին օրենսդրության իրավակարգավորումներից, որտեղ առկա է համանման դրույթ.

2) նախագծի 2-րդ հոդվածը խմբագրել՝ նախատեսելով իրավակարգավորում նաև մինչև 6 ամիս փաստացի աշխատած անձանց հետ կնքված պայմանագրերի վերաբերյալ։